Ադել Էկզարկոպուլոս (ֆր.՝ Adèle Exarchopoulos, նոյեմբերի 22, 1993(1993-11-22)[1][2], Փարիզ[3]), ֆրանսիացի դերասանուհի, որը Կաննի կինոփառատոնին «Լավագույն ֆիլմ» անվանակարգում արժանացել է Ոսկե արմավենու ճյուղ մրցանակի (Աբդելլատիֆ Քեշիշի և Լեա Սեյդուի հետ միասին)։

Ադել Էկզարկոպուլոս
Ի ծնե անուն՝Adèle Exarchopoulo
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 22, 1993(1993-11-22)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր՝Փարիզ[3]
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Պարգևներ՝Ռոմի Շնայդերի պարգև (2014)
IMDb։ID 2650819

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Էկզարկոպուլոսը մեծացել է Փարիզի 19-րդ թաղամասում՝ «Դե Ֆեթ» հրապարակի մոտ։ Հայրը՝ Դիդիե Էկզարկոպուլոսը, կիթառի ուսուցիչ է, իսկ մայրը՝ Մարինա Նիկը, բուժքույր։ Ադելն ունի երկու փոքր եղբայր։ Պապիկը ծագումով հույն էր[4][5]։ Ծնողներն աղջկա ամաչկոտությունը հաղթահարելու համար ինը տարեկանից ուղարկեցին դերասանական դասընթացների։ 2005 թվականին առաջին անգամ խաղաց «Martha» ֆիլմում, որից հետո այցելության գնաց ծնողներին։ 2006 թվականին նրան նկատեց գործակալը, ում առաջարկով էլ աղջիկն սկսեց խաղալ ֆրանսիական «R.I.S, police scientifique» կինոսերիալում։ Տասներեք տարեկան հասակում գլխավոր դերում հանդես եկավ «Արկղեր[Boxes (film)]»[4] ֆիլմում։ Արտիստուհին նկարահանվել է հետևյալ ֆիլմերում՝ «Թոկից փախածները Տիմպելբախից» (2008), «Շուրջկալ» (2010), «Քավության նոխազ» (2010), «Ժինոյի պատմությունը» (2011), «Սպիտակ քառակուսին» (2011), «Ինքս ինձ հետ» (2012) և «Նախկինում ես մռայլ էի» (2013), այնուհետև նա ունեցավ միջազգային մեծ ճանաչում «Ադելի կյանքը» ֆիլմում, որը նկարահանվել է ֆրանսիացի կինեմատոգրաֆիստների կողմից[6]։ Ֆիլմն արժանացել է Ոսկե արմավենու ճյուղ մրցանակի[7][8]։ Էկզարկոպուլոսը դարձավ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի ամենաերիտասարդ կին հաղթողը[9]։

Անձնական կյանք խմբագրել

2016 թվականի փետրվարից Ադելը հանդիպում է ռեփեր Դումի հետ, ով Փարիզի L'Entourage 2Fingz խմբի անդամ է։ Նա ունի որդի՝ Իսմայել Ֆրիմոն, ծնված 2017 թվականի ապրիլին[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Մարթա Martha Մարթա
2006 ս R.I.S. Գիտական ոստիկանություն[en] R.I.S, police scientifique Սառա
2007 ֆ Արկղեր (ֆիլմ)[Boxes (film)] Boxes Լիլի
2008 ֆ Թոկից փախածները Տիմնելբախից Les Enfants de Timpelbatch Մարիանա
2010 ֆ Շուրջկալ La Rafle Աննա Տրաուբ
2010 ֆ Քավության նոխազ[en] Tête de turc Նինա
2011 ֆ Ժինոյի պատմությունը[fr] Chez Gino Մարիա Ռոմա
2011 ֆ Սպիտակ քառակուսի Carré blanc Մարի
2012 ֆ Ինքս ինձ հետ[fr] Des morceaux de moi Էրել
2013 ֆ Նախկինում ես մռայլ էի[en] I Used to Be Darker Կամիլ
2013 ֆ Ադելի կյանքը La Vie d'Adèle — chapitre 1 & 2 Ադել
2013 ֆ Making a Scene Կին
2014 ֆ Ով կա այդտեղ[fr] Qui vive Ջենի
2014 ֆ Ուղևորություն մոր մոտ[fr] Voyage vers la mère Մարի Լուիզա
2015 ֆ Անարխիստները Les anarchistes Ժյուդիտ
2015 ֆ Շնչառության կանգ Apnée կին
2016 ֆ Ճակատագրի միջամտություն[en] Éperdument Աննա Ամարի
2016 ֆ Վերջին դեմքը The Last Face Էլեն
2016 ֆ Որբը Orpheline Սանդրա
2017 ֆ Ծերություն և հավատարմություն Le Fidèle Բիբի
2017 ֆ Rochemort[11] Анн[12]
2018 ֆ Սպիտակ ագռավ The White Crow Clara Saint

