Լեռնային բնապատկեր ծիածանով (նկար)
«Լեռնային բնապատկեր ծիածանով» (գերմ.՝ Gebirgslandschaft mit Regenbogen), գերմանացի նկարիչ, վաղ ռոմանտիզմի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1809 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 70 × 102 սմ։ «Լեռնային բնապատկեր ծիածանով» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Ֆոլկվանգ թանգարանում (Էսսեն, Գերմանիա)։
Լեռնային բնապատկեր ծիածանով | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կասպար Դավիդ Ֆրիդրիխ |
տարի | 1809 |
բարձրություն | 69 սանտիմետր |
լայնություն | 102 սանտիմետր |
ստեղծման երկիր | Գերմանիա |
ուղղություն | ռոմանտիզմ |
ժանր | ինքնապատկեր և բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ֆոլկվանգ թանգարան |
հավաքածու | Ֆոլկվանգ թանգարան |
հիմնական թեմա | Կասպար Դավիդ Ֆրիդրիխ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Mountain Landscape with Rainbow Վիքիպահեստում |
Ստեղծման պատմություն
խմբագրելՀնարավոր է, որ «Լեռնային բնապատկեր ծիածանով» ստեղծագործությունը վրձնելիս Կասպար Դավիդ Ֆրիդրիխը ներշնչվել է Գերմանիայի տարածքում և Բալթիկ ծովի մեձակայքում կատարած ճանապարհորդությունից։ Բնությունն ուսումնասիրելով այդ ճանապարհորդության ընթացքում՝ նկարիչը կարողացել է վրձնել հովվերգական բնանկար[1]։ Արվեստաբանների շրջանում չկա միատեսակ կարծիք, թե կոնկրետ որ թվականին է Կասպար Դավիդը կտավին հանձնել նկարը։ 1940 թվականին Կուրտ Կարլ Էբերլայնը ենթադրել է, որ այն նկարվել է 1809 թվականին[2]։ Հելմուտ Բյորշ-Սուպանը սկզբից կարծում էր, որ առավել ճշգրիտ թվական է 1808 թիվը[3], սակայն, ավելու ուշ, հանգեց այն եզրակացության, որ կտավը ավարտվել է 1810 թվականին[4]։ Արվեստաբաններ Վերներ Ռ. Դոյշայի և Զիգրիդ Հինցի կարծիքով կտավը նկարվել է 1825 կամ 1835 թվականներին[5][6]։
Նկարագիր
խմբագրել«Լեռնային բնապատկեր ծիածանով» ստեղծագործության առջևի պլանում Կասպար Դավիդ Ֆրիդրիխը պատկերել է կանաչ խոտածածկ և ժայռ, որոնց միջև նկարված է ճանապարհորդ տղամարդ։ Նրանից մի փոքր հեռավորության վրա գտնվում է սև ցիլինդրը։ Տղամարդը զգեստավորված է սպիտակ տաբատով և կարմիր շապիկով։ Հանդերձանքի ձևվածքը վկայում է, որ վերջինս քաղաքաբնակ է։ Կենտրոնական ժայռի երկու կողմերում նկարիչը վրձնել է ծառեր կամ մացառուտ։ Ճանապարհորդը կանգնած դիտում է մոտակա խանդակը, որը կտավը դիտողը չի տեսնում, քանի որ ծածկված է շամանդաղով։ Աջ և ձախ կողմերում պատկերված լեռները պատված են փշատերև անտառներով:
Նկարի կենտրոնում՝ խորության մեջ երևում է բարձր լեռան ուրվագիծը՝ թաքնված գիշերային աղջամուղջում։ Երկինքը պատված է թանձր մուգ ամպերով, որոնց ճեղքվածքներում հազիվհազ նշմարվում է լուսնի արծաթաթույր գույնը։ Վառ ծիածանը Կասպար Դավիդ Ֆրիդրիխը պատկերել է լեռան ուրվագծից վերև գորշ ու դեղին ներկերով։
Պրովենանս
