«Ոսկե Դպրոց», հայկական կատակերգական սիթքոմ։ Հեռաձարկվել է «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով։ Պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 17-ին և ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին։

Ոսկե դպրոց
Изображение логотипа
Ժանրկատակերգություն
Երկիր Հայաստան
Լեզուհայերեն, ռուսերեն
Գլխավոր
դերերում
Վաչե Թովմասյան
ՊրոդյուսերՎաչե Թովմասյան
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ72
Էկրաններին է2017, հոկտեմբերի 17-ից 2018, դեկտեմբերի 31
ՀեռուստաալիքԱրմենիա Պրեմիում

Սիթքոմը հեռարձակվել է նաև «Արմենիա ՀԸ» եթերում[1]։

Սյուժե խմբագրել

Ռոբերտ Թովմասյանը 30-ին մոտ երիտասարդ է։ 25 տարեկանում ֆինանսական խնդիրների պատճառով կողոպտում է մաքսայինի կաշառակեր պետի տունը։

Կողոպուտից հետո ոստիկանները սկսում են հետապնդել Ռոբին, և նա թանկարժեք քարերով ու ոսկով պայուսակը ստիպված թաքցնում է հողի տակ։ 5 տարի բանտում անցկացնելուց հետո Ռոբը դուրս է գալիս և հայտնաբերում, որ թաքցրած պայուսակի հողատարածքի վրա կառուցվել է դպրոց։ Նա խաբեությամբ աշխատանքի է ընդունվում դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ, որպեսզի կարողանա ընթացքում փորել և հանել պայուսակը։ Պարզվում է, որ Ռոբը պետք է դասավանդի դպրոցի ամենաանկարգ 11-ի Բ դասարանին, որի աշակերտները նրա կյանքը վերածում են դժոխքի։ Այս ամենի մեջ Ռոբի կյանքում կա միակ լուսավոր կետը. նա սիրահարվում է դասարանի դասղեկ Լուսինեին, որը երկար տարիներ ընկերություն է անում Արմենի հետ և պատրաստվում է նշանվել։

