Իմա Սումակ (անգլ.՝ Yma Sumac, Imma Sumack, իսկական անունը՝ Սոիլա Աուգուստա Իմպերատրիս Չավարրի դել Կաստիլիո, իսպ.՝ Zoila Augusta Emperatriz Chavarri del Castillo; սեպտեմբերի 13, 1922(1922-09-13)[1][2] կամ սեպտեմբերի 10, 1922(1922-09-10)[3][4][5], Cajamarca, Պերու[6][7] և Ichocán District, San Marcos Province, Cajamarca, Պերու - նոյեմբերի 1, 2008(2008-11-01)[8][9][10][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[11]), պերուացի և ամերիկացի երգչուհի: Նրա ձայնային դիապազոնը ներառել է գրեթե 5 օկտավա[12]։ Բեմական կեղծանունը Կեչուա լեզվով նշանակում է. «Օ՜, ինչպիսի գեղեցկություն»[13]:

'
Yma Sumac in Italy.jpg
Բնօրինակ անունկեչուա՝ Yma Sumac
Ի ծնե անունիսպ.՝ Zoila Augusta Emperatriz Chávarri del Castillo
Նաև հայտնի է որպեսYma Sumac
Ծնվել էսեպտեմբերի 13, 1922(1922-09-13)[1][2] կամ սեպտեմբերի 10, 1922(1922-09-10)[3][4][5]
Cajamarca, Պերու[6][7] կամ Ichocán District, San Marcos Province, Cajamarca, Պերու
ԵրկիրFlag of Peru (state).svg Պերու և Flag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 1, 2008(2008-11-01)[8][9][10][…] (86 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[11]
Ժանրերexotica?, Էթնիկական երաժշտություն, mambo? և lounge music?
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր և դերասանուհի
Երգչաձայնsoprano sfogato?
Գործիքներվոկալ
ԼեյբլCapitol Records և EMI
ԱմուսինMoisés Vivanco?
ՊարգևներCommander of the Order of the Sun of Peru‎? և Palmas Magisteriales?
Կայքyma-sumac.com
Yma Sumac Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Իմա Սումակն ունի իսպաներեն ազգանուն. Չավարրին հոր ազգանունն է, դել Կաստիլոն՝ մոր ազգանունը: Իմա Սումակի մանկությունն անցել է Իչոկանի լեռնային գյուղում, որը գտնվում է Պերուի հյուսիսային շրջանի Կախամարկայի շրջակայքում, որտեղ նրա ծնողները ագարակ ունեին: Նա երաժշտական ​​կրթություն չի ստացել, չի իմացել նոտաները. ինքը՝ Իման, ասել է, որ սովորել է երգել՝ ընդօրինակելով թռչունների ձայները: Հետագայում երաժշտության ուսուցիչը եղել է ամուսինը:

Նրա ձայնի՝ ակնթարթորեն շատ ցածր տոնայնություններից բարձր նոտաների անցնելու ունակությունը և «անմարդկային հնչյուններով» երգելու կարողությունը ակնհայտորեն երևում են «Արևի Աստծո կույսը» («Virgin Of The Sun God») (Խորհրդային Միությունում այս երգը հայտնի էր որպես «Օրհներգ Արևին») և «Խիվարո» («Jivaro») երգերում: Այս երգերը ընկալվում էին որպես Ինկերի զոհված մշակույթի և քաղաքակրթության հոգեհանգիստ:

Նա ստեղծագործել և կատարել է «Մամբո» ոճում, որը հայտնի է դարձել ավելի ուշ, ուստի ոմանք սխալ են ընկալել նրա արվեստը՝ վերագրելով այն «Easy Listening» ոճին: Նրա ձայնը բազմիցս օգտագործվել է կինոնկարներում և գովազդներում:

Մանկություն և պատանեկությունԽմբագրել

Իմայի ձայնը ձևավորվել է 13 տարեկան հասակում և գրավել շրջապատող մարդկանց ուշադրությունը: 1942 թվականին նրան հրավիրել են Արգենտինական ռադիո: Շուտով Հարավային Ամերիկան ​​ցնցվել ու հիացել է նրա ձայնով: 1943 թվականին նա Արգենտինայում ձայնագրել է 18 երգ: Այդ երգերը թողարկվել են 78 պտույտ րոպեում ձևաչափով՝ ազգային կատարողների սինգլերի հետ:

1950-ական թվականներԽմբագրել

1946 թվականին Իմա Սումակը ամուսնու՝ կոմպոզիտոր և երաժիշտ Մոյզես Վիվանկոյի (1918-1998) հետ բնակություն է հաստատել Նյու Յորքում: 1949 թվականին նրանք որդի են ունեցել՝ Կառլոսը (Չարլի Պապուչկա)[14]: ԱՄՆ-ում և Եվրոպայում նա հայտնի է դարձել դեռ 1950 թվականին, երբ նրա «Voice of the Xtabay» ձայնագրությունը թողարկվել է Capitol լեյբլում, որը վաճառվել է ավելի քան 100000 օրինակով և սիրվել է հասարակության կողմից:

