Իլդիկո Էնյեդի

հունգարացի կինոռեժիսոր, սցենարիստ

Իլդիկո Էնյեդի (հունգ.՝ Enyedi Ildikó, նոյեմբերի 15, 1955(1955-11-15)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի կինոռեժիսոր։ Բեռլինի կինոփառատոնի բարձրագույն մրցանակի՝ Ոսկե արջի դափնեկիր։ Եվրոպական կինոակադեմիայի անդամ։

Picto infobox cinema.png
Իլդիկո Էնյեդի
Ildiko Enyedi, Master classes in Yerevan (6).jpg
Ծնվել էնոյեմբերի 15, 1955(1955-11-15)[1][2][3][…] (67 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
ԿրթությունԿորվինի համալսարան (1978) և Բուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1984)
ՔաղաքացիությունFlag of Hungary (1989-2003).svg Հունգարիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, դասախոս և ռեժիսոր
ԱմուսինWilhelm Droste?
Պարգևներ
IMDbID ID 0258221

ԿենսագրությունԽմբագրել

Իլդիկո Էնյեդին ծնվել է 1955 թվականին Բուդապեշտում՝ աշխարհագրագետ Դյորդյա Էնյեդիի ընտանիքում։ Բուդապեշտում և Մոնպելիեում ուսումնասիրել է տնտեսագիտություն և կինոռեժիսուրա, 1975-1978 թվականներին սովորել է Կորվինի համալսարանում, 1978-1984 թվականներին՝ Բուդապեշտի դրամայի և կինոյի ակադեմիայում՝ Զոլտան Ֆաբրիի դասարանում։ Նկարահանել է վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր։ Առաջին խաղարկային ֆիլմը «Իմ 20-րդ դար»-ը (1989) նրան միջազգային ճանաչում բերեց։ Իլդիկո Էնյեդիի ֆիլմերում նկարահանվել են Օլեգ Յանկովսկին, Ալեքսանդր Կայդանովսկին։

 
Վարպետության դաս «Ոսկե ծիրանի» շրջանակներում, Իլդիկո Էնյեդի

1992[4] և 1994 թվականներին եղել է Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի անդամ։ Էնյեդիի 1994 թվականին նկարահանած «Կախարդական որսորդ» ֆիլմը ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնի ժամանակ[5]։

Վարպետության դասերով հանդես է եկել Շվեյցարիայում, Լեհաստանում, Հայաստանում (2017)[6]։ Դասավանդում է Բուդապեշտի կինոյի և թատրոնի համալսարանում։

ՖիլմերԽմբագրել

  • Իմ քսաներորդ դարը (1989)
  • Ձմեռային պատերազմ(1991)
  • Մոգական որսորդը(1995)
  • Տամաշ և Յուլի (1997)
  • Սիմոն մոգ (1999)
  • Պատմություններ դեմքերով (2000, վավերագրական)
  • Եվրոպա (2004, վավերագրական)
  • Առաջին սեր (2008, կարճամետրաժ)
  • Բուժում (2012-2016, հ/ս)
  • Մարմնի և հոգու մասին (2017)

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. «Berlinale: 1992 Juries»։ berlinale.de։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-29-ին։ Վերցված է 2011-03-27 
  5. Giovanna Grassi, Tullio Kezich (հուլիսի 29, 1994)։ «Venezia, Stone in gara fra tanti " deb "»։ Corriere della Sera։ Վերցված է հոկտեմբերի 21, 2015 
  6. 6,0 6,1 «Մարմնի և հոգու մասին»։ www.gaiff.am։ Վերցված է 2017-07-11 
  7. «Festival de Cannes: My 20th Century»։ festival-cannes.com։ Վերցված է օգոստոսի 2, 2009 

Արտաքին հղումներԽմբագրել