Դերերում խմբագրել

Դերակատար Կերպար Եթերաշրջան Նկարագրություն
Վաչե Թովմասյան Ռոբերտ Թովմասյան 1-3 Սիթքոմի գլխավոր հերոսը։ Գողանում է մեծ քանակությամբ ոսկիներ, այդ պատճառով ազատազրկվում 5 տարով։ Այնուհետև ընդունվում է դպրոց որպես հայոց պատմության ուսուցիչ, որպեսզի գտնի ոսկիները։ Առաջին հայացքից սիրահարվում է անգլերենի ուսուցչուհի` Լուսինե Եսայանին։
Սերգեյ Սարգսյան Սիրակ Մնացականյան 1-3 Հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի ուսուցիչը։ Բավականին ռոմանտիկ է։ Սիրում է տոնակատարություններ, օրինակ ՝ Հելլոուին։ Վախենում է Կարախանյանից։ Երկրորդ եթերաշրջանի վերջում ամուսնանում է Էլյայի հետ։ Սիթքոմի վերջում պարզվում է, որ ոսկիները պատկանում են իրեն։ Նա վերցնում է դրանք, բաժանվում Էլյայից և լքում դպրոցը։
Աննա Գրիգորյան Լուսինե Եսայան 1-3 Անգլերենի ուսուցչուհին, Անիի մեծ քույրը, Արմենի այնուհետև Ռոբի ընկերուհին։ Շատ հաճախ է կռվում Անիի հետ։ Ըստ իր խոսքերի, նրանց մայրը լքել էր իրենց, երբ նա 14 տարեկան էր, իսկ Անին ՝ 2: Շատ բարի է ու վստահելի։
Ալլա Վարդանյան Սիլվա Անդրանիկի Հակոբյան 1-3 Դպրոցի տնօրենը։ Նրա ամուսինը հարուստ պատգամավոր է։ Սիրում է դպրոցի դասերից դուրս միջոցառումներ, օրինակ ՝ նկարչության ցուցահանդես։ Նա միակ մարդն է, ում Կարախանյանը չի համարձակվում հակաճառել։ Խոսում է հայերեն և ռուսերեն միաժամանակ։ Կարող է ահռելի ժամանակ վատնել անմիտ բաների համար, օրինակ՝ դպրոցի հիմնը գրելու։
Լալա Մնացականյան Կարինե Կարախանյան 1-3 Դպրոցի փոխտնօրենը։ Շատ խիստ է, ժլատ և փառասեր։ Նրան ոչ միշտ է դուր գալիս Սիլվա Անդրանիկովնայի որոշումները։
Գևորգ Դոդոզյան Ժորա 1-3 Դպրոցի պահակը։ Նա շատ է օգտագործում “Давай, до свидания!" արտահայտությունը։ Անընդհատ դիտում է սերիալներ։
Աշոտ Մելոյան Մենուա Տրդատյան 1-3 Աշխարհագրության ուսուցիչը։ Իրականում նա գաղտնի գործակալ է և աշխատում է գաղտնի գործակալությունում և տեղյակ էր Ռոբի պլանների մասին։
Լիանա Հակոբյան Էլյա Անանյան 1-3 Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին։ Տիրապետում է ֆրանսերեն։ Առաջին հայացքից սիրահարվում է Ռոբին։ Առաջին եթերաշրջանի վերջում նա իմանում է Ռոբի իսկության մասին և սպառնում է, որ ամեն ինչ կպատմի Կարախանյանին, եթե չդառնա իր ընկերուհին։ Երկրորդ եթերաշրջանի վերջում ամուսնանում է Սիրակի հետ, չնայած վերջին եթերաշրջանի վերջում, նրանք բաժանվում են, քանի որ Սիրակը հեռանում է ոսկիների հետ միասին։
Վահե Պետրոսյան Անդրանիկ (Անդո) 1-3 Արհեստավոր։ Ռոբի մանկության ընկերը։ Աշխատում և ապրում է ավտոտեխսպասարկման խանութում։
Գևորգ Բարսամյան Արմեն Բարսամյան 1-2 Լուսինեի ընկերը։ Նրան ոչ մի ժամանակ չի հատկացնում և շփվում է ուրիշ աղջիկների հետ։ Ընդունվում է աշխատանքի որպես երաժշտության ուսուցիչ, որպեսզի հաշտվի Լուսինեի հետ, սակայն Ռոբի շնորհիվ, դա նրան չի հաջողվում։
Սոնա Դանիելյան Արշալույս 1-3 Ֆիզկուլտուրայի ուսուցչուհին։ Դպրոցում ամենաշատը մոտիկ է Սիրակի հետ։
Ջեմմա 1-3 Բուֆետի պատասխանատուն։
