Տիգրան Հակոբի Ռաշմաճյան (հուլիսի 13, 1862(1862-07-13)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 28, 1946(1946-12-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, հասարակական գործիչ։

Տիգրան Հակոբի Ռաշմաճյան
Ծնվել է1862, հուլիսի 13 (հուլիսի 27)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ
Մահացել է1946, դեկտեմբերի 28
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Մասնագիտությունմանկավարժ, հասարակական գործիչ

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Սեդրակ Ռաշմաճյանի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ալեքսանդրապոլում, ուսանել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև կրթությունը շարունակել Գերմանիայի Լայպցիգի և Ենայի համալսարաններում, ուսումնասիրել մանկավարժություն, հոգեբանություն, բնագիտություն։ Իբրև մանկավարժ աշխատել է Ալեքսանդրապոլում, Երևանում, Թավրիզում, Բաքվում։ Դասախոսել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Աշխատակցել է Հասկեր հանդեսին[2]։ Մանկավարժ Արշակ Չիլինկարյանի և Ավետիք Իսահակյանի համագործակցությամբ 1909 թվականին կազմել և հրատարակել է «Դասընկեր» այբբենարան-ընթերցարանը, որը գործածվել է մինչև 1921 թվականին, իսկ 1922 թվականին արժանացել է ՀԽՍՀ Լուսժողկոմատի մրցանակին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://am.hayazg.info/index.php?curid=13076
  2. Հասկեր
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.