Լալա Մնացականյան

հայ դերասան

Լալա Բաբկենի Մնացականյան (հոկտեմբերի 8, 1957(1957-10-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ։

Picto infobox masks.png
Լալա Մնացականյան
Lala Mnatsakanyan.jpg
Ծնվել էհոկտեմբերի 8, 1957(1957-10-08) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներմայր՝ Էլիզա Գյուլեսերյան
Ամուսին(ներ)Աշոտ Համբարձումյան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
lala.am

Գեղանկարիչ, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանի կինն է։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլզա Գյուլեսերյանը, եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը՝ մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ընտանիքում եղել է երրորդ աղջիկը։ Սովորել է Երևանի N 78 դպրոցում։ Ավարտելով այն՝ ընդունվել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք է դասավանդում Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։

Դերերը թատրոնումԽմբագրել

Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտԽմբագրել

Երևանի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնԽմբագրել

 
«Նստարան»
 
«Սիրային Նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն»
 
«Մայրը»

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնԽմբագրել

Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնԽմբագրել

«Մետրո» թատրոնԽմբագրել

Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնԽմբագրել

  • 2004 - Գրացիելլա՝ Գ. Գ. Մարկեսի «Սիրային Նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում
  • 2009 - Ֆիլումենա՝ Է. դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնԽմբագրել

ՀեռուստաթատրոնԽմբագրել

ՌադիոթատրոնԽմբագրել

  • 1983 - Հասմիկ՝ Դ. Լալայանցի «Արիության բարձունք»
  • 1983 - Աննա՝ Հ. Քոչարի «Անտառի փեսացուն»
  • 1983 - Նենե՝ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարան»
  • 1984 - գլադիատոր՝ Խ. Չալիկյանի «Անծանոթ աղջիկը»
  • 1984 - Դուլսինեա Տոբոսսկայա՝ Մ. Սերվանտեսի «Դոն Կիխոտ»
  • 1986-1987 արքայազն՝ Մ. Տվենի «Արքայազն ու աղքատը»
  • 1991 - Սուոն՝ Վ. Սարոյան «Համարյա ծիծաղելի պատմություն»

ՀաղորդաշարերԽմբագրել

  • 1992-1997 - Երգիծական մանրապատումներ և հումոր
  • 1992-1997 - Ձայն Մեծաց

ՖիլմերԽմբագրել

ՀեռուստաֆիլմերԽմբագրել

 
«Մեր Բակը 3»

ԲեմադրություններԽմբագրել

ՆերկայացումներԽմբագրել

Հեռուստատեսային հեղինակային ծրագրերԽմբագրել

  • 1997 - «Էլ դու սուս» երգիծական ծրագիր
  • 1998-2001 «Ինչ կա չկա» զվարճալի երաժշտական ծրագիր
  • 2002-2003 «Լալա ընդ Հարութ» երգիծական ծրագիր
  • 2004-2007 «ՇարունակԷլի» զվարճալի ֆիլմեր

«Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսԽմբագրել

  • 2008 - «Էդքան էլ ճիշտ»
  • 2008 - «Վարպետն ու Մարգարիտան»
  • 2009 - «Թաքնված տաղանդը»
  • 2010 - «Ֆուտբոլը»
  • 2011 - «Նվերը»

Կոչումներ և մրցանակներԽմբագրել

  • 1977 - Ասմունքի հանրապետական մրցանակաբաշխության առաջին մրցանակ
  • 1978 - Յախոնտովի անվան ասմունքի համամիութենական մրցանակաբաշխություն
  • 2004 - «Արմմոնո 2» թատերական փառատոն. «Կերպարի ստեղծման արտիստիզմ»-ի համար «Սիրային նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում ըստ Գ.Մարկեսի
  • 2004 - Դոցենտի գիտական կոչում թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ
  • 2005 - Կիևի «Վիդլուննյա» Միջազգային թատերական փառատոն. «Կանացի լավագույն դերակատարում», «Հանդիսատեսի համակարանք» և «Բեմական հմայք» մրցանակներ «Սիրային նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի
  • 2006 - Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
  • 2008 - Շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ
  • 2012 - Բրեստի «Բելայա Վեժա» Միջազգային թատերական փառատոն. «Հանդիսատեսի համակարանք» "Մայրը" ներկայացման համար ըստ Կարել Չապեկի

Գրականություն Լալա Մնացականյանի մասինԽմբագրել