Ջոնաթան Նոլան

բրիտանացի-ամերիկացի սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, ռեժիսոր և գրող

Ջոնաթան Նոլան (անգլ.՝ Jonathan Nolan, հունիսի 6, 1976(1976-06-06)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլո-ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։

Ջոնաթան Նոլան
անգլ.՝ Jonathan Nolan
Դիմանկար
Ծնվել էհունիսի 6, 1976(1976-06-06)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
ԿրթությունՋորջթաունի համալսարան
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, գործադիր պրոդյուսեր, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
ԱմուսինLisa Joy?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա[2] և Ամերիկայի ռեժիսորների գիլդիա[3]
 Jonathan Nolan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջոնաթան Նոլանը ծնվել է Լոնդոնում, սակայն մեծացել է Չիկագոյում։ 1994 թվականին ավարտել է Իլինոյսի Լոյոլայի ակադեմիան, իսկ 1999 թվականին՝ Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանը[4]։ Համալսարանում գրել է «Memento Mori» պատմվածքը, որի հիման վրա նրա եղբայրը՝ Քրիստոֆերը, նկարահանել է իր «Հիշիր» ֆիլմը[5]։ Ջոնաթան Նոլանը եղբոր հետ աշխատել է որպես սցենարիստ «Հեղինակություն», «Խավարի ասպետը» և «Միջաստղային ճամփորդություն» խոշոր բյուջե ունեցող ժապավեններում[6][7]։ 2014 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել, որ Ջոնաթանը ձեռնամուխ կլինի ամերիկյան HBO հեռուստաալիքի համար Այզեկ Ազիմովի «Հիմք» վեպերի գիտաֆանտաստիկ ցիկլի ադապտացմանը, ինչպես նաև հանդես կգա որպես այդ նախագծի պրոդյուսեր[8]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է պրոդյուսեր և սցենարիստ Լիզա Ջոյի հետ[9][10]։ Ունեն երկու երեխա[11][12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրրինակ անվանում Նշում
2000 փ Հիշիր Memento Սցենարիստ, վեպի հեղինակ
2006 փ Հեղինակություն The Prestige Սցենարիստ
2008 փ Խավարի ասպետը The Dark Knight Սցենարիստ
2009 փ Տերմինատոր։ Փրկիչը Terminator Salvation Սցենարիստ (տիտրեով նշված չէ)
2011-2016 ս Տեսադաշտում Person of Interest Գաղափարի հեղինակ, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր
2012 փ Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը The Dark Knight Rises Սցենարիստ
2014 փ Միջաստղային ճամփորդություն Interstellar Սցենարիստ
2016-2020 ս Վայրի արևմուտքի աշխարհը Westworld Գաղափարի հեղինակ, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր

Մրցանակներ խմբագրել

  • 2001 — «Սանդես» մրցանակ՝ Լավագույն սցենարի համար
  • 2002 — Բրեմ Սթոքերի մրցանակ՝ լավագույն սցենարի համար (Հիշիր)
  • 2009 — «Սատուրն» մրցանակ «Խավարի ասպետը» ֆիլմի լավագույն սցենարի համար (Քրիստոֆեր Նոլանի հետ համատեղ)
  • 2015 — «Սատուրն» մրցանակ՝ «Միջաստղային ճամփորդություն» ֆիլմի լավագույն սցենարի համար (Քրիստոֆեր Նոլանի հետ համատեղ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. WGA Find a Writer
  3. DGA Member Directory — ISSN 0419-2052
  4. «Class of 2002 Gathers For Senior Convocation» (անգլերեն). 2002 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. James White. «Jonah Nolan Pitching TV Crime Thriller» (անգլերեն). Empire. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. «Jonathan Nolan Interview, The Prestige - MoviesOnline». 2014 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. «Latest Film Reviews | Movie News | Features | Interviews - Empire» (անգլերեն). Empire. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «Джонатан Нолан возьмется за Айзека Азимова - Новости - Channel i» (ռուսերեն). channeli.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. «Comic-Con 2011: 'Person of Interest' EPs Jonathan Nolan and Greg Plageman on Stormtroopers and Spandex (Q&A)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. The Playlist Staff. «On The Rise 2014: 13 Screenwriters To Watch | IndieWire» (անգլերեն). blogs.indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  11. Larry King (2014 թ․ ապրիլի 15). «What Does A Showrunner Bring To A Deserted Island? | Jonathan Nolan | Larry King Now - Ora TV». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  12. Egner, Jeremy (2016 թ․ սեպտեմբերի 29). «Is 'Westworld' HBO's Next Big Hit?». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Նոլան» հոդվածին։