Պորտալ:Իտալիա
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում |
Իտալիայի պորտալ
Պորտալ Իտալիա
Իտալիա (իտալ.՝ Italia, պաշտոնապես Իտալիայի հանրապետություն (իտալ.՝ Repubblica italiana), ունիտար խորհրդարանական հանրապետություն Եվրոպայում: Տեղակայված է Միջերկրական ծովի սրտում: Իտալիան ազատ ցամաքային սահմաններ ունի Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Սլովենիայի, Սան Մարինոյի և Վատիկանի հոտ: Իտալիայի տարածքը կազմում է 301.338 կմ քառակուսի և հիմնականում ունի հանգիստ սեզոնային կլիմա և Միջերկրածովային կլիմա: Իր տեսքի պատճառով հաճախ այն անվանում են lo Stivale (կոշիկ): 61 միլիոն բնակչությամբ Իտալիան չորրորդ ամենաշատ բնակեցված երկիրն է Եվրոպական միությունում:
Անտիկ ժամանակաշրջան, հին կարթագենացիները, փյունիկիացիները և հույները Իտալիայի հարավում հիմնել են բնակավայրեր, էտրուսկները և կելտերը բնակեցրել են Իտալիայի կենտրոնական մասերը, իսկ հյուսիսը բնակեցրել են տարբեր հին իտալական ցեղեր և իտալական ժողովուրդներ, որոնք հետագայում սփռվել են ամբողջ Ապենինյան թերակղզով: Իտալական ցեղերը հիմնեցին Հռոմեական թագավորությունը, որը հետագայում դարձավ հանրապետություն, որը նվաճեց հարևան քաղաքակրթությունները: Հռոմը հետագայում հասավ իր հզորության գագաթնակետին և նվաճեց հին աշխարհի մեծ մասը և դարձավ առաջատար մշակութային, քաղաքական և կրոնական կոնտրոնը աշխարհում:
Ընտրյալ հոդված
Հռոմեական կայսրություն (լատին․՝ Imperium Romanum, հին հուն․՝ Βασιλεία Ῥωμαίων), Հին Հռոմի հետ-հանրապետական ժամանակաշրջան, որը բնութագրվում է միանձնյա իշխանությամբ և Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում վիթխարի տարածքներ ընդգրկող պետության հաստատմամբ։ Եզրույթը գործածվում է առաջին կայսր՝ Օգոստոսի կառավարումից սկսած մինչև 476 թվականի Հին Հռոմի պատմությունը բնութագրելու համար։
Կայսրությանը նախորդած և 500-ամյա պատմություն ունեցած Հռոմի Հանրապետությունը թուլացել էր բազմաթիվ քաղաքացիական պատերազմների պատճառով (քաղաքացիական պատերազմների ժամանակ բազմաթիվ սենատորներ սպանվել էին, և Սենատում գերակշռում էին Առաջին կամ Երկրորդ եռապետության այս կամ այն մասնակիցների աջակիցները)։ Պատմաբանները մատնանշում են մի շարք իրադարձություններ, որոնք բնութագրում են հանրապետությունից կայսրություն անցումը, ներառյալ Հուլիոս Կեսարի հռչակումը որպես ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44 թվականը), Ակտիումի ճակատամարտը (մ.թ.ա. 31 թվականի սեպտեմբերի 2), և Սենատի կողմից Գայոս Օկտավիանոսին պատվավոր «Օգոստոս» կոչման շնորհումը (մ.թ.ա. 27 թվականի հունվարի 4) (Օկտավիանոսը, լինելով շատ զգուշավոր և խորամանկ քաղաքական գործիչ, հայտարարեց, որ փրկել է Հռոմը, պահպանեց հանրապետական շրջանի որոշ տարրեր. կոնսուլները շարունակվում էին ընտրվել, պլեբեյների տրիբունները շարունակում էին առաջարկել օրինագծեր։ Սակայն իրականում Օգոստոսն էր, ում ձեռքում էր գտնվում ամբողջ իշխանությունը, վերջնական որոշում կայացնելու իրավունքն ու բանակը)։Ընտրյալ պատկեր
Գիտե՞ք, որ․․․
Անձինք
Ֆրանչեսկո Տոտտի (իտալ.՝ Francesco Totti; սեպտեմբերի 27, 1976 թ, Հռոմ), իտալացի նախկին ֆուտբոլիստ, Ռոմա ֆուտբոլային ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան, թիմի ավագ և խորհրդանիշ, իր ողջ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ընթացքում նվիրված է եղել Ռոմայի գույներին։
Օլիմպիադա
Գրականություն
Դուրանտե դելլի Ալիգիերի (իտալ.՝ Durante degli Alighieri) կամ Դանթե, ), իտալացի բանաստեղծ Ֆլորենցիայից։ Դանթեի մագնում օպուսը՝ Աստվածային կատակերգությունը (իտալերեն՝ Divina Commedia), համարվում է իտալերենով գրված ամենանշանավոր գրական գործը և համաշխարհային գրականության գլուխգործոց։
Իտալիայում Դանթեին անվանում են il Sommo Poeta («Գերագույն Բանաստեղծ») և il Poeta։ Դանթեին, Պետրարկային և Բոկաչոյին անուն են «երեք շատրվաններ»։ Դանթեին հաճախ կոչում են նաև «իտալերենի հայր»։ ավելին Դանթեի մասին
Կատեգորիաներ
Նկարներ
Ամեդեո Մոդիլիանի
, 1918
Դանիայի Արվեստի պետական թանգարան
Կինո
|