Էլիզա Գյուլեսերյան

հայ թատերական գործիչ, մանկավարժ, դերասանուհի

Էլիզա Գյուլեսերյան (սեպտեմբերի 22, 1922(1922-09-22), Պյատիգորսկ, Թերեքի նահանգ, ՌԽՖՍՀ - օգոստոսի 29, 1992(1992-08-29), Երևան, Հայաստան), հայ թատերական գործիչ, մանկավարժ, դերասանուհի։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1986)։

Էլիզա Գյուլեսերյան
Ծնվել էսեպտեմբերի 22, 1922(1922-09-22)
ԾննդավայրՊյատիգորսկ, Թերեքի նահանգ, ՌԽՖՍՀ
Մահացել էօգոստոսի 29, 1992(1992-08-29) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԵրեխաներԼալա Մնացականյան

Կենսագրություն խմբագրել

Էլիզա Գյուլեսերյանը ծնվել է Պյատիգորսկ քաղաքում։ 1944-1948 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, զինվորներին քաջալերել, ոգեշնչել է կազմակերպված համերգների ժամանակ։ Անձնուրաց աշխատանքի համար պարգևատրվել է շքանշաններով։ 1957 թվականին վերապատրաստվել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտում։ 1958-1992 թվականներին բեմական խոսք է դասավանդել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, մի քանի տարի ղեկավարել նույն ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնը։

Էլիզա Գյուլեսերյանի գիտական հոդվածները տպագրվել են «Արվեստ», «Գիտություն և տեխնիկա» ամսագրերում, տարբեր ժողովածուներում։ Զեկույցներով ու դասախոսություններով հանդես է եկել Հայաստանում և սփյուռքում։ Հեղինակել է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» գիրքը, որը բեմական խոսքի առաջին դասագիրքն է հայերեն լեզվով[1][2]։

Ընտանիք խմբագրել

  • Ամուսին՝ Բաբկեն Մնացականյան, մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Դուստր՝ Լալա Մնացականյան, հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Էլիզա Գյուլեսերյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. «Элиза Гюлесерян - биография - театральные деятели - Кино-Театр.РУ». www.kino-teatr.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.