Լուի Գարրել (հունիսի 14, 1983(1983-06-14)[1], Փարիզ), ֆրանսիացի դերասան և կինոռեժիսոր։ Առավել հայտնի է «Երազողները» ֆիլմում խաղացած գլխավոր դերով։ Նա սովորաբար հայտնվում է ֆրանսիացի կինոռեժիսոր Քրիստոֆ Հոնորեի ֆիլմերում՝ ներառյալ Ma mère, Dans Paris, Les Chansons d'amour, La Belle Personne և Non ma fille, tu n'iras pas danser[5]:

Լուի Գարրել
ֆր.՝ Louis Garrel
Ծնվել էհունիսի 14, 1983(1983-06-14)[1] (40 տարեկան)
ԾննդավայրՓարիզ
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա և Լիցեյ Ֆենելոնա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Philippe Garrel?, մայր՝ Բրիժիտ Սի
Ամուսին(ներ)Լետիցիա Կաստա[2][3]
Համատեղ ապրող(ներ)Վալերիա Բրունի Տեդեսկի
Պարգևներ և մրցանակներ
louis-garrel.com

Վաղ տարիներ խմբագրել

Լուի Գարրելը ռեժիսոր Ֆիլիպ Գարրելի և դերասանուհի Բրիջիթ Սիի որդին է։ Նրա պապիկը՝ Մորիս Գարրելը, և կնքահայրը՝ Ժան-Պիեր Լիդը, նույնպես հանրահայտ դերասաններ են։ Լուի Գարրելն ավարտել է Փարիզի կոնսերվատորիան[5]։

Կարիերա խմբագրել

Գարրելը վեց տարեկան էր, երբ առաջին անգամ նկարահանվել է կինոյում (Le baisers de secours): Տասներկու տարի անց նա հայտնվեց երկրորդ ֆիլմում՝ Ceci est mon corps:

2002 թվականին Գարրելը ձեռք բերեց միջազգային ճանաչում՝ խաղալով Եվա Գրինի երկվորյակ եղբոր դերը Երազողները ֆիմում[6]։ Բերնարդո Բերտոլուչչին նկատել է նրան Փարիզում[7] անցկացրած առաջին քաստինգի ժամանակ։ Գարրելը հետագայում նկարահանվեց ֆրանսիական բազմաթիվ ֆիլմերում, որոնցից մեկն էր իր հոր՝ Ֆիլիպ Գարրելի կողմից նկարահանված Les Amants réguliers (2005) ֆիլմը։ Նա ստացել է Ցեզար մրցանակը Ամենախոստումնալից դերասան անվանակարգում[5]։

Երիտասարդ Գարրելը փորձում է իր ուժերը տարբեր բնագավառներում. նա ցուցադրում է իր երգելու կարողությունը Հոնորեի Les Chansons d'amour ֆիլմում[8]։ 2008 թվականին Գարրելը գրեց և նկարահանեց Mes copains կարճամետրաժ ֆիլմը[5]։

Անձնական կյանք խմբագրել

Իր մայրենի ֆրանսերենից բացը Գարրելը խոսում է նաև անգլերեն ու իտալերեն։

Գարրելը սիրային կապի մեջ էր Վալերիա Բրունի Թեդեսչիի հետ 2007 թվականից մինչև 2012 թվական։ Վերջինս Քլարա Բրունիի՝ Ֆրանսիայի նախկին Առաջին տիկնոջ ավագ քույրն է։ 2009 թվականին զույգը Սենեգալից երեխա է որդեգրել, որին կոչել են Սելին[9][10]։

