Ֆոլկվանգ թանգարան
Ֆոլկվանգ թանգարան (գերմ.՝ Museum Folkwang), գեղարվեստական թանգարան Գերմանիայի Էսսեն քաղաքում։
Ֆոլկվանգ թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Գերմանիա[1] |
Տեղագրություն | Stadtbezirk II (Essen)?[1] |
Կազմված է | Museum Folkwang, museum library? |
Հասցե | Museumsplatz 1 |
Հիմնադրվել է | հուլիսի 9, 1902 |
Այցելուներ | 800 000 մարդ (2010)[2] |
Տնօրեն | Klaus Baudissin?[3][4], Heinz Köhn?[4][5], Paul Vogt?[4], Georg W. Költzsch?[4], Hubertus Gaßner?, Hartwig Fischer?, Տոբիա Բեցոլա և Peter Gorschlüter? |
Կայք | museum-folkwang.de(գերմ.), museum-folkwang.de/en.html(անգլ.), museum-folkwang.de/es/bienvenidos.html(իսպ.), museum-folkwang.de/fr/bienvenue.html(ֆր.), museum-folkwang.de/nl/welkom.html(նիդեր.) և museum-folkwang.de/tr/sevilen.html(թուրքերեն) |
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՖոլկվանգ թանգարանը հիմնադրվել է 1902 թվականին Հագեն քաղաքում գերմանացի հայտնի մեկենաս Կառլ Էռնստ Օստհաուզի կողմից[6]։ Երկար ժամանակ թանգարանը մասնագիտացված է եղել մոդեռն ոճի գործերում։ Օստհաուզի մահից հետո 1921 թվականին թանգարանը վաճառվում է. այն ձեռք է բերում Ֆոլկվանգի թանգարանի միություն ընկերությունը։ Այդ պահից էլ թանգարանը տեղափոխվում է նոր վայր՝ հավաքածուի մեջ ներառելով գեղանկարչության և քանդակագործության այնպիսի գործեր, որոնք վերաբերում են կլասիցիզմին, իմպրեսիոնիզմին, սյուրռեալիզմին, էքսպրեսիոնիզմին, աբստրակցիոնիզմին և ժամանակակից արվեստի այլ ուղղություններին։ Հավաքածուի մեջ ընդգրկված են նաև գրաֆիկական գործեր, լուսանկարներ, կիրառական արվեստի նմուշներ։ Այն տարիներին, երբ Գերմանիայում իշխում էին նացիոնալ-սոցիալիստները, Ֆոլկվանգ թանգարանը կորցրել է մոտ 1.400 ցուցանմուշ, որոնք ազգայնամոլների կարծիքով ներկայացնում էին դեգենարատիվ արվեստը (անգլ.՝ Degenerate art)։ 1942 թվականին թանգարանում մնացած ցուցանմուշները տարհանվում են ռմբակոծություններից չտուժելու նպատակով։ 1945 թվականի մարտի 11-ին անգլիական օդուժի ռմբակոծման հետևանքով թանգարանի շենքն ամբողջությամբ քանդվել է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո անհետացած ցուցանմուշները մասամբ վաճառվել են նոր տերերի։ Ներկայումս թանգարանի հավաքածուն պարունակում է մոտ 600 կտավ, 280 քանդակ, 12.000 գրաֆիկական գործ, մոտ 50.000 լուսանկար և կիրառական արվեստի նմուշ, որոնք ստեղծվել են ինչպես հեռավոր անցյալում, այնպես էլ 19-21-րդ դարերում։ Առավել լիարժեք են ներկայացված Մաքս Լիբրմանի, Ֆրիդրիխի, Գուստավ Կարուսի, Ադոլֆ ֆոն Մենցելի, Գերհարդ Ռիխտերի, Ֆրանց Մարկի, Ավգուստ Մակեի և ուրիշների գործեր։ Ֆրանսիական արվեստից ներկայացված են Պիկասոյի, Կլոդ Մոնեի, Պոլ Գոգենի, Մատիսի, Վան Գոգի, Ռենուարի, Սեզանի, Մարկ Շագալի, Մորիս Դենիի, Պոլ Սինյակի, Ռոբեր Դելոնեի աշխատանքները։ Ժամանակակից նկարիչներից ցուցադրված են Բարնետ Նյումանի, Ջեքսոն Պոլլոքի, Ֆրենկ Ստելլայի, Լուցիո Ֆոնտանայի աշխատանքները։ Քանդակագործության բաժնում առանձնանում են Ռոդենի, Լեմբրուկի, Ժորժ Մինեի գործերը։ Կիրառական արվեստի հավաքածուն հայտնի է Հին Եգիպտոսին վերաբերող ինքնատիպ ու բարձրարժեք ցուցանմուշներով։
Պատկերասրահ
խմբագրել-
Լովիս Կորինտ, «Սուսաննայի լոգանքը», (1890)
-
Էռնստ Լյուդվիգ Կիրխներ, «Հեծյալն ու ծաղրածուն» (1907)
-
Վան Գոգ, «Մակույկներ Ռոնում» (1888)
-
Կասպար Դավիդ Ֆրիդրիխ, «Լեռնային բնապատկեր ծիածանով» (1809/1810)
-
Կլոդ Մոնե, «Ռուանի տաճար», (1892-1894)
-
Ֆերդինանդ Հոդլեր, «Գարուն» (1901)
-
Էդուարդ Մանե, «Երգիչ Ժան Բատիստը Համլետի դերում», (1877)
-
Օգյուստ Ռենուար, «Լիզան ամառային հովանոցով»(1867)
-
Պոլ Սեզան, «Բիբեմուսի ջարդած քարեր» (1898)
-
Պաուլա Մոդերսոն-Բեկեր, «Ինքնադիմանկար կամելիայի ճյուղով» (1906/1907)
-
Պոլ Գոգեն, «Հովհարով կինը» (1902)
-
Ֆրանց Մարկ, «Բնապատկեր ձիով» (1910)
Գրականություն
խմբագրել- Folkwang-Museumsverein (Hrsg.)։ Bilder für eine Sammlung. Museum Folkwang Essen. DuMont, Köln 1994, ISBN 3-7701-3433-8.
- Georg-W. Költzsch: Phoenix Folkwang. Die Meisterwerke. DuMont-Literatur-und-Kunst-Verl., Köln 2002, ISBN 3-8321-4994-5.
- Museum Folkwang (Hrsg.)։ Museum Folkwang. Eine Schule des Sehens. Prestel, München u.a. 2005, ISBN 3-7913-2994-4
- Johann Georg Prinz von Hohenzollern (Hrsg.) und Hubertus Gaßner (Hrsg.)։ Folkwang: Erstes Museum der Moderne. Hirmer, München 2004. ISBN 3-7774-2245-2
Ցուցահանդեսներ
խմբագրել- «Bilder einer Metropole - Die Impressionisten in Paris» (http://www.bildereinermetropole.de Արխիվացված 2010-09-04 Wayback Machine) (02.10.2010 — 30.01.2011)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.museum-folkwang.de/fileadmin/_BE_Gruppe_Folkwang/Dokumente/Pressemitteilungen_2011/PM_Bilanz_2010_150211.pdf
- ↑ Dictionary of Art Historians
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.museum-folkwang.de/en/chronicle
- ↑ https://editionhansposse.gnm.de/wisski/navigate/16115/view
- ↑ "Museum Folkwang, Essen". The Saatchi Gallery. Retrieved 2013-01-17.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոլկվանգ թանգարան» հոդվածին։ |