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Награды и номинации[13]
Պարգև Տարի Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
Critics’ Choice Movie Awards 2014 Լավագույն երիտասարդ արտիստուհի Ադելի կյանքը հաղթանակ
Կաննի կինոփառատոն 2013 Ոսկե արմավենու ճյուղ Աֆդելի կյանքը հաղթանակ
Central Ohio Film Critics Association yc|2014 Լավագույն արտիստուհի Ադելի կյանքը հաղթանակ
Ճեղքում Ադելի կյանքը Հաղթանակ
Սեզար 2014 Ամենախոստումնալից արտիստոսւհի Ադելի կյանքը հաղթանակ
Իմպերիա 2014 Լավագույն դեբյուտ Ադելի կյանքը անվանակարգ
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիա yc|2013 Առավել հեռանկարային դերասան Ադելի կյանքը հաղթանակ
Լավագույն արտիստուհի Ադելի կյանքը անվանակարգ
Լոնդոնի կինոքննադատների մրցանակ 2014 Տարվա արտիստուհի Ադելի կյանքը անվանակարգ
Los Angeles Film Critics Association Awards 2013 Լավագույն արտիստուհի Ադելի կյանքը հաղթանակ
Lumiere Awards 2014 Լավագույն խոստումնալից արտիստուհի Ադելի կյանքը հաղթանակ
Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ 2013 Տարվա հայտնություն Ադելի կյանքը հաղթանակ
National Society of Film Critics Awards 2013 Լավագույն արտիստուհի Ադելի կյանքը 2-րդ տեղ
New York Film Critics Circle Awards 2013 Լավագույն արտիստուհի Ադելի կյանքը 3-րդ տեղ
Online Film Critics Society Awards 2014 Լավագույն արտիստուհի Ադելի կյանքը անվանակարգ
San Diego Film Critics Society Awards 2013 Լավագույն արտիստուհի Ադելի կյանքը անվանակարգ
San Francisco Film Critics Circle 2013 Լավագույն արտիստուհի Ադելի կյանքը անվանակարգ
Santa Barbara International Film Festival 2014 Virtuoso Award Ադելի կյանքը հաղթանակ
Սպուտնիկ 2014 Լավագույն դերակատար Ադելի կյանքը անվանակարգ
Washington DC Area Film Critics Association Awards 2013 Best Youth Performance Ադելի կյանքը անվանակարգ

Արտաքին հղումներ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1050913272 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 Morgane Giuliani (2013 թ․ մայիսի 23). «Cinq choses à savoir sur Adèle Exarchopoulos» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  5. «Adele Exarchopoulos» (անգլերեն). ellines.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  6. Peter Bradshaw (2013 թ․ մայիսի 23). «Cannes 2013: Blue Is the Warmest Colour (La Vie D'Adèle Chapitre 1 et 2) – first look review» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  7. Manohla Dargis (2013 թ․ մայիսի 26). «Story of Young Woman's Awakening Is Top Winner» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  8. Justin Chang (2013 թ․ մայիսի 26). «CANNES: 'Blue Is the Warmest Color' Wins Palme d' Or» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  9. Pete Hammond (2013 թ․ մայիսի 26). «OSCARS: Sundance Selects Ramps Up 'Blue Is The Warmest Color' Star's Best Actress Bid (Video)» (անգլերեն). Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  10. Adèle Exarchopoulos welcome her first child, a son named Ismaël, recently.
  11. «Rochemort» (անգլերեն). SensaCine.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  12. «Rochemort» (անգլերեն). alandra films. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  13. «Adèle Exarchopoulos - Awards» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադել Էկզարկոպուլոս» հոդվածին։