Գոշ Հակոբյան Դավիթ Միքայելյան 1-3 11բ դասարանի ամենահամակրելի տղան, Բգոյի ընկերը։ Անին սիրահարված է նրան։ Սակայն առաջին եթերաշրջանում նա հանդիպում է Մաշայի հետ, բայց հոգնելով նրա քմահաճություններից, բաժանվում է նրանից նույն եթերաշրջանի վերջում և սեր է խոստովանում Անիին ու սկսում նրա հետ հանդիպել։ Երկրորդ եթերաշրջանի վերջում, նրանք բաժանվում են, քանի որ Մաշան սուտ լուրեր է տարածում Անիին, իբր Դավիթն իրեն սիրահետում է։ Բայց նույն եթերաշրջանի վերջում, նրանք հաշտվում են և սկսում նորից հանդիպել։ Դավիթը շատ է սիրում երգել և երազում է դառնալ հայտնի երգիչ։
Հայկ Մուրադյան Բագրատ (Բգո) Աբգարյան 1-3 11բ դասարանի գլխավորն ու առաջնորդը, Դավիթի ընկերը։ Հարուստ օլիգարխի տղա։ Նա դեմ էր Դավիթի և Անիի հարաբերություններին, սակայն երրորդ եթերաշրջանում, նա հասկանում է, որ Դավիթը իր միակ և հավատարիմ ընկերն է։ Սիթքոմի ամբողջ ընթացքում, ինքն ու Վիկան միշտ հաշտ են և իրար հասկանում են։
Մհեր Մխիթարյան Պարույր (Պրո) Քոչարյան 1-3 11բ դասարանի ամենածիծաղելի աշակերտը։ Սիրում է բոլորին սեփականաշնորհել, օրինակ ՝ Մաշս, Բգս, Վիկս և այլն։ Չնայած իր միամտությանը, նա բավականին ճարպիկ է, բայց երբեմն անփույթ։ Սիրում է խաղալ «PlayStation»։ Նրան դիմում են «Ղուշ» մականունով։
Վահե Բեգլարյան Մաքսիմ (Մաքս) Արիստակեսյան 1-3 11բ դասարանի ամենաանինքնավստահ աշակերտը, Արամիկի ընկերը։ Սիրահարված է Անիին։ Ցանկանում է դառնալ հայտնի դերասան։ Երբեմն օգտագործում է «Հմմ, պե՞տք էր որ» արտահայտությունը։
Արմեն Բալաբանյան Արամ (Արամիկ) Ժամկոչյան 1-3 11բ դասարանի ամենախելացի աշակերտը։ Նա միշտ սովորում է ավելի շատ քան հանձնարարված է, երբեք ոչ մի մաթեմատիկական վարժություն սխալ չի ասում և ի տարբերություն Մաքսի, նա բավականին ինքնավստահ է։
Եվա Զոհրաբյան Անի Եսայան 1-3 11բ դասարանի ամենահամեստ աղջիկը։ Սիրահարված է Դավիթին։ Երկրորդ եթերաշրջանի վերջում, նրանք բաժանվում են, քանի որ Մաշան սուտ լուրեր է տարածում Անիին, իբր Դավիթն իրեն սիրահետում է։ Բայց երրորդ եթերաշրջանի վերջում, նրանք հաշտվում են և սկսում նորից հանդիպել։
Իլոնա Նուրբեկյան Վիկտորյա (Վիկա) Միրզոյան 1-3 11բ դասարանի ամենահիմար աղջիկը, Բգոյի ընկերուհին և Մաշայի ամենամոտիկ ընկերուհին։ Ինստագրամում ակտիվ կյանք է վարում։
Էրմինա Զախարովա Մաշա Սահակյան 1-3 11բ դասարանի ամենաչար աղջիկը, Դավիթի ընկերուհին և Վիկայի ամենամոտիկ ընկերուհին։ Անընդհատ նեղացնում, վիրավորում և ստորացնում է Անիին, քանի որ գիտի իր զգացմունքների մասին Դավիթի նկատմամբ։ Քմահաճ է, թերագնահատող և նախանձ։ Սակայն ամենավերջին սերիայում, նա հասկանում է իր բոլոր սխալները և ներողություն է խնդրում։
Արծրուն Հարությունյան Սերոբ Եսայան 1-3 Ոստիկան, Լուսինեի և Անիի հայրը։
Տիգրանուհի Տեր-Մարկոսյան 1-3 Մաքսի տատիկը։
Անդրանիկ Խաչատրյան Վարդան Բադալյան (Կարկուտ) 1-3
Մակար Գալստյան Վարազդատ 2-3 Գաղտնի գործակալության շեֆը, ընդունվում է դպրոց որպես կարատեի դասատու։ Ամբողջ ընթացքում հետևում է Ռոբին։
Գրիգ Գևորգյան 2-3 Գաղտնի գործակալության աշխատակից։
Ժորա Սահակյան 2-3 Գաղտնի գործակալության աշխատակից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Watch the "Golden School" at "Armenia Premium" on Tuesday and Thursday, at 21:00». Արմենիա հեռուստաընկերություն. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.