Ինկունաբուլաներ (լատ.՝ Incunabula - վաղ մանկություն, օրորան, խանձարուր, սկիզբ), սկզբնատիպ, խանձարուրային գրքեր, պատրաստված շարվածքների ձևով, մինչև 1501 թվականը։ Արտաքին տեսքով հիշեցնում են ձեռագիր գրքերը։ Տառատեսակը մեծ մասամբ գոթական է, պարբերություններ չունի, տպաքանակը՝ մոտ 100-300 օրինակ։ Ընդամենը լույս են տեսել մոտ 40.000 տարբեր հրատարակություններ։ Գոյություն ունեն շուրջ 0,5 միլիոն օրինակ ինկունաբուլաներ[փա՞ստ]։

Հայերեն ինկունաբուլաներ չկան, քանի որ հայերեն առաջին գիրքը լույս է տեսել 1512 թվականին։

Տես նաևԽմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 345