Դևիդ Օյելոուո

բրիտանացի դերասան

Դևիդ Օյելոուո (անգլ.՝ David Oyelowo, ապրիլի 1, 1976(1976-04-01), Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի դերասան և պրոդյուսեր, Բրիտանական կայսրության շքանշանի սպա։ «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի դափնեկիր («Սելմա» դրամայում կատարած Մարտին Լյութեր Քինգի դերի (2014) և HBO-ի «Սոխակ» հեռուստաֆիլմում կատարած գլխավոր դերի (2014) համար)[3]։

Դևիդ Օյելոուո
Ծնվել էապրիլի 1, 1976(1976-04-01) (48 տարեկան)
ԾննդավայրՕքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[2] և City and Islington College?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն,  ԱՄՆ և  Նիգերիա
Կրոնքրիստոնեա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, դերասան և ռեժիսոր
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ամուսին(ներ)Jessica Oyelowo?
Պարգևներ և մրցանակներ

Առավել հայտնի է «Ծառայապետը» և «Լինքոլն» ֆիլմերում, ինչպես նաև «Ուրվականներ» և «Աստղային պատերազմներ։ Ապստամբներ» սերիալներում խաղացած դերերով։

Վաղ կյանք խմբագրել

Դևիդ Օյելոուոն ծնվել է Անգլիայի Օքսֆորդշիր կոմսության Օքսֆորդ քաղաքում՝ նիգերացի ծնողների ընտանիքում[4]։ Մինչև 6 տարեկան ապրել է Լոնդոնում, իսկ հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Լագոս (Նիգերիա), որտեղ նրա հայրը՝ Սթիվենը, աշխատել է ազգային ավիաընկերությունում, իսկ մայրը՝ երկաթուղային ընկերությունում։ Նրանք Լոնդոն են վերադարձել, երբ Դևիդը 14 տարեկան էր[5][6] և հաստատվել են Իսլինգթոնում։

Օյելոուոն հաճախել է Ազգային երիտասարդական թատրոն[7] մի աղջկա համար, որը նրան դուր էր գալիս[8]։ Հետո դերասանական վարպետություն է սովորել City and Islington College-ում, որտեղ ուսուցիչը նկատել է նրա ներուժը։ Այնուհետև երեք տարի (միչև 1998 թվականը) Դևիդը սովորել է Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիայում (LAMDA)[9]։ Ավարտելուց հետո ակնառու ձեռքբերումների համար Նիկոլաս Հայթների կողմից ստացել է կրթաթոշակ[10]։

Կարիերա խմբագրել

Թատրոն խմբագրել

Օյելոուոն իր բեմական կարիերան սկսել է 1999 թվականին, երբ նրան առաջարկել են խաղալ մի խաղաշրջան Թագավորական շեքսպիրյան թատերախմբի Բենջամին Ջոնսոնի «Վոլպոն», Գայ Հենրիի, Ֆրենսիս դե լա Տուրի և Ալան Բեյթսի հետ միասին Շեքսպիրի «Օրոնոկո» և «Անտոնիա և Կլեոպատրա» բեմադրություններում։

Դերասանի բեմային ամենավառ ելույթը դարձել է Թագավորական շեքսպիրյան թատերախմբի 2001 թվականի բեմադրության Հենրի VI թագավորի[11] դերի կատարումը։ Օյելոուոն դարձել է առաջին սևամորթ դերասանը, որը Շեքսպիրի հայտնի բեմադրությունում խաղացել է անլգլիացի թագավորի դերը, և, չնայած, որ քասթինգը ի սկզբանե քննադատվել է որոշ ԶԼՄ-ների կողմից, Օյելոուոյի խաղն արժանացել է քննադատների հավանությանը և ավելի ուշ ստացել Իեն Չարլսոնի մրցանակը (դասական պիեսում մինչև 30 տարեկան դերասանի լավագույն խաղի համար)[12]։