Միացյալ Նահանգներում ձայնագրված առաջին երգերը էկզոտիկ թռչունների ձայներ են հիշեցրել: Ըստ երաժշտական քննադատների. «Հնդկական արմատները նրա երգեցողությանը տվել են Հարավային Ամերիկայի առեղծվածային ավանդույթների արձագանքը, իսկ եվրոպական դասական ձայնային մշակման շնորհիվ նրան հաջողվել է վարպետորեն տիրապետել իր արտառոց ձայնային տվյալներին»:

Իմա Սումակը անկախ բնավորության տեր կին է եղել. նա անգամ հրաժարվել է հագնվել այնպես, ինչպես մենեջերներն են պահանջել իրենից` հոլիվուդյան չափանիշներին համապատասխանելու համար: Այս ժամանակահատվածում երգչուհին և նրա ամուսինը խնդիրներ են ունեցել հարկերը վճարելու հարցում: 1961 թվականին նա սկսել է իր համաշխարհային շրջագայությունը Խորհրդային Միությունում կատարած շրջայցով: Այդ ժամանակ Մոսկվայում անցկացվող Երիտասարդության և ուսանողների VI համաշխարհային փառատոնից հետո ԽՍՀՄ-ը սկսել էր ավելի «հյուրընկալ» լինել: Իմա Սումակը ելույթ է ունեցել բազմաթիվ քաղաքներում: Նա 6 ամիս շարունակ համերգներ է տվել և Նիկիտա Խրուշչովի անձնական պատվերով վճարվել արտարժույթով։

1970 - 1990-ական թվականներԽմբագրել

1960 -1970 - ականներին Իմային սկսել են մոռանալ, չնայած այն բանին, որ 1971 թվականին թողարկվել էր նրա «Miracles» ռոք փորձարարությամբ ձայնասկավառակը, իսկ 1975 թվականին՝ Նյու Յորքի The Town Hall֊ում կայացել էր նրա համերգը: 1987 թվականին Իմա Սումակի մասին կրկին հիշել են: Նա ելույթ է ունեցել Ballroom-ում, և վերջապես վերականգնել հանրային ճանաչումը (հիմնականում կինոմատոգրաֆիայի շնորհիվ. օրինակ՝ նրա հայտնի «Ataypura» երգը ներկայացվել է Քոեն եղբայրների «Մեծն Լեբովսկի» ֆիլմում։ Այդ երգով երգչուհին ելույթ է ունեցել Late Show with David Letterman ծրագրում)։

1990-ական թվականների կեսերին Իմա Սումակը դեռ ելույթ էր ունենում Արևմտյան Եվրոպայի համերգային դահլիճներում, և նրա ձայնը առաջվա պես գրավում էր ունկնդիրներին: Նրա ձայնասկավառակում շլացուցիչ և էկզոտիկ հնդկական մեղեդիները միախառնվում էին կարնավալային ռումբայի և չա-չա-չայի հետ: 1997 թվականին Մոնրեալում կայացել է Իմա Սումակի վերջին համերգը՝ Միջազգային ջազի փառատոնի շրջանակներում:

1998 թվականին թողարկվել է Իմայի հերթական՝ Yma Rocks! ալբոմը, որտեղ զետեղվել են նրա՝ նախկինում չթողարկված 1970-ականների ռոք-ստեղծագործությունները, այդ թվում՝ «Savage Rock», «Savage Rock. Alternative version» և «Parade»:

Երգչուհու առևտրային ձայնագրությունների ցանկում կա 139 երգ[15].

  • Voice of the Xtabay (1950), Capitol Records CD-244 (78rpm set)[16]
  • Flahooley (1951), Capitol DF-284 (78rpm set)
  • Legend of the Sun Virgin (1952), Capitol DDN-299 (78rpm set)
  • Inca Taqui (1953), Capitol L-243 (10" LP)
  • Voice of the Xtabay & Inca Taqui, (1955) Capitol W-684 (both on one 12" LP)
  • Mambo! (1954), Capitol T-564 (10" LP)
  • Legend of the Jivaro (1957), Capitol T-770 (12" LP)
  • Fuego Del Ande (1959), Capitol T-1169 (Monophonic); ST 1169 (Stereo) (mono and stereo versions were separate recordings) (12" LP)
  • Recital (1961), EDE-073 (12" LP) — reissued on CD, ESP-DISK' 4029 (2006)
  • Miracles (1971), London XPS 608 (12" LP) — reissued on CD as Yma Rocks! (1998), JOM-1027-2
  • I Wonder on Stay Awake: Various Interpretations of Music from Vintage Disney Films, 1988 (one of Various Artists)

