Ինսբրուքի համալսարան
Ինսբրուքի Լեոպոլդի և Ֆրանցի համալսարան (առավել հայտնի է Ինսբրուքի համալսարան, գերմ.՝ Leopold-Franzens-Universitat Innsbruck), համալսարան Ավստրիայի Տիրոլ նահանգի Ինսբրուք քաղաքում, համալսարանի կարգավիճակ է ստացել 1669 թվականին[7][8][9][10]։
Ինսբրուքի Լեոպոլդի և Ֆրանցի համալսարան գերմ.՝ Leopold-Franzens-Universitat Innsbruck | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան |
Հիմնադրված է | հոկտեմբերի 15, 1669 |
Հիմնադրիր | Լեոպոլդ I Ֆրանց II |
Ռեկտոր | Veronika Sexl? |
Ուսանողներ | 26.555 (2010/2011 թթ.) |
Դոկտորներ | 162 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], Informationsdienst Wissenschaft?[2], ArXiv[3], ORCID[4], ASEAN European Academic University Network?[5] և Ավստրիական ակադեմիական գրադարանային կոնսորցիում[6] |
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Ինսբրուք |
Հասցե | Innrain 52, 6020 Ինսբրուք, Ավստրիա |
Կայք | uibk.ac.at(գերմ.) |
University of Innsbruck Վիքիպահեստում |
Ինսբրուքի համալսարանը ներկա դրությամբ հանդիսանում է Ավստրիայի Տիրոլ նահանգի ամենախոշոր կրթական հաստատությունը և երրորդը ամբողջ Ավստրիայում սովորող ուսանողների քանակով (Վիեննայի և Գրացի համալսարաններից հետո)[9][10]։
Պատմություն
խմբագրել1562 թվականին Հալ ին Տիրոլ քաղաքի աղի հանքերի ֆինանսավորմամբ Ինսբրուք քաղաքում հիմնադրվում է Հիսուսի միաբանության քերականության դպրոց (ներկայում՝ «Ինսբրուքի ակադեմիական գիմնազիա»)։ 1669 թվականին Լեոպոլդ I կայսեր հրամանով դպրոցը վերափոխվում է չորս ֆակուլտետից կազմված համալսարանի։ Հետագայում ուսումնական հաստատության կարգավիճակը իջեցվում է մինչև լիցեյ, բայց 1826 թվականին Ֆրանց II կայսեր կարգադրությամբ «Ինսբրուքի համալսարան» անունով կրկին ստանում է համալսարանի կարգավիճակ։ Պատմական այս իրադարձությունների հետ կապված՝ այսօր համալսարանի պաշտոնական անվան մեջ առկա է հաստատության երկու հիմնադիրների՝ Լեոպոլդ I և Ֆրանց II կայսրերի անունները[7][8][9][10]։
2005 թվականին համալսարանի գրադարանում հայտնաբերվեցին Ֆրիդրիխ II և կոնրադ IV կայսրերի ձեռքով գրված նամակների պատճենները, որոնք համալսարանի գրադարան էին բերվել 18-րդ դարում Սենալես քաղաքի վանական հաստատության կրճատումից հետո[9][10]։
Ֆակուլտետներ
խմբագրել2004 թվականին համալսարանը վերակազմավորվում է և նախկինում գործող վեց ֆակուլտետները բաժանվում են 15 ֆակուլտետի։ Ներկա դրությամբ Ինսբրուքի համալսարանում գործում են հետևյալ ֆակուլտետները[9][10][11][12][13]՝
- Կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետ,
- Իրավագիտության ֆակուլտետ,
- Մարքեթինգի ֆակուլտետ,
- Քաղաքագիտության և սոցոլոգիայի ֆակուլտետ,
- Տնտեսագիտության և վիճակագրության ֆակուլտետ,
- Կրթություն, աշխատանքային հաղորդակցության և հոգեթերապիայի ֆակուլտետ,
- Փիլիսոփայության պատմության ֆակուլտետ,
- Բանասիրության և մշակութաբանության ֆակուլտետ,
- Կենսաբանության ֆակուլտետ,
- Քիմիայի և դեղագիտության ֆակուլտետ,
- Աշխարհագրության և մթնոլորտի ֆակուլտետ,
- Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ,
- Հոգեբանության և սպորտի ֆակուլտետ,
- Ճարտարապետության ֆակուլտետ,
- Շինարարության ֆակուլտետ։
2004 թվականի հունվարի 1-ին համալսարանի բժշկագիտության ֆակուլտետը կրճատվեց և դարձավ Ինսբրուքի բժշկական համալսարան անունով առանձին բարձրագույն ուսումնական հաստատություն[9]։
Շինություն և հետաքրքիր վայրեր
խմբագրելԻնսբրուքի համալսարանը չունի ուսանողական ավան, քանի որ համալսարանի շինությունները տեղակայված են քաղաքի տարբեր հատվածներում։ Դրանցից ամենակարևորներն են[8][9][10]
- Աստվածաբանության ֆակուլտետի շենք։ Բացվել է 1562 թվականին Հիսուսի միաբանության դպրոց, ինչպես նաև միաբանության եկեղեցի։
- Համալսարանական գրադարան։ Բացվել է 1924 թվականին։
