Մամբոն Կուբայի լատինամերիկյան պար։ Առաջացել է 1940-ական թվականներին, երբ նույն անունը կրող երաժշտական ժանրը հայտնի դարձավ ամբողջ Լատինամերիկայում։ Յուրօրինակ պարահանդեսային պարը, որը առաջացել է Կուբայում և Մեխիկոյում, կապված է դանսոնին, թեև ավելի արագ և պակաս կոպիտ է։ Միացյալ Նահանգներում դրան փոխարինեց ռումբան՝ որպես ամենաժամանակակից լատինամերիկյան պար։ Հետագայում սալսայի և դրա ավելի բարդ պարատեսակի հայտնվելով՝ մամբո պարի նոր տեսակը, ներառյալ կտրուկ քայլերը, հանրածանոթ դարձավ Նյու Յորքում։ Այս ձևաչափը ստացավ «սալսա երկուսում», «մամբո երկուսում» կամ «ժամանակակից մամբո» անվանումը։

Մամբո պար

ՊատմությունԽմբագրել

Մամբոյի ծագումԽմբագրել

1940-ականների կեսերին խմբի ղեկավար Դամասո Պերես Պռադոն մշակեց մի պար երաժշտական նոր ձևաչափով՝ հայտնի որպես մամբո, վերցնելով նրա անունը 1983 թվականին Առկանոն և նրա հրաշքները խմբի կողմից ստեղծված «Մամբո» երգից, մի խումբ, որը ստեղծեց դանսոնի մի նոր ձև՝ հայտնի որպես դանսոնի նոր ռիթմը կամ դանսոն-մամբո։ Դա դանսոնի մի հապավում էր, քիչ կոպիտ ձև, որը թույլ տվեց պարողներին իրենց ավելի ազատ արտահայտել վերջին հատվածում՝ հայտնի որպես մամբո հատված։ Պերես Պռադոն տեղափոխեց իր երաժշտությունը Հավանայից Մեխիկո, որտեղ ընդունվեց իր պարն ու երաժշտությունը։ Իսկական Մամբո պարը բնութագրվում է ազատությամբ և բարդ ոտնաքայլերով։ Որոշ Մեքսիկացի հանդիսավարներ դարձան հայտնի պարողներ ինչպես Տոնգոլելեն, Ադալբերտո Մարտինեսը, Ռոզա Կարմինան, Տին Տանը և Լիլիա Պռադոն։ Նրանցից շատերը ուղեկցեցին Պերես Պռադոին կենդանի ներկայացումներում կամ նկարահանվեցին Մեքսիկական ֆիլմերում։

Մամբո պարը, որի սկիզբը դրել է Պերես Պռադոն և 1940-ականներին և 50-ականներին հայտնի էր Կուբայում, Մեխիկոյում և Նյու Յորքում, ամբողջությամբ տարբերվում է այն ժամանակակից պարից, որը Նյու Յորքի բնակիչներն հիմա անվանում են «մամբո», և որը հայտնի է նաև սալսա «երկուսում»։ Իսկական մամբոն բոլորովին չունի կտրուկ կամ հիմնական քայլեր։ Կուբական պարը չի ընդունվել շատ պրոֆեսիոնալ պարուսույցների կողմից։ Կուբայի պարողները մամբոն նկարագրում են որպես «երաժշտության զգացում», որի մեջ ձայնն ու շարժումը միաձուլվում են մարմնի միջոցով[1]։ Միացյալ Նահանգներում պրոֆեսիոնալ պարուսույցները այս մոտեցումը պարին համարեցին «ծայրահեղ»,«անբավարար» և այսպիսով անհրաժեշտ համարեցին պարը հարմարեցնել ստանդարտներին, որպեսզի այն ներկայացվի որպես վաճառվող ապրանք սոցիալական և պարահանդեսային շուկայի համար[1]։

Պարի ԱզգայնացումԽմբագրել

Նյու Յորքի ժամանակակից մամբո պարը հայտնի դարձավ 1960-ականների վերջին 1970-ականների սկզբին Նյու Յորքի Բրոնքս շրջանից Ջորջ Վասկոնեսի կողմից, ով պարային խմբի նախագահն էր՝ հայտնի որպես լատինական սիմվոլիկա։ Ջորջ Վասկոնեսը շարունակեց մամբո պարային ավանդույթը, որը սկսվել էր երկու տասնամյակ առաջ «Արվեստի ոսկե դարաշրջանում»։ Դրան հետևեցին 1980-ական թվականներին Էդի Տորեսը, Անժելա Ռոդրիգեսը Ռազ էմ Տազ մամբո պարային ընկերությունից և ուրիշներ։ Այս ոճը երբեմն պարում են մամբո երաժշտության ներքո, բայց ավելի հաճախ սալսա դուրայի ներքո (հին դպրոցական սալսա)։ Այն կոչվում է «մամբո 2-ում», քանի որ կտրուկությունը կամ ուղղութան փոփոխությունը հիմնական քալում տեղի է ունենում երկրորդ հաշվարկում։ Էդի Տորես և Ռազ էմ Տազ դպրոցներից յուրաքանչյուրը ունեն տարբեր հիմնաքայլեր, նույնիսկ եթե նրանք կիսում են նույն հիմնական առանձնահատկությունը։ Էդի Տորեսը իր տարբերակը նկարագրում է որպես «փողոցային» ոճ, նա զարգացրեց այն ինչ տեսել էր Բրոնքսի փողոցներում։ Ռազ Էմ Տազի տարբերակը ավելի մոտ է արվեստի ոսկեդարյան մամբոին, ու հիմնական քայլերը իր հերթին վերցված է Կուբաական ժողովրդական ոճից, ինչի հետ այն կիսում է իր ժամանակաշրջանը, (234 - 678, դադարներով մեկում և հինգում) երկու ոճերն էլ վերցված է Ամերիկյան մամբոից ազատ ոճի քայլերով՝ հինված ջազի և թեթև քայլի վրա [2]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Garcia D. F. (դեկտեմբերի 1, 2006)։ «Going Primitive to the Movements and Sounds of Mambo»։ The Musical Quarterly 89 (4): 505–523։ doi:10.1093/musqtl/gdm006 
  2. Hutchinson Sydney (Fall 2004)։ «Mambo on 2: The birth of a new form of dance in New York City»։ Centro Journal XVI (2): 108–137։ ISSN 1538-6279։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 11, 2012-ին 

Արտաքին հղումներԽմբագրել