Դրեյկ Դորեմուս (մարտի 29, 1983(1983-03-29)[1], Օրանժ (Կալիֆոռնիա), Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ է, ճանաչված հատկապես «Խենթի պես» (2011) ֆիլմի համար, որը հաղթել է Grand Jury Prize-ը 2011 թվականի Sundance կինոֆեստիվալում։ Դորեմուսը սովորել է ռեժիսյուրա Ամերիկյան կինոինստիտուտում, դարձել է ամենաերիտասարդ տղամարդը, ով ընդունվել է նույն համալսարանի կոնսերվատորիան։

Դրեյկ Դորեմուս
Drake Doremus
Ծնվել էմարտի 29, 1983(1983-03-29)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՕրանժ (Կալիֆոռնիա), Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԱմերիկյան կինոինստիտուտ և Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի կոնսերվատորիա
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
Մասնագիտացումռեժիսոր, սցենարիստ
Ոճ(եր)դրամա, մելոդրամա, կոմեդիա
Պարգևներ
IMDbID http://www.imdb.com/name/nm2035886/

Նա երկու կիսամյակ ուսուցանել է Օրանժի արվեստների դպրոցում։

Նրա «Խենթի պես» ֆիլմը բնորոշվել է իբրև ներշնչանք սեփական կյանքի փորձից։ 2013 թվականի հունիսին նրա նոր ֆիլմով՝ «Շնչի՛ր»-ով, բացվել է Էդինբուրգի միջազգային կինոփառատոնը։

Դորեմուսի հաջորդ ֆիլմի՝ «Հավասարներ»-ի սցենարը գրված է Նեյթն Փարկերի կողմից։ Ֆիլմի դերակատարներն են Քրիստեն Ստյուարտը, Նիքոլաս Հոուլտը, Գայ Պիրսը և Ջեքի Վիվրը։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր
2006 «Լուսնային կարկանդակ» ռեժիսոր, սցենարիստ
2008 «Սպուներ» ռեժիսոր, սցենարիստ
2010 «Դոուչբեգ» ռեժիսոր, սցենարիստ
2011 «Խենթի պես» ռեժիսոր, սցենարիստ
2012 «Ներքին գեղեցկություն» ռեժիսոր, սցենարիստ
2013 «Շնչի՛ր» ռեժիսոր, սցենարիստ
2015 «Հավասարները» ռեժիսոր

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրեյկ Դորեմուս» հոդվածին։