խմբագրել1810 թվականին Վեյմարում, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի միջնորդությամբ կտավը, մեկ ուրիշ՝ «Բնանկար ծիածանով» (1810) նկարի հետ միասին ձեռք է բերել Կարլ Ավգուստը՝ Սաքսեն-Վեյմար-Էյզենախի մեծ հերցոգը[7]։ Հետագայում, 1924 թվականին կտավը հիշատակվել է Վեյմարի գեղարվեստական իրերի հավաքածուի կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Սաքսեն-Վեյմար-Էյզենախի հեղափոխական կառավարությունը վաճառում էն նկարը։ 1932 թվականին այն գնում է Պաուլ Կասիրերը, ում սեփական պատկերասրահը գտնվում էր Բեռլինում։ 1939 թվականից «Լեռնային բնապատկեր ծիածանով» ստեղծագործությունը պահպանվել է Էսսենի բանկիր Գեորգ Հիրշլանդի հավաքածուում։ 1939 թվականին նացիստները բռնագրավեցին նկարը Գեորգ Հիրշլանդի հավաքածուից (բանկիրն ազգությամբ հրեա էր) և տեղափոխեցին Ֆոլկվանգի թանգարան։ 1945 թվականին թանգարանը հետ վերադարձրեց կտավը նախկին սեփականատիրոջը։ 1948 թվականին, համաձայն Գեորգ Հիրշլանդի կտակի, «Լեռնային բնապատկեր ծիածանով» ստեղծագործությունը փոխանցվեց Ֆոլկվանգի թանգարան ու ցայսօր էլ պահպանվում և ցուցադրվում է այդտեղ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Carrassat, 2005, էջ 108
- ↑ Eberlein, 1940, էջ 68
- ↑ Börsch-Supan, 1960, էջ 84
- ↑ Börsch-Supan, Jähnig, 1973, էջ 183
- ↑ Deusch, 1937, էջ 22
- ↑ Hinz, 1966, էջ 90
- ↑ Börsch-Supan, Jähnig, 1973, էջ 308
Գրականություն
խմբագրել- Helmut Börsch-Supan: Caspar David Friedrich. Prestel Verlag, München 1973.
- Caspar David Friedrich: Äußerungen bei Betrachtung einer Sammlung von Gemählden von größtenteils noch lebenden und unlängst verstorbenen Künstlern. hrsg. V. Gerhard Eimer, Frankfurt 1999.
- Hubertus Gaßner: Komposition, Hyperbeln, Symmetrien und Gitterstrukturen, rhythmische Folgen, Bildpaare und Serien. In: Caspar David Friedrich. Die Erfindung der Moderne. Ausstellungskatalog Essen/Hamburg, 2006/2007.
- Christina Grummt: Caspar David Friedrich. Die Zeichnungen. Das gesamte Werk. 2 Bde., München 2011.
- Sigrid Hinz: Caspar David Friedrich als Zeichner. Diss., Greifswald 1966.
- Karl-Ludwig Hoch: Caspar David Friedrich und die böhmischen Berge. Dresden 1987.
- Werner Hofmann: Caspar David Friedrich. Naturwirklichkeit und Kunstwahrheit. C.H. Beck, München 2000, ISBN 3-406-46475-0.
- Joseph Leo Koerner: Caspar David Friedrich. Landschaft und Subjekt. München 1998 (zuerst engl. 1990).
- Heinz Köhn: Deutsche Romantik im Folkwang Museum. In: Pantheon VII, 1931.
- Peter Märker: Caspar David Friedrich. Geschichte und Natur. Kehrer Verlag, Heidelberg 2007.
- Wieland Schmied: Caspar David Friedrich. Zyklus, Zeit und Ewigkeit. Prestel Verlag, München 1999.
- Otto von Simson: Der Blick nach Innen. C. D. Friedrich, Spitzweg, L. Richter, Leibl. Berlin 1986.
- Detlef Stapf: Caspar David Friedrichs verborgene Landschaften. Die Neubrandenburger Kontexte. Greifswald 2014, netzbasiert P-Book.
Արտաքին հղումներ
խմբագրել- Gebirgslandschaft mit Regenbogen Արխիվացված 2016-09-18 Wayback Machine in der Online Collection des Museum Folkwang. (Գերմաներեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեռնային բնապատկեր ծիածանով (նկար) կատեգորիայում։ |