- Գիտական և շինարարական ֆակուլտետների շենք։ Բացվել է 1969 թվականին։
- «Geiwi tower» գլխավոր շենքին կից շինություն։ Նախկինում եղել է պարանորմալ գիտությունների ֆակուլտետի շենք։ Բացվել է 1976 թվականին։
- Հասարակական գիտությունների ֆակուլտետի շենք։ Կառուցվել է նախկին բարաքների տեղում 1997 թվականին։
- Բժշկական համալսարանի մի քանի կլինիկաներ, որոնք դարձել են Տիրոլի պետական հիվանդանոցներ։
- Համալսարանի բուսաբանական այգիներ։
Համալսարանի հռչակավոր դասախոսներ
խմբագրելՏարբեր ժամանակներում Ինսբրուքի համալսարանում դասավանդել են բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականներ։ Ստորև ներկայացված է նրանցից մի քանիսի անունը[7][8][9]
- Հերման Իգնաց Բիդերման (1831-1892 թթ.) - ավստրիացի վիճակագիր և ուսուցիչ, պետական և սահմանադրական իրավունքի պրոֆեսոր,
- Յոզեֆ Գեորգ Բյոմ (1807-1868 թթ.) - ավստրիացի աստղագետ, աստրոֆիզիկ, մաթեմատիկ, համալսարանի ռեկտոր,
- Վիկտոր Հեսս (1883-1964 թթ.) ֆիզիկոս, 1936 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր,
- Թեոդոր Գարտներ (1843-1925 թթ.) պրոֆեսոր, ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ,
- Լեոպոլդ Հեգենբաեր (1849-1903 թթ.) - մաթեմատիկայի պրոֆեսոր,
- Ալբերտ Իեգեր (1801-1891 թթ.) բենեդիկտյան միաբան, պատմության պրոֆեսոր,
- Հանս Ֆիշեր (1881-1945 թթ.) - քիմիկոս, 1930 թվականի Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր,
- Էգոն ֆոն Շվեյդլեր (1873–1948 թթ.) – ֆիզիկոս, ռոկտոր։
-
Գլխավոր մասնաշենք
-
Գլխավոր մասնաշենքի սրահ
-
Գրադարանի շենք
-
Քիմիայի ֆակուլտետի մասնաշենքն ու պուրակը
-
Հնագույն մշակույթների կենտրոն
-
Համալսարանի ուսանողական այգի
-
Աստվածաբանության ֆակուլտետի շենք
-
Գրադարանի ընթերցասրահ
-
Բուսաբանական այգի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://idw-online.de/de/institution345
- ↑ Our Members / Tier 4
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20240430185709/https://asea-uninet.org/about-us/history/
- ↑ https://web.archive.org/web/20231222111205/https://www.kemoe.at/mitgliedschaft/mitglieder
- ↑ 7,0 7,1 7,2 Peter Goller/Georg Tidl: Jubel ohne Ende. Die Universität Innsbruck im März 1938. Zur Nazifizierung der Tiroler Landesuniversität, Löcker-Verlag, Wien 2012.(գերմ.)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Gerhard Oberkofler/Peter Goller: Geschichte der Universität Innsbruck (1669–1945), Lang-Verlag, Frankfurt a. M./Wien 1996.(գերմ.)
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Österreichische HochschülerInnenschaft (Hrsg.): Österreichische Hochschulen im 20. Jahrhundert. Austrofaschismus, Nationalsozialismus und die Folgen, Facultas, Wien 2013.(գերմ.)
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Günther Pallaver/Michael Gehler (Hrsg.): Universität und Nationalismus: Innsbruck 1904 und der Sturm auf die italienische Rechtsfakultät, Museo Storico del Trentino, Trient 2013.(գերմ.)
- ↑ Study programmes listed by faculties. Արխիվացված 2017-11-30 Wayback Machine(անգլ.)
- ↑ Aufgrund von Fehlplanungen musste das Glasdach des Gebäudes bis 2009 aufwendig saniert werden. Geplant wurde der umstrittene Gebäudekomplex, in dem auch das MCI (Management Center Innsbruck) sowie Wohnungen und Geschäftslokale untergebracht sind, von henke und schreieck Architekten aus Wien.(գերմ.)
- ↑ Geplant und gebaut wurde das Gebäude von architekturwerkstatt din a4.(գերմ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ինսբրուքի Լեոպոլդի և Ֆրանցի համալսարան(անգլ.), (գերմ.)
- Ինսբրուքի բժշկական համալսարան(գերմ.)
- Ինսբրուքի համալսարանի գրադարան(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինսբրուքի համալսարան» հոդվածին։ |