Անահիտ Աղասարյան

հայ դրամատուրգ

Անահիտ Ալեքսանդրի Աղասարյան (օգոստոսի 28, 1959(1959-08-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ։

Անահիտ Աղասարյան
Ծնվել էօգոստոսի 28, 1959(1959-08-28) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1991)
Մասնագիտությունդրամատուրգ և գրող
ԱշխատավայրՀայաստանի մշակույթի նախարարություն
ԵրեխաներՍոս Ջանիբեկյան

ԿենսագրությունԽմբագրել

Անահիտ Աղասարյանը ծնվել է 1959 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցում[1], Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դերասանական ստուդիայում, 1986-1991 թթ.՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում։ 1992-1998 թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում։ Հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է[2][3]։

Բեմադրիչ

  • «Փրկեք մեր հոգիները» (դրամա)
  • «Ուիլլի, Թիթի, Ջիկ և երեքն էլ մի աղջիկ» (դրամա)
  • «Անառակ հոր վերադարձը» (դրամա)
  • «Խելահեղ օր» (կոմեդիա)
  • «Խելագարներ բոլոր երկրների, միացեք» (2000 թ., կոմեդիա, թարգմանվել և հրատարակվել է Նյու Յորքում՝ Կոլումբիայի համալսարանի նախաձեռնությամբ)

Ֆիլմերի սցենարիստ

ԸնտանիքԽմբագրել

Եղել է դերասան Կարեն Ջանիբեկյանի կինը, դերասան Սոս Ջանիբեկյանի մայրն է։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել