Լին Ուլման, ծնված Քարին Բիթ Ուլման (օգոստոսի 9, 1966(1966-08-09)[1][2][3][…], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի գրող, դերասան և լրագրող: Հանդես է գալիս նաև որպես գրաքննադատ և համագործակցում է բազմաթիվ նորվեգական հայտնի պարբերականների հետ: Ունի հրատարակած վեց վեպեր:

Լին Ուլման
նորվ.՝ Linn Ullmann
Linn-Ullmann-Foto-Agnete-Brun.jpg
Ծնվել էօգոստոսի 9, 1966(1966-08-09)[1][2][3][…] (54 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա[4]
Մասնագիտությունդերասանուհի, գրող, լրագրող և գրական քննադատ
Լեզունորվեգերեն[5]
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Ջուլիարդ դպրոց
ՊարգևներԱմալիա Սքրամի մրցանակ Նորվեգացի ընթերցողների մրցանակ Gold Pen? Բիրգեր Դոբլուգի անվան մրցանակ[6] և P2 մրցանակ՝ լավագույն վեպի համար
ԱմուսինNiels Fredrik Dahl?
ԱզգականներEva Bergman?, Աննա Բերգման, Lena Bergman? և Maria von Rosen?
Կայքlinnullmann.no
Linn Ullmann Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Լին Ուլմանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 9-ին մայրաքաղաք Օսլոյում: Հայրը նշանավոր շվեդ կինոյի և թատրոնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, դերասան Ինգմար Բերգմանն է: Իսկ մայրը նորվեգացի դերասանուհի, նաև ռեժիսոր և սցենարիստ Լիվ Ուլմանը: Ապագա գրողը մանկությունն անցկացրել է Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում[7][8] և հայրենիքում՝ Օսլոյում[9]: Առաջին անգամ Լին Ուլմանը բեմ է բարձրացել ու արժանացել փառքի դեռևս մանուկ հասակում՝ 1975 թվականին, խաղալով Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի մոտիվներով նկարահանված համանուն ֆիլմում, որի ռեժիսորն է հայրը՝ Ինգմար Բերգմանը[10]: Ավելի ուշ նա սիրով է հիշում մանկության այդ գեղեցիկ դրվագը[11]:

Լին Ուլմանը սովորել է Մանհեթենի Պրոֆեսիոնալ երեխաների դպրոցում[12][13]: Երբ տասնհինգ տարեկան էր, նրան վտարում են Նորվեգիայի ազգային օպերայի և բալետի դպրոցից[14]: Դրանից հետո Լինը ամերիկյան Ջուլիարդի արվեստի դպրոցի պարի դասարանում է սովորում[7]:

Լին Ուլմանը ընդունվում է Նյու Յորքի համալսարան, որտեղ ուսանում է անգլիական գրականություն և սկսում աշխատել դոկտորական ատենախոսության վրա:

ԿարիերաԽմբագրել

Լին Ուլմանի առաջին գիրքը՝ «Քնից առաջ» լույս է ընծայվում 1998 թվականին: Միանգամից դրական ընդունելության է արժանանում գրաքննադատների կողմից: Նրա երկրորդ գիրքը՝ «Երբ քեզ հետ եմ» լույս է ընծայվում 2001 թվականին: Իսկ «Գրեյս» ստեղծագործությունը մեկ տարի անց՝ 2002 թվականին: Այս վերջին ստեղծագործության համար Լին Ուլմանին շնորհում են Նորվեգիայի ընթերցողների մրցանակը, ինչպես նաև գիրքը դարձավ Դանիայի տասը լավագույն գրքերից մեկը, որը հրապարակվել է «Weekendavisen» թերթում:

2005 թվականին հրատարակվում է Լին Ուլմանի չորրորդ գիրքը՝ «Օրհնյալ երեխան» վերնագրով հայրենիքում՝ Նորվեգիայում: Այս գիրքը նրան Բրագի մրցանակի է արժանացնում:

Սկսել է աշխատալեն նաև որպես լրագրող« Aftenposten» թերթում: 2008 թվականին «Օրհնյալ երեխան» գիրքը Բրիտանական «The Independent» թերթի կողմից արժանանում է մրցանակի՝ որպես լավագույն թարգմանություն[15][16]:

Լին Ուլմանի գրքերը թարգմանվել են աշխարհի ավելի քան երեսուն լեզուներով: 2010 թվականին «Գիտանք» հրատարակչության կողմից հայերենով լույս է տեսնում «Երբ քեզ հետ եմ» գիրքը[17]:

2011 թվականին Լինը որպես ժյուրիի անդամ մասնակցում է Կաննի կինոփառատոնին[18]:

Լին Ուլմանը նորվեգացի վիպագիր, նովելագիր և բանաստեղծ Նիլս Ֆրեդրիք Դահլի հետ: Ապրում է ամուսնու և չորս զավակների հետ:

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Քնից առաջ (Før du sovner) 1998
  • Երբ քեզ հետ եմ (Når jeg er hos deg) 2001
  • Գրեյս (Nåde) 2002
  • Օրհնյալ երեխան (Et Velsignet Barn) 2005
  • Սառը երգ (Det dyrebare) 2011

Գրական մրցանակներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  3. 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #122285301 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Doblougska prisetSwedish Academy, 2017.
  7. 7,0 7,1 Dunnett Ninian (օգոստոսի 19, 2004)։ «Light in the darkness»։ The Scotsman։ Վերցված է սեպտեմբերի 13, 2014 
  8. «Interview: Linn Ullmann»։ Tweed's։ մարտի 28, 2014։ Վերցված է սեպտեմբերի 13, 2014 
  9. «Linn Ullman»։ Penguin House։ Վերցված է սեպտեմբերի 13, 2014 
  10. See Jerry Vermilye (2002) Ingmar Bergman: His Life and Films. McFarland. Except viewable on line at Google Books: [1].
  11. http://org-www.festival-cannes.com/en/theDailyArticle/58677.html
  12. «NOTABLE ALUMNI»։ Professional Children's School։ Վերցված է սեպտեմբերի 13, 2014 
  13. «Celeb Brats Can Be Model Kids, Too»։ People.com։ հունիսի 20, 1983։ Վերցված է սեպտեմբերի 13, 2014 
  14. «LINN ULLMANN»։ Unitedbooks.com։ December 2012։ Վերցված է սեպտեմբերի 13, 2014 
  15. Independent UK
  16. Review in the Guardian
  17. Լին Ուլմանի հայերեն գիրքը
  18. «The Jury of the 64th Festival de Cannes»։ Cannes։ 2011-04-20։ Վերցված է 2011-04-20 

Արտաքին հղումներԽմբագրել