Հույն-իտալական պատերազմ

Հույն-իտալական պատերազմ (հուն․՝ Ελληνοϊταλικός Πόλεμος) կամ հունական պատերազմ (իտալ.՝ Guerra di Grecia), պատերազմական գործողություններ Իտալիայի և Հունաստանի թագավորությունների միջև, որն ընթացել է 1940 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 23-ը[2]։

Հույն-իտալական պատերազմ
Երկրորդ համաշխարհային պատերազմ

Հույն զինվորները 1941 թվականի իտալական գանանային առաջխաղացման ժամանակ
Թվական հոկտեմբերի 28, 1940ապրիլի 23, 1941
Վայր Բալկանյան թերակղզու հարավային հատված
Արդյունք Հունաստանի մարտավարական հաղթանակ
Հակառակորդներ
Իտալիա Իտալիա
Հունաստան Հունաստանի թագավորություն
Աջակցություն՝
Հրամանատարներ
Իտալիա Բենիտո Մուսոլինի Հունաստան Ալեքսանդրոս
Պապագոս
Կողմերի ուժեր
Առանցքի զորքեր
  • 565 000 զինվոր[2][1]
  • 463 ինքնաթիռ
  • 163 տանկ
Հականացիստական դաշինքի զորքեր
  • շուրջ 300 000 զինվոր[1]
  • 57 ինքնաթիռ

Ընդունված է համարել, որ այս զինված հակամարտությունը Բալկանյան ճակատում սկիզբ դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին։

Պատմություն խմբագրել

 
Կոստաս Գրամատոպուլոս, Աթենք՝ 1940 թվական — «Դեպի առա՛ջ, Էլլադայի որդիներ»

Մինչ պատերազմի սկսկելը 1940 թվականի օգոստոսի 15-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման օրը, իտալական «անհայտ» հածանավը ապաստակել է հունական Տինոս կղզին[3][4]։ Հունաստանում սկսվել է մասնակի զորահավաք։ 1940 թվականի հոկտեմբերի 28-ին իտալական կողմը վերջնագիր է ներկայացրել Հունաստանի վարչապետ Իոաննիս Մետաքսասին։

Հունաստանի կառավարության կողմից ուլտիմատումը մերժվել է, որի արդյունքում ժամը 5-ի շրջակայքում իտալացիները ռազմախուժում սկսեցին։

Իտալացիների հարձակումը սկսեց Էպիրուսի և Արևմտյան Մակեդոնիայի ափամերձ գոտիներից։ Նախքան 3-րդ իտալական դիվիզիան (11 000 զինվորներ) անցնում էր Պինդոսի լեռները հունական բանակը նախահարձակ եղավ և պատերազմական գործողությունները տեղափոխեց Հյուսիսային Էպիրուս՝ Իտալիայի կողմից բռնազավթված Ալբանիայի տարածք։

1941 թվականի հունվարին հունական բանակը ռազմակալել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Կլիսուրայի լեռնանցքը։ Հույները կարողացան վտարել իտալական ուժերին իրենց երկրի տարածքից։ Հունաստանի պաշտպանական բանակի հաղթանակն առաջին հաղթական մարտն էր հակաֆաշիստական կոալիցիայի երկրների դեմ։

Հույն հայտնի հնագետ և պատերազմի մասնակից Մանոլիս Անդրանիկոսը գրում է.

  Երբ Իտալիան որոշեց ներխուժել Հունաստան առանցքի ուժերը գերիշխում էին Եվրոպայում, նրանք խախտեցին ֆրանսիացիներին և բրիտանացիներին և եզրափակիչ համաձայնագիր կնքեցին Խորհրդային Միության հետ։ Եվ միայն կղզային Անգլիան դիմադրեց։ Ո՛չ Մուսոլինին, և ո՛չ էլ որևէ այլ «ողջամիտ» մարդիկ թող չակնկալեն, որ պայմաններ կդնեն Հունաստանի առջև։ Ուստի, երբ աշխարհն իմանա, որ հույները անձնատուր չեն եղել, այն կլինի ապշեցուցիչ։ Թող բոլորն իմանան, որ հույները ոչ միայն ընդունել են պատերազմը, այլ նաև հաղթել են։
- Մանոլիս Անդրանիկոս
 
 
Հույն-իտալական պատերազմն ու Հյուսիսային Էպիրուսի գրավումը հույների կողմից

1941 թվականի մարտին Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինիի անմիջական վերահսկողության տակ գտնվող բնակը փորձել է հակահարձակման դիմել։ Հունական բանակը ետ է մղել իտալական հարձակումը և 10 կմ հեռավորությամբ առաջ է քաշվել Ալբանիայի տարածք՝ գրավելով Վլորա նավահանգիստը։

Չնարողանալով դիմադրել հույներին Իտալիան ստիպված է լինում դիմել ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի օգնությանը։ Գերմանական Լյուֆտվաֆեն 1941 թվականի ապրիլի 6-ին ռազմախուժում է Բալկաններ և սկսում է հրետակոծել Հունաստանի սահմանները։ Սկսվում է Նացիստական Գերմանիայի Հունական ռազմագործողությունը։

1940 թվականի նոյեմբերի 5-6-ն ընկած ժամանակահատվածում իտալական օդուժը հարձակվում են Հունաստանի դաշնակից Հարավսլավիայի թագավորությանը պատկանող Բիտոլա քաղաքը։ Չնայած պաշտոնական Բելգրադը վարում էր չեզոքության քաղաքականություն, այսուամենայնիվ հարավսլավական կառավարությունը մտավախություն ուներ, որ իտալական ուժերը կարող են ներխուժել Սալոնիկ, որը համաձայն 1923 թվականի կոնվենցիայի համարվում էր հարավսլավական տարածք։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hellenic Air Force History accessed 25 March 2008
  2. 2,0 2,1 Ричард Эванс. Третий рейх. Дни войны: 1939-1945. — М.: Астрель; Екатеринбург: У-Фактория; Минск: Харвест, 2011. — С. 166. — ISBN 978-5-9757-0535-8 ; 978-5-271-36331-3 ; 978-985-18-0043-4
  3. «Граци пишет», издание МИД Греции, ISBN 978-960-02-2262-3 — С. 122-123.
  4. Απόστολος Ε. Βακαλόπουλος. Νέα Ελληνική Ιστορία 1204—1985, Βανιας Θεσσαλονίκη, σελ.412