Պապա Քալանթարյան

հայ մանրէաբան, քիմիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քալանթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պապա Բեջանի Քալանթարյան (հուլիսի 10, 1887(1887-07-10)[1], Արդվի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 21, 1942(1942-02-21)[1], victim of communism), հայ ագրոքիմիկոս, մանրէաբան։ Գյուղատնտեսության դոկտոր, պրոֆեսոր (1934 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935 թ.)։

Պապա Քալանթարյան
Ծնվել էհուլիսի 10, 1887(1887-07-10)[1]
Արդվի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 21, 1942(1942-02-21)[1] (54 տարեկան)
victim of communism
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս և մանրէաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերՆերսիսյան դպրոց (1905)[1] և Լազարյան ճեմարան (1911)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1]
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

1905 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1911 թվականին՝ Լայպցիգի համալսարանի բնագիտության ֆակուլտետ, պաշտպանել ատենախոսություն և ստացել դոկտորի աստիճան։

Աշխատել է Պոլտավայում որպես մանրէաբան, ապա Մոսկվայի գյուղատնտեսական մանրէաբանության կայանում՝ որպես գիտաշխատող։ 1914-1918 թվականներին եղել է Թիֆլիսի երկրագործության դեպարտամենտի կենտրոնական գյուղատնտեսական լաբորատորիայի մանրէաբան։ 1919 թվականին տեղափոխվել է Հայաստան և 1920 թվականին նշանակվել հողագործության ժողկոմի տեղակալ։ Մասնակցել է Երևանի համալսարանի կազմակերպմանը, եղել գյուղատնտեսական ֆակուլտետի առաջին դեկանը, հայկական գյուղատնտության ինստիտուտի տնօրենի տեղակալ ուսումնական և գիտական գծով։

1923 թվականին նշանակվել է հողագործության ժողովրդական կոմիսարիատի և ժողովրդական տնտեսության խորհրդի կենտրոնական միացյալ լանորատորիայի ղեկավար և ագրոհողագիտության գիտահետազոտական կայանի տնօրեն։

Գիտական աշխատանքները վերաբերում են հարցերի ուսումնասիրմանը։

ԵՊՀ-ում նա կարդացել է «Մանրէաբանություն», «Հողագիտություն», «Ագրոքիմիա» և «Երկրագործություն» առարկաների դասընթացները։ Նա նաև ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի հիմնադիրներից ու նախագահության առաջին անդամներից է։ Նրա մի շարք ուսումնասիրություններ վերաբերում են անասնապահության, ոռոգման, բույսերի պահպանության, մեքենայացման, գյուղատնտեսության էկոնոմիկայի, Հայաստանի հողերի ֆիզիկա-քիմիական հատկությունների, ագրոքիմիական և մանրէաբանական առանձնահատկությունների, բամբակենու փտախտ հիվանդության հարուցիչների հայտնաբերման, պալարաբակտերիաների տարածվածության հարցերին։

1934 թվականին ԲՈՀ-ը, առանց ատենախոսության պաշտպանության, նրան շնորհել է գյուղատնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում։

Պապա Քալանթարյանի գիտական և հասարակական գործունեությունը ընդհատվել է 1937 թվականին։ Ենթարկվել է հալածանքների և բռնադատվել։ Վախճանվել է աքսորավայրում։ Արդարացվել է հետմահու[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապա Քալանթարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։