Վիշապի դաջվածքով աղջիկը (ֆիլմ, 2011)

Դեյվիդ Ֆինչերի ֆիլմը

Վիշապի դաջվածքով աղջիկը (անգլ.՝ The Girl with the Dragon Tattoo), ամերիկյան ֆիլմ, որն արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն մոնտաժի համար։ Նույն մոնտաժողները 2011 թվականին նույնպես ստացել են «Օսկար» «Սոցիալական ցանց» ֆիլմի համար։ 2009 թվականին լույս է տեսել շվեդական «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմը (2009), որը շատերի կարծիքով ոչնչով չի զիջում հոլիվուդյան տարբերակին։

Վիշապի դաջվածքով աղջիկը
անգլ.՝ The Girl with the Dragon Tattoo
Երկիր ԱՄՆ
 Շվեդիա
Ժանրքրեական թրիլլեր, ֆիլմ բռնաբարության և վրեժի մասին, միստիկ ֆիլմ[1][2][3][…], սարսափ ֆիլմ, դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, թրիլեր և վեպի էկրանավորում
Թեմավրեժ, ինցեստ և սերիական մարդասպան
ՀիմքThe Girl with the Dragon Tattoo?
Թվականդեկտեմբերի 12, 2011[4] և հունվարի 12, 2012[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Ֆինչեր[6][3][7][…]
ՊրոդյուսերՍքոթ Ռուդին և Կին Չեֆին
Սցենարի հեղինակՍթիվեն Զաիլյան[8] և Ստիգ Լարսսոն
ԴերակատարներԴենիել Քրեյգ[6][7][8][…] և Մառա Ռունի[6][7][8][…]
ՕպերատորՋեֆ Քրոնենվեթ
ԵրաժշտությունԹրենթ Ռեզնոր և Աթիքուս Ռոս
ՄոնտաժՔիրք Բաքսթեր
Պատմվածքի վայրԼոնդոն և Շվեյցարիա
Նկարահանման վայրՑյուրիխ[9], Լոս Անջելես[9], Շվեյցարիա[9], Dolder Grand?[9], Գարդերմուեն[9], Hofsta?[9], Sony Pictures Studios[9] և Ուփսալա[9]
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր, Scott Rudin Productions, Yellow Bird?, Film i Väst, Relativity Media և Columbia Pictures
Տևողություն158 րոպե
Բյուջե90 000 000 $[10]
Շահույթ232 617 430 $[10]
Պաշտոնական կայքէջ
 The Girl with the Dragon Tattoo (2011 film) Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Միքայել Բլումկվիստին (Դենիել Քրեյգ)՝ «Միլլենիում» ամսագրի համատիրոջը, դատարանը ճանաչեց մեղավոր բիզնեսմեն Հանս-Էրիկ Վեներստրյոմին զրպարտելու մեջ։ Դատարանի կողմից վճռվեց, որ Բլումկվիստը պետք է վճարի փոխհատուցման գումար, որը նրա գրեթե ողջ տնտեսված գումարն էր կազմում։ Բիսեքսուալ խաղանենգ Լիսբեթ Սալանդերը (Ռունի Մառա) բիզնեսմեն Հենրիկ Վանգերի (Քրիստոֆեր Պլամմեր) համար (ներկայումս գործերից հեռացած) կազմում է Բլումկվիստի մանրամասն գործը. Վանգերը պատրաստվում է վերցնել Բլումկվիստին աշխատանքի։ Լիսբեթի եզրակացությունն այն էր, որ Բլումկվիստը «մաքուր և ազնիվ» է։

Հենրիկ Վանգերի փաստաբանը՝ Դիրկ Ֆրուդեն, հրավիրում է Բլումկվիստին իր տոհմական կալվածքը, որը գտնվում էր Հյոդոստադում։ Վանգերը հանձնարարում է Բլումկվիստին բացահայտել իր զարմուհի Հարիեթ Վանգերի անհետացման գաղտնիքը. նա անհետացել էր 40 տարի առաջ կղզում։ Ծերունին տալիս է բոլոր տվյալները, որոնք հայտնի են իրեն։ Հենրիկը վստահ է, որ Վանգերների տոհմի ներկայացուցիչներից մեկը սպանել է Հարիեթին. ինչ-որ մեկը Հենրիկին ուղարկում է մամլած ծաղիկներ, որոնք նման էին Հարիեթի՝ Հենրիկի ծննդյան օրվա առթիվ նվիրածներին։ Նա կասկածում է, որ ուղարկողը Հարիեթին սպանողն է։ Հենրիկը խոստանում է Բլումկվիստին մեծ հոնորար և Վեներստրյոմի գործում ռեաբիլիտացվելու հնարավորություն։ Բլումկվիստը ապրում է կղզու տարածքում գտնվող փոքր տնակում։ Նա պատրաստում է Վանգերների ընտանիքի տոհմական ծառը։ Սեսիլիյա Վանգերը հուշում է Բլումկվիստին, որ իր քույրը՝ Անիտան, Հարիեթի հետ բոլորից շատ է մտերիմ եղել։ Բլումկվիստը այցելում է Անիտային (Ջոելի Ռիչարդսոն) Լոնդոնում, բայց վերջինս հրաժարվում է օգնել. նա փախել է տնից 18 տարեկանում և այժմ ոչինչ չի ցանկանում իմանալ իր հարազատների մասին։