2005 թվականին Դևիդը հայտնվել է «Պրոմեթևսը շղթայված» բեմադրությունում, որը 2007 թվականին վերածնվել է Նյու Յորքում։ 2006 թվականին որպես ռեժիսոր դեբյուտ է ունեցել «Սպիտակ սատանա» բեմադրության վրա կատարված աշխատանքով, որի պրոդյուսերությունն արել է հենց իր Inservice (Բրայթոն) թատերական ընկերությունը[13]։ 2016 թվականին Դևիդը New York Theatre Workshop թատրոնում ցուցադրված «Օթելլո» բեմադրությունում, որում խաղացել է նաև Դենիել Քրեյգը (Յագոյի դերը), կատարել է գլխավոր դերը։ Ադապտացիայի ռեժիսորը եղել է Սեմ Գոլդը[14]։

Կինո և հեռուստատեսություն խմբագրել

2002-2004 թվականներին Օյելոուոն «Ուրվականներ» բրիտանական դրամատիկական հեռուստասերիալում (Հյուսիսային Ամերիկայում հայտնի է որպես «MI-5») կատարել է լրտես MI5 Դենի Հանթերի դերը։

2000-ական թվականների երկրորդ կեսին Օյելոուոյին կարելի էր տեսնել «Դավաճանության գինը» թրիլլերում, «Շոտլանդիայի վերջին թագավորը» կենսագրական դրամայում և BBC-ի «Փոքրիկ կղզի» հեռուստաֆիլմի գլխավոր դերում[15]։

2011 թվականին դերասանի մասնակցությամբ թողարկվել են միանգամից երկու նշանավոր ֆիլմեր՝ «Կապիկների մոլորակի ապստամբությունը» և «Սպասուհի», որոնք որպես լավագույն ֆիլմ առաջադրվել են «Օսկար»-ի։ 2012 թվականին Օյելոուոն նկարահանվել է «Լինքոլն» և «Ջեք Ռիչեր» ֆիլմերում, իսկ 2012 թվականին խաղացել է «Կես ճանապարհին ոչ մի տեղ», որի պրեմիերան Սանդենս կինոփառատոնում առաջացրել է քննադատների հիացմունքը և «Ոսկյա արմավենու ճյուղ»-ի հավակնորդ «Լրագրավաճառը» պատկերներում։

2013 թվականին Դևիդը «Ծառայապետ» ֆիլմում կատարել է Լուի Գեյնսի դերը, իսկ 2014 թվականին խաղացել է Քրիստոֆեր Նոլանի «Ինտերստելլար» ֆիլմում և «Սելմա» պատմական դրամայում, որի պրոդյուսերությունն արել է Օփրա Ուինֆրին և Բրեդ Փիթի Plan B ընկերությունը։ Մարտին Լյութեր Քինգի դերը նրան դրամատիկական ֆիլմում լավագույն տղամարդկային դերի համար «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգ է բերել։ 2014 թվականին Օյելոուոն հիմնադրել է իր Yoruba Saxon Productions ինքնուրույն պրոդուսերական ընկերությունը։ Ընկերության կողմից արտադրված ֆիլմերից են «Սոխակ»-ը (որում կատարած գլխավոր դերի համար դերասանը առաջադրվել է «Էմմի» մրցանակի և «Ոսկե գլոբուսի»), «Հինգ գիշեր Մենում»-ը և «Միացյալ Թագավորություն»-ը[16]։

2018 թվականին Ջոել Էդգերթոնի, Ամանդա Սեյֆրիդի և Շարլիզ Թերոնի հետ միասին Դևիդ Օյելոուոն խաղացել է «Վտանգավոր բիզնես» ֆիլմում՝ կատարելով գլխավոր դերը։ Նույն թվականին BBC հեռուստաալիքի «Թշվառները» սերիալում կատարել է Ժավերի դերը։

2020 թվականի դեկտեմբերին կայացել է դերասանի մասնակցությամբ «Ճագար Փիթերը» ֆիլմի սիքվելի համաշխարհային պրեմիերան[17][18]։

2020 թվականին ռեժիսոր Ջորջ Քլունիի «Կեսգիշերային երկինք» դրամայում Օյելոուոն խաղացել է կերպար Էյդվոլի դերը[19]։

2020 թվականին հեռարձակվել է Բրենդա Չեփմենի «Հեռանալ» ֆենտեզին, որը հանդիսանում է «Ալիսը Հրաշքների աշխարհում»-ի և «Փիթեր Փեն»-ի պրիքվելը։ Պատկերում Օյելոուոյի խաղընկերը Անջելինա Ջոլին էր. նրանք խաղացել են գլխավոր հերոսի ծնողների դերերը[20]։

