Առաջին իտալա-եթովպական պատերազմ

Առաջին իտալա-եթովպական պատերազմ, Իտալիայի առաջին գաղութային պատերազմն ընդդեմ Եթովպիայի։ 1895-1896 թվականների պատերազմն սկսվեց 1895 թվականի վերջին իտալական զորքերի կողմից հյուսիսային-եթովպիայի մի շարք քաղաքների գրավումով։ 1895 թվականի դեկտեմբերի 7-ին Եթովպիայի զորքերը Ամբա-Ալագիի մոտ առաջին խոշոր հաղթանակը տարան իտալական զորամասերի նկատմամբ։ 1896 թվականի մարտի 1-ին Ադուվա (Ադուա) քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում իտալական բանակը խոշոր պարտություն կրեց։

Ադուվայի ճակատամարտը (պատկերազարդում)

1896 թվականի հոկտեմբերի 26-ին Ադիս Աբեբայում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Իտալիան ճանաչեց Եթովպիայի լրիվ ինքնիշխանությունը։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 424