Բլումկվիստը գտնում է Հարիեթի նոթատետրը, որում հայտնաբերում է կանանց ցուցակ, որոնցից յուրաքանչյուրի անվան դիմաց գրված էին հինգ թվանշանից բաղկացած համարներ։ Ոստիկան Գուստավ Մորելը, որը երիտասարդ տարիներին վարում էր Հարիեթի գործը, ենթադրում է, որ դրանք հեռախոսահամարներ են, սակայն դրանք կապել անունների հետ չհաջողվեց։ Բլումկվիստին այցելության եկած նրա աղջիկ Պերնիլան, որը տարված էր կրոնական ժամանակակից հոսքերով, նկատում է, որ թվերը համապատասխանում են աստվածաշնչյան բանաստեղծություններին։ Յուրաքանչյուր բանաստեղծություն քաղված է «Ղևտական» գրքից և նկարագրում է Շվեդիայում մի քանի տարիների ընթացքում կրոնական հողի վրա գործած հանցագործությունները։ Բլումկվիստի սիրուհին՝ «Միլլենիում» ամսագրի համատեր Էրիկա Բերգերը (Ռոբին Ռայթ) գալիս է կղզի։ Նա հասկանում է, որ Վեներստրյոմի գործի պարտության պատճառով ամսագիրը սնանկացման եզրին է, այդ պատճառով համաձայնվում է Հենրիկին և նրա զարմիկ Մարտին Վանգերին ներառել ամսագրի մեջ։ Դրանից հետո Հենրիկը ստանում է սրտի կաթված, իսկ Վանգերների ընտանիքը խնդրում է Բլումկվիստին դադարեցնել իրենց ընտանեկան գաղտնիքների քննումը։

Չնայած Լիսբեթ Սալանդերը արդեն չափահաս էր, նա ունի խնամակալ, որին վարձել էին Լիսբեթի հոգեկան խանգարման պատճառով։ Վերջինիս երկրորդ խնամակալը սկսում է հսկել Սալանդերի ֆինանսները և փորձում ղեկավարել նրա կյանքը։ Նա նաև բռնաբարում է Լիսբեթին։ Վերջինս հանդիպում է նրան և հայտնում, որ վերջին բռնաբարությունը նա նկարահանել է խցիկով։ Նա շանտաժի է ենթարկում իր խնամակալին և վերադարձնում իր կյանքը ղեկավարելու հնարավորությունը։

Այդ ժամանակ Ֆրուդեն առաջարկում է Բլումկվիստին գործել Սալանդերի հետ։ Միքայելը գնում է Սալանդերի տուն՝ առաջարկելու նրան համագործակցել իր հետ Հարիեթին սպանողին որոնելու գործում։ Սալանդերը համադրում է բանաստեղծությունները հանցագործությունների հետ, որոնք տեղի են ունեցել 1940-ականների վերջից մինչև 1960-ականների կեսերը։ Այդ ընթացքում Բլումկվիստը ուսումնասիրում է Հենրիկի տված լուսանկարները, որոնք նկարվել էին Հյոդոստադում տեղի ունեցած շքերթի ժամանակ, որին ներկա էր եղել Հարիեթը իր անհետացման օրը։ Մի լուսանկարի վրա ակնհայտորեն երևում է, որ նրան ինչ-որ մեկը վախեցրել էր։ Այդ շքերթին ներկա եղած նորապսակների լուսանկարների շնորհիվ Բլումկվիստը հայտնաբերում է Հարիեթին վախեցնողին. դա դպրոցական կապույտ համազգեստով մի անծանոթ էր։ Զուգահեռաբար Լիսբեթը հայտնաբերում է, որ բոլոր սպանված կանայք ունեին աստվածաշնչյան (հրեական) անուններ։ Կասկածն ընկնում է Վանգերների ընտանիքի անդամների վրա, որոնք նացիստներ էին եղել։ Գործի ընթացքում Լիսբեթը գայթակղում է Բլումկվիստին, և նրանք դառնում են սիրահարներ։