Անձնական կյանք խմբագրել

Դևիդ Օյելոուոն ամուսնացած է դերասանուհի Ջեսիկա Օյելոուոյի հետ[4]։ Նրանք ունեն չորս երեխա։ Ընտանիքն ապրում է Լոս Անջելեսում[21]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 Ամպրոպի ձայնը A Sound of Thunder Փեյն
2005 Դավաճանության գինը Derailed պարեկային ոստիկան
2006 Շոտլանդիայի վերջին թագավորը The Last King of Scotland բժիշկ Ջունջու
2008 Ու՞մ ես դու սիրում Who Do You Love? Մադի Ուոթերս
2011 Կապիկների մոլորակի ապստամբությունը Rise of the Planet of the Apes Սթիվեն Ջեյքոբս
2011 Սպասուհի The Help Գրինի հայրը
2012 Կարմիր պոչեր Red Tails լ եյտենանտ Ջո «Մոլնիյա» կրտսեր
2012 Լրագրավաճառը The Paperboy Յարդլի Էյքման
2012 Լինքոլն Lincoln Այրա Քլարկ
2012 Ջեք Ռիչեր Jack Reacher Էմերսոն
2013 Ծառայապետը The Butler Լ ուի Գեյնս
2014 Ինտերստելլար Interstellar դպրոցի տնօրեն
2014 Ամենադաժան տարին A Most Violent Year Լոուրենս
2015 Սելմա Selma Մարտին Լյութեր Քինգ
2016 Միացյալ Թագավորություն A United Kingdom Սերեթսե Կհամա
2018 Քլովերֆիլդի տարօրինակությունը The Cloverfield Paradox Քիլ
2018 Վտանգավոր բիզնես Gringo Գարոլդ Սոյինկա
2020 Կեսգիշերային երկինք The Midnight Sky Էյդվոուլ
2020 Հեռանալ Come Away Ջեք Լիթլթոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #14079543X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Who trained at LAMDA?London Academy of Music and Dramatic Art.
  3. David Oyelowo, Awards
  4. 4,0 4,1 «David Oyelowo: An actor's life - Features - Theatre & Dance». The Independent. 2007 թ․ հունվարի 18. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. West, Naomi (2007 թ․ սեպտեմբերի 8). «As he likes it». The Daily Telegraph.
  6. Gilbert, Gerard (2013 թ․ փետրվարի 9). «Upwardly mobile: David Oyelowo on going from Tooting Bec to Tom Cruise's jet». The Independent. UK. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  7. NationalYouthTheatre [@NYTofGB] (May 27, 2015). «Both #NYTalumni !» (Թվիթ). Վերցված է 2015-08-14-ին – via Թվիթթեր.
  8. My first boss, interview, Guardian
  9. «Notices» (PDF). London Academy of Music and Dramatic Art. Spring 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  10. David Oyelowo: Growing up in Nigeria helped me play Dr. King
  11. From Spooks to Lincoln, Complicit star David Oyelowo is about to make it big in Hollywood
  12. David Oyelowo: The Award-Winning Drama Translator
  13. 'In my head, this is massive'
  14. For David Oyelowo, the Time Has Come to Play Othello
  15. «Small Island: David Oyelowo plays Gilbert». BBC. 2009 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  16. David Oyelowo, Variety
  17. David Oyelowo Joins the Cast of Sony’s ‘Peter Rabbit’ Sequel (EXCLUSIVE)
  18. Sony Delays Release of 'Morbius,' 'Ghostbusters,' More Films Due to Coronavirus
  19. David Oyelowo Joins George Clooney in ‘Good Morning, Midnight’ Adaptation (EXCLUSIVE)
  20. ‘Come Away’ Fantasy Pic Starring Angelina Jolie And David Oyelowo Adds Cast, Begins Shoot
  21. «From Spooks to Lincoln, Complicit star David Oyelowo is about to make it big in Hollywood». Metro UK. 2013 թ․ փետրվարի 15. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Օյելոուո» հոդվածին։