Սա ընդամենը աշխարհի վերջն է
«Սա միայն աշխարհի վերջն է» (ֆր.՝ Juste la fin du monde), ռեժիսոր Քսավյե Դոլանի ֆրանս-կանադական ֆիլմը, որն էկրաններ է բարձրացել 2016 թվականին։ Ֆիլմը ցուցադրվել է 2016 թվականի Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրի շրջանակներում, որտեղ ստացել է ժյուրիի գրան պրին։
Սա ընդամենը աշխարհի վերջն է ֆր.՝ Juste la fin du monde | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա[2][3] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | դեկտեմբերի 29, 2016[4], հունվարի 19, 2017[5] և 2016 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Քսավյե Դոլան[2][6][3][…] |
Պրոդյուսեր | Քսավյե Դոլան[1], Sylvain Corbeil?[1], Nancy Grant?[1] և Nathanaël Karmitz?[1] |
Սցենարի հեղինակ | Քսավյե Դոլան[1] |
Դերակատարներ | Գասպար Ուլիել[7][6][3][…], Նատալի Բայ[8][1], Վենսան Կասել[8][1], Մարիոն Քոտիար[8][1] և Լեա Սեյդու[8][1] |
Օպերատոր | André Turpin? |
Երաժշտություն | Գաբրիել Յարեդ[1] և Dominique Dalcan? |
Մոնտաժ | Քսավյե Դոլան[1] |
Տևողություն | 97 րոպե |
ՍյուժեԽմբագրել
Հաջողակ գրող Լուին 12 տարի անց վերադառնում է իր հայրենի տուն՝ ընտանիքին տեղեկացնելու իր հիվանդության մասին լուրը։ Սակայն այս ծրագիրը կյանքի կոչելը հեշտ չէ, չէ՞ որ արտասովոր ազգականներն ունեն սեփական ծրագրերը։
ԴերերումԽմբագրել
- Նատալի Բայ` մայր
- Վենսան Կասել` Անտուան
- Մարիոն Քոտիար` Կատրինա[9]
- Լեա Սեյդու` Սյուզան
- Գասպար Ուլիել` Լուի
ՔննադատությունԽմբագրել
Ֆիլմը ստացել է կինոքննադատների հակասական արձագանքները։ Կաննի կինոփառատոնի մամուլի ցուցադրությանը այն քննադատվել է։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմն ունի 45 % վարկանիշ՝ հիմնված 31 գրախոսության վրա, միջին բալը 10-ից կազմում է 5,7[10]։ «Metacritic» վարկանիշը 48 է՝ հիմնված 11 գրախոսության վրա[11]։ Գնահատականը «IMDb» հարթակում 10-ից 7,2 է։
Լրացուցիչ տեղեկություններԽմբագրել
- Ֆիլմը նկարահանվել է Ժան-Լյուկ Լագարսի՝ 1990 թվականին գրված համանուն պիեսի մոտիվներով[12][13]։
- Մարիոն Քոտիարն արդեն նկարահանվել է Գասպար Ուլիելի հետ «Երկար նշանդրեք» ֆիլմում (2004) և Լեա Սեյդուի հետ «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմում (2011)։ Ընդ որում՝ այդ ֆիլմերում Մարիոնը ընդհանուր տեսարաններ չի ունեցել նրանց հետ։
- Սա Քսավյե Դոլանի առաջին ֆիլմն է, որում նկարահանվել են միայն ֆրանսիացի դերասաններ։ Մինչ այդ նրա ֆիլմերում նկարահանվել են միայն կանադացիներ[13]։
- Գասպար Ուլիելը և Վենսան Կասելն արդեն միասին նկարահանվել են «Գայլերի եղբայրություն» ֆիլմում (2001)։ Գասպարը 2005-2007 թվականներին հանդիպել է Վենսանի կրտսեր քրոջ՝ Սեսիլ Կասելի հետ։ Սեսիլ Կասելը նաև Մարիոն Քոտիարի լավագույն ընկերուհիներից մեկն է։
- Գասպաև Ուլիելը և Լեա Սեյդուն արդեն միասին նկարահանվել են «Սեն Լորան։ Ոճը ես եմ» ֆիլմում (2014)։