Գարրելը հանդիպում էր դերասանուհի Գոլշիֆթեհ Ֆարահանիի հետ 2012 թվականից մինչև 2014 թվական։ 2015 թվականի ապրիլից Գարրելը հանդիպում է Լաետիտիա Քաստայի հետ[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան խմբագրել
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
1989 Les Baisers de secours Լո
2001 Ceci est mon corps Անտուան
2002 The War in Paris (La Guerre à Paris)
2003 The Dreamers Թեո
2004 Ma mère Պիեռ
2005 Regular Lovers François Dervieux Սեզար մրցանակ Ամենախոստումնալից դերասան անվանակարգում
Etoiles d'Or սկսնակ դերասանի համար (La révélation masculine)
2006 Dans Paris Ջոնաթան
2006 A Curtain Raiser (Un lever de rideau) Բրունո կարճամետրաժ
2007 Սիրերեգեր Ismaël Bénoliel
2007 Actrices
2008 Choisir d'aimer Պասկալ
2008 Frontier of the Dawn Ֆրանքոիս
2008 The Beautiful Person Jacques Nemours
2009 Making Plans for Lena Սայմոն
2010 Le Mariage à trois Թեո
2010 Heartbeats Հյուր վերջին կադրում
2010 Diarchy կարճամետրաժ
2011 The Beloved Քլեմենթ
2011 La Règle de trois Լուիս Կարճամետրաժ (որպես ռեժիսոր և սցենարիստ)
2011 A Burning Hot Summer Ֆրեդերիկ
2012 Les coquillettes Լուի Գարրել
2013 A Castle in Italy Նեյթան
2013 Jealousy Լուի
2014 Saint Laurent Jacques de Bascher ներկայացվել է Ցեզար մրցանակի Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում
2015 L'Astragale Ջեյքի
2015 In the Shadow of Women Նարրաթոր (ձայն)
2015 Mon roi Սոլլալ Նոմինացրվել է Ցեզարին
2015 Two Friends Աբել Ռեժիսոր և սցենարիստ
2016 Planetarium Անդրե Կորբեն
2016 From the Land of the Moon André Sauvage
2016 Les Échelles du Levant
2017 Redoubtable Jean-Luc Godard
2017 Les Fantomes d'Ismaël
Ռեժիսոր խմբագրել
Year Վերնագիր Մասնակցել է որպես Նշումներ
Ռեժիսոր Սցենարիստ
2008 Mes copains Այո Այո Short film
2010 Petit Tailleur Այո Այո Կարճամետրաժ
Ներկայացվել է Ցեզար մրցանակի որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ
2011 La Règle de trois Այո Այո Կարճամետրաժ (դերասան)
2015 Two Friends Այո Այո Նաև որպես դերասան
Անվանակարգ - 2015 թվական, Կաննի կինոփառատոն, Caméra d'Or
Մրցանակ - Lumières մրցանակ լավագույն առաջին ֆիլմի համար

Անվանակարգեր և մրցանակներ խմբագրել

Ցեզար մրցանակ խմբագրել
Year Award Film Result
2006 César Ամենախոստումնալից դերասանի համար[12] Regular Lovers Հաղթանակ
2011 Լավագույն կարճամետրաժ ֆիլմ Petit Tailleur Առաջադրված
2015 Լավագույն դերասան Saint Laurent Առաջադրված
2016 Լավագույն դերասան Mon roi Առաջադրված

Étoiles d'Or խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Ֆիլմ Արդյունք
2006 Լավագույն նորեկ (La révélation masculine) Regular Lovers Հաղթանակ

Lumières մրցանակ խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Ֆիլմ Արդյունք
2016 Lumières մրցանակ որպես լավագույն առաջին ֆիլմ Երկու ընկեր Առաջադրված

Prix Patrick Dewaere խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Արդյունք
2009   Նամիբիա Հաղթանակ

Prix Jean Vigo խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Արդյունք
2012 La Règle de trois Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. https://www.gala.de/stars/starportraets/laetitia-casta-21400190.html
  3. http://www.vanityfair.fr/actualites/articles/laetitia-casta-et-louis-garrel-se-sont-dit-oui-en-corse/53824
  4. https://www.vanityfair.fr/ecrans/article/cesar-2023-palmares-complet
  5. 5,0 5,1 5,2 5,3 Internet Movie Database - Louis Garrel imdb.com
  6. Rozemeyer, Karl. "Louis Garrel - Better in Threes"(չաշխատող հղում) Premiere.com. March 21, 2008. Retrieved April 5, 2010.
  7. Morales, Wilson. "The Dreamers: An Interview with Bernardo Bertolucci", Blackfilm.com. 2004. Retrieved April 5, 2010.
  8. Orange, Michelle. "Talking with Christopher Honoré and Louis Garrel" Արխիվացված 2015-04-03 Wayback Machine, The Village Voice, 18 March 2008. Retrieved April 5, 2010.
  9. Boivin, Justine. "Tout oppose les deux sœur", Gala, 14 October 2008. Retrieved April 5, 2010.
  10. Allen, Peter. "Carla Bruni 'besotted' after becoming aunt to Senegalese baby... will she adopt one of her own?", Daily Mail, March 20, 2009. Retrieved April 5, 2010.
  11. «Exclu Public : Laetitia Casta : sa nouvelle love story !». Public. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  12. Académie des César - Site Officiel
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Գարրել» հոդվածին։