Միքայելը իմանում է Հարոլդ Վանգերից՝ Հենրիկի եղբորից, որ լուսանկարի վրայի անծանոթը Մարտին Վանգերն է՝ Հարիեթի եղբայրը։ Հյոդոստադի արխիվներում Սալանդերը հայտնաբերում է, որ Գոտֆրիդը՝ Մարտինի և Հարիեթի հանգուցյալ հայրը, գործուղման է եղել յուրաքանչյուր քաղաքում, որտեղ կատարվել են հանցագործությունները։ Սակայն վերջին հանցագործությունը տեղի է ունեցել Գոտֆրիդի մահից երկու տարի հետո՝ 1967 թվականին։ Դա վկայում է այն մասին, որ վերջին սպանությունը իրականացրել է ուրիշ մեկը։ Շուտով նա հայտնաբերում է, որ վերջին զոհը սովորել է Ուպսալայի համալսարանում, որտեղ սովորել էր Մարտինը։ Գտնելով Մարտինի և Գոտֆրիդի համատեղ լուսանկարը քաղաքներից մեկում, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը, Լիսբեթը հասկանում է, որ տղան գնացել է հոր հետքերով։

Բլումկվիստը ցանկանում է գտնել ապացույցները Մարտինի տանը, բայց վերջինս կռահում է ամեն ինչ և քնեցնում իր տուն այցելած Միքայելին։ Բլումկվիստն արթնանում է ձեռքերն ու ոտքերը շղթայված և պարանից կախված։ Մարտինը անկեղծորեն պարծենում էր բռնաբարություններով, կտտանքներով և մի քանի տարիների ընթացքում տասնյակ կանանց սպանություններով, որոնց ընտելացրել էր իր հայրը, բայց նա հերքում էր իր քրոջ սպանությունը։ Մարտինը խոստանում է սպանել Բլումկվիստին և նրա գլխին հագցնում պլաստիկ պարկ։ Բայց ժամանակին ամեն ինչ հասկացած Լիսբեթը ներխուժում է նկուղը և վիրավորում Մարտինին գոլֆի մականով։ Մարտինը փրկվում է՝ մեքենայով փախչելով։ Սալանդերը ազատում է Բլումկվիստին, հետո ընկնում Մարտինի հետևից մոտոցիկլետով։ Մարտինի մեքենան մեծ արագության տակ ենթարկվում է ավտովթարի։ Սալանդերը մոտենում է ավտովթարի վայրին, բայց մեքենան պայթում է՝ սպանելով Մարտինին։

Միքայելը ենթադրում է, որ Հարիեթը դեռ ողջ է։ Բլումկվիստը և Սալանդերը մեկնում են Լոնդոն, կոտրում են Անիտա Վանգերի համակարգիչը և լսում նրա հեռախոսը՝ հուսալով, որ նա կկապվի Հարիեթի հետ Բլումկվիստի՝ Մարտինի մահվան մասին հաղորդագրությունը ստանալուց հետո։ Երբ Անիտան չի փորձում կապվել Հարիեթի հետ, Բլումկվիստը եզրակացնում է, որ Անիտա Վենգերը իրականում Հարիեթն է, որն ապրում է Անիտայի հետ ունեցած նմանության ներքո՝ Մարտինից թաքնվելու համար։ Բլումկվիստը պատմում է Անիտային (Հարիեթ) իր կասկածները։ Հարիեթը խոստովանում է, որ իր հայրը՝ Գոտֆրիդը, պարբերաբար բռնաբարում էր իրեն շատ տարիների ընթացքում, և ինքը վերջիվերջո սպանեց նրան։ Մարտինը բռնեց նրան հանցագործության վայրում։ Մարտինը շատ անգամ նույնպես բռնաբարել է նրան, մինչև Հենրիկը նրան չուղարկեց սովորելու Ուպսալայի համալսարանում։ Երբ Մարտինը վերադարձավ շքերթի օրը, Հարիեթը փախավ Շվեդիայից Անիտայի օգնությամբ՝ վախենալով բռնաբարության կրկնությունից։ Այդ վայրկյանից հետո հայտնվեցին երկու Անիտա Վենգերներ, քանի դեռ իսկական Անիտան և նրա ամուսինը չէին մահացել ավտովթարում՝ թողնելով այդ անունը Հարիեթին։ Հարիեթն ամեն տարի ուղարկում է մամլած ծաղիկներ Հենրիկին որպես հուշում, որ ինքը ողջ է։ Եղբոր մահից հետո Հարիեթը վերադառնում է Շվեդիա։