- Վենսան Կասելը և Լեա Սեյդուն արդեն միասին նկարահանվել են «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմում (2014)[14][15]։
- Սա Քսավյե Դոլանի երկրորդ ֆիլմն է, որը նկարահանված է պիեսի մոտիվներով։ Առաջինը եղել է «Թոմը ագարակում» ֆիլմը (2013):
- Անտուանի դերն ի սկզբանե նախատեսված էր Ռեդա Քաթեբի համար, Վենսան Կասելը փոխարինել է նրան տառացիորեն վերջին րոպեին[14]։
- Ֆիլմի դերասանական կազմում կա «Սեզար» կինոմրցանակի չորս դափնեկիր՝ Նատալի Բայ, Մարիոն Քոտիար, Գասպար Ուլիել, Վենսան Կասել և մեկ առաջադրված՝ Լեա Սայդուն։
- Այս ֆիլմը Կաննի 2016 թվականի կինոփառատոնի հիմնական մրցույթին մասնակցած երկու ֆիլմերից մեկն է, որտեղ Մարիոն Քոտիարը գլխավոր դերակատարներից մեկն է։ Երկրորդը «Սիրո պատրանքն» է։
- Սա Մարիոն Քոտիարի մասնակցությամբ առաջին ֆիլմն է, որը Կաննի կինոփառատոնում ստացել է մրցանակ։ Չնայած նրա մասնակցությանը շատ հայտնի ֆիլմերին՝ «Ժանգ և ոսկոր» (2012) և «Երկու օր, մեկ գիշեր» (2014), դրանք չեն ստացել կինոփառատոնի մրցանակը։
- Սա Քսավյե Դոլանի և օպերատոր Անդրե Տյուրպենի համատեղ հինգերորդ աշխատանքն է։ Մինչ այդ նրանք աշխատել են «Թոմը ագարակում» (2013) և «Մայրիկ» (2014) ֆիլմերի ու Indochine խմբի «College Boy» և Ադելի «Hello» երգերի տեսահոլովակների շրջանակներում։
- Նատալի Բայը երկրորդ անգամ է աշխատել Քսավյե Դոլանի հետ, առաջին ֆիլմը եղել է «Եվ միևնույնն է Լորանս»-ը (2012)։
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
- 2016՝ Կաննի կինոփառատոնի ժյուրիի գրան պրի։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 CineTV (ֆր.)
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt4645368/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/es/film826574.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 6,0 6,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=237510.html
- ↑ http://www.imdb.com/title/tt4645368/fullcredits
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Xavier Dolan (und) // Hello! Canada. — 2016. — Т. 522. — С. 58.
- ↑ «It's Only the End of the World (Juste la fin du monde)»։ Վերցված է 2016-10-31
- ↑ «It's Only the End of the World»։ Վերցված է 2016-10-31
- ↑ «Cannes Film Festival Winners: Palme d'Or To Ken Loach's 'I, Daniel Blake'»։ Deadline։ Վերցված է 2016-05-22
- ↑ 13,0 13,1 Galuppo Mia (2016-02-12)։ «Canadian Helmer Xavier Dolan on Adapting 'It's Only the End of the World'»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2017-02-12
- ↑ 14,0 14,1 Vlessing Etan (2015-04-28)։ «Cannes: Marion Cotillard, Lea Seydoux Join Xavier Dolan's Next Drama»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2017-02-12
- ↑ Jaafar Ali (2015-05-12)։ «Seville International Posts Strong Sales On Xavier Dolan's 'It's Only The End Of The World' – Cannes»։ Deadline.com։ Վերցված է 2017-02-16