Աթաուալպա կամ Աթավուալպա (անգլ.՝ Atahuallpa, մոտ. 1500[1], Կիտո, Էկվադոր - օգոստոսի 29, 1533(1533-08-29)[2], հուլիսի 26, 1533 կամ 1533[3], Plaza de Armas of Cajamarca, Կախամարկա, Պերու), Թահուանթինսույոյի 13-րդ և վերջին կայսրը: Նա կայսր է դարձել Կիտոյում իր հոր` Ուայնա Քափաքի մահվանը հաջորդած քաղաքացիական պատերազմում իր կրտսեր կիսաեղբորը` Ուասկարին պարտության մատնելուց հետո: Ուայնա Քափաքը մահացել է վարակիչ հիվանդությունից (մալարիայից կամ ծաղկից): Քաղաքացիական պատերազմի ժամանակ իսպանացի Ֆրանսիսկո Պիսառոն գերի է վերցրել Աթաուալպային և օգտագործել է նրան Ինկերի կայսրությունը վերահսկելու համար: Հետագայում իսպանացիները մահապատժի են ենթարկել Աթաուալպային: Այդպիսով կործանվել է Ինկերի կայսրությունը (չնայած մի քանի թույլ դրածոներ հաջորդել են նրան)[4]:

Աթաուալպա
կեչուա՝ Ataw-wallpa
Դիմանկար
Ծնվել էմոտ. 1500[1]
ԾննդավայրԿիտո, Էկվադոր
Մահացել էօգոստոսի 29, 1533(1533-08-29)[2], հուլիսի 26, 1533 կամ 1533[3]
Մահվան վայրPlaza de Armas of Cajamarca, Կախամարկա, Պերու
ԳերեզմանԿախամարկա
ՔաղաքացիությունԻնկեր
Մասնագիտությունգերիշխան
Ծնողներհայր՝ Huayna Capac?
Զբաղեցրած պաշտոններSapa Inca?
Atahualpa Վիքիպահեստում

Քաղաքացիական պատերազմԽմբագրել

Իրենց հոր` կայսր Ուայնա Քափաքի և իրենց ավագ եղբոր` կայսրության ժառանգորդ Նինան Քույոչիի մահից հետո կայսրությունը բաժանվել է երկու պայքարող եղբայրների` Ուասկարի և Աթաուալպայի միջև: Ուասկարն ստացել է դրա մեծ մասը` Կուսկո մայրաքաղաքով, իսկ Աթաուալպան ստացել է հյուսիսային մասը, ներառյալ Կիտոն (Էկվադորի ներկայիս մայրաքաղաքը): Մի քանի տարի երկու եղբայրները ղեկավարել են առանց խնդիրների: Բայց Ուասկարը պնդում էր, որ Աթաուալպան պետք է հավատարմության երդում տա իրեն: Աթաուալպան հրաժարվում է և սկսվում է քաղաքացիական պատերազմ[5]:

 
Կայսր Աթաուալպան Կաջամակրայի ճակատամարտի ժամանակ

Վերջնական ճակատամարտը տեղի է ունեցել Քիպայպանում, որտեղ Ուասկարը գերի է ընկել: Կուսկո գնալու ճանապարհին Աթաուալպան հանգստանում էր Անդերում գտնվող Կախամարկա քաղաքում` իր 80 հազարանոց զորքով, ուր նա գնում էր պահանջելու իր գահը:

Այդ ժամանակ իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսառոն հիմնադրել է Պիուրա քաղաքը` առաջին իսպանական բնակավայրը Պերուում: Այն հիմնադրվել է 1532 թվականի հունիսին: Երկու ամսվա արշավանքներից հետո Պիսառոն ժամանել է Կախամարկա` իր վերահսկողության տակ ունենալով ընդամենը 168 մարդ, և ուղարկել է Էռնանդո դե Սոտոյին, Վինսենտ դե Վալվենտեին և տեղացի ուղեկցորդ Ֆելիպիլոյին բանակցելու Աթաուալպայի հետ` իսպանական գերիշխանությունն ընդունելու վերաբերյալ:

Իսպանական դեսպանները վերադարձել են Պիսառոյի մոտ, ով անակնկալ հարձակում էր պատրաստել Աթաուալպայի զորքերի դեմ: Դա վերաճել է 1532 թվականի նոյեմբերի 16-ի Կախամարկայի ճակատամարտին:

Ըստ իսպանական օրենքի` իսպանացիները պաշտոնապես պատերազմ են հայտարարել ինկերին: Երբ Աթաուալպան պահանջել է վերադարձնել ինկերից առգրավված ունեցվածքը, հոգևորական Վալվերդեն նրան առաջարկել է ընդունել քրիստոնեություն և նրան է պարզել Աստվածաշունչը, ասելով, թե իշխանությունը գալիս է այդ գրքի մեջ եղած բառերից: Նա ուսումնասիրում է գիրքը և հարցնում, թե ինչու այն չի խոսում իր