ՖիլմագրությունԽմբագրել

1954 թվականին Իմա Սումակը նկարահանվել է Կորի-Տիկայի դերում (Kori-Tika) և մի քանի երգ է կատարել Ջերի Հոպպերի «Ինկերի գաղտնիքը» արկածային ֆիլմում, որը իր ազգի մշակույթը ներկայացրել է ամերիկացի, ապա միջազգային հանդիսատեսին: Իր վառ և էկզոտիկ արտաքինով նա գրավել է պրոդյուսերների ուշադրությունը, որոնք նրան առաջարկել են նկարահանվել Ուիլիամ Դիտերլեի «Օմար Խայամ» (1957) կինոնկարում:

Խորհրդային գիտաֆանտաստիկ «Планета бурь» ֆիլմում (ռեժիսոր՝ Պ. Կլուշանցև, 1962 թվական) Իմա Սումակի ձայնը հնչել է այն ժամանակ դեռ չարտադրվող սինթեզատորի փոխարեն[17]: 1990-ական թվականներին, երբ Իմա Սումակը վերադարձել է մեծ բեմ, մի քանի երկրներում նկարահանվել են երգչուհու կյանքին և գործունեությանը նվիրված կենսագրական ֆիլմեր: Դրանցից են ֆրանսիական «La Castafiore Inca» և գերմանական «Yma Sumac: Hollywood’s Inca Princess» ֆիլմերը[18]:

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • 1946 թվականին Պերուի կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ Իման մայրական գծով ինկերի վերջին միապետ Աթաուալպայի սերունդն է[19]:
  • 1960-1961 թվականներին ԽՍՀՄ-ում իր շրջագայության ժամանակ Իմա Սումակը Խրուշչովի ցուցումով 6 ամիս շարունակ փոխարկելի արտարժույթով հեղինակային հատկացումներ է ստացել իր համերգների համար [20]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Свидетельство о рождении
  2. 2,0 2,1 https://elperuano.pe/noticia-peruana-universal-45506.aspx
  3. 3,0 3,1 http://interactive.ancestrylibrary.com/3998/40735_1220706418_0131-00868/218620?backurl=http%3a%2f%2fsearch.ancestrylibrary.com%2f%2fcgi-bin%2fsse.dll%3fgss%3dangs-c%26new%3d1%26rank%3d1%26gsfn%3dYma%26gsfn_x%3d0%26gsln%3dSumac%26gsln_x%3d0%26msbdy%3d1922%26msbpn__ftp%3dWales%26msbpn%3d5250%26msbpn_PInfo%3d3-%257c0%257c0%257c3257%257c5250%257c0%257c0%257c0%257c0%257c0%257c0%257c%26MSAV%3d0%26uidh%3d57k%26pcat%3dIMG_CITIZENSHIP%26h%3d218620%26recoff%3d22%2b23%26db%3dLosAngelsCANaturalization%26indiv%3d1%26ml_rpos%3d1&ssrc=&backlabel=ReturnRecord
  4. 4,0 4,1 https://search.ancestrylibrary.com/cgi-bin/sse.dll?db=ssdi&h=83730986&indiv=try&o_vc=Record:OtherRecord&rhSource=9800
  5. 5,0 5,1 https://www.ancestrylibrary.com/interactive/9800/004550086_00156?pid=4000117&backurl=http://search.ancestrylibrary.com/cgi-bin/sse.dll?db=FS1BrazilImmigrationCards&h=4000117&indiv=try&o_vc=Record:OtherRecord&rhSource=9800&usePUB=true&usePUBJs=true
  6. 6,0 6,1 6,2 официальный сайт
  7. 7,0 7,1 7,2 https://www.canalipe.tv/noticias/musica/10-datos-sorprendentes-de-yma-sumac — 2018.
  8. 8,0 8,1 8,2 http://yma-sumac.com/news.htm
  9. 9,0 9,1 9,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  10. 10,0 10,1 10,2 http://www.britannica.com/EBchecked/topic/1487762/Yma-Sumac
  11. 11,0 11,1 11,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #123557836 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  12. «Yma Sumac Official web site»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-17-ին։ Վերցված է 2009-01-22 
  13. Рита Козунова. Непокорённая крепость инков
  14. Nicholas E. Limansky Yma Sumac: The Art Behind the Legend YBK Publishers, 2008 ISBN 0-9790972-9-0 ISBN 978-0-9790972-9-4(անգլ.)
  15. «Список песен с официального сайта»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-24-ին։ Վերցված է 2020-05-19 
  16. «Four Octave Inca»
  17. Газета «Коммерсантъ» № 200/С (4017) от 05.11.2008
  18. Yma Sumac: Hollywood's Inca Princess (1992) - Movie | Moviefone
  19. Галя Константинова. Има Сумак, принцесса инков. Что слышно в ее голосе?
  20. Ирина Решетникова. Факты из жизни загадочной певицы Имы Сумак

Արտաքին հղումներԽմբագրել