Ինչպես խոստացել էր, Հենրիկը Բլումկվիստին տեղեկատվություն է տալիս Վեներստրյոմի մասին, բայց Բլումկվիստը խենթացած է, քանի որ այդ տեղեկատվությունը հնացած էր դատում օգտագործվելու համար։ Այդ ժամանակ Սալանդերը կոտրում է Վեներստրյոմի համակարգիչը։ Նա գտնում է հանցանշաններ, որոնք կապված էին զենքի և թմրանյութերի ապօրինի վաճառքի հետ։ Բլումկվիստի նոր հոդվածը վերականգնում է «Միլլենիում»-ը և ոչնչացնում Վեներստրյոմին։ Սալանդերը կոտրում է Վեներստրյոմի բանկային բազմաթիվ հաշիվները և գողանում բազմամիլիոն գումարներ։ Վեներստրյոմին արդյունքում գտնում են Իսպանիայում՝ սպանված առեղծվածային հանգամանքներում։ Ստոքհոլմ վերադառնալիս Սալանդերը այցելում է իր առաջին խնամակալին՝ Պալմգրենին՝ հայտնելով վերջինիս, որ ինքը գտել է այնպիսի ընկերոջ, որին նա կհավաներ, իսկ ինքը շատ երջանիկ է։ Լիսբեթը Միքայելի համար գնում է կաշվե թանկարժեք վերարկու։ Նա արդեն պատրաստ է հանձնելու նվերը, բայց նկատում է, որ երջանիկ Բլումկվիստն ու Բերգերը միասին զբոսնում են։ Հասկանալով, որ ինքը պետք չէ Բլումկվիստին՝ Լիսբեթը գցում է վերարկուն մոտակա աղբարկղի մեջ և սլանում հեռու Ստոքհոլմի փողոցներով։

Դերերում

խմբագրել

Ստեղծում

խմբագրել

Այս ֆիլմի ստեղծումից քիչ առաջ նկարահանվել էր «Վիշապի դաջվածքով աղջիկը» շվեդական ֆիլմը։ Այն հայտնվել է ԱՄՆ-ի վարձույթում 2010 թվականի մարտի 19-ին։ Պրոդյուսեր Սկոթ Ռուդինը հաստատեց Դևիդ Ֆինչերի թեկնածությունը որպես ռեժիսոր 2010 թվականի ապրիլին։ Դևիդ Ֆինչերը միանգամից հայտարարեց, որ ֆիլմը ենթարկվելու է խիստ ռեյտինգի, քանի որ ավելի շատ հանդիսատեսների գրավելու համար նա չի պատրաստվում կտրել կտտանքների և սեքսուալ բռնաբարությունների դրվագները, որոնք շատ մեծ նշանակություն ունեն գրքի համար։ Միքայել Բլումկվիստի դերում սկզբում դիտարկվում էր Հյու Գրանտը։ Հուլիսին այդ դերը ստացավ Դենիել Քրեյգը (այն պայմանով, որ նա կխաղա լրագրողի դերը հաջորդ երկու ֆիլմերում նույնպես)։ Նույն թվականի օգոստոսին Ռունի Մառան ստացավ Լիսբեթ Սալանդերի դերը։ Սալանդերի դերում փորձվել են շատ դերասանուհիներ, որոնցից որոշները հրաժարվեցին ֆիլմում խաղալուց երկար նկարահանումների և ցածր աշխատավարձի պատճառով։ Ֆիլմի նկարահանումները սկսվեցին 2010 թվականի սեպտեմբերին Ստոքհոլմում։ Երեք շաբաթվա նկարահանումներից հետո Ֆրեդրիկ Բաքարը հրաժարվեց օպերատորի աշխատանքից անձնական խնդիրների պատճառով։ Նրան փոխարինեց Ջեֆ Քրոնենվեթը, որը մինչև այդ էլ աշխատել էր Դևիդ Ֆինչերի հետ։ 2010 թվականի դեկտեմբերին նկարահանող անձնակազմը շարունակեց աշխատանքը Ցյուրիխում։ Սուրբ Ծնունդից հետո նկարահանումները շարունակվեցին Լոս Անջելեսի ստուդիաներում, այնուհետև գարնանային դրվագները նկարահանվեցին Շվեդիայում։

Նոմինացիաներ և մրցանակներ

խմբագրել

Մրցանակներ

խմբագրել

Նոմինացիաներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշապի դաջվածքով աղջիկը (ֆիլմ, 2011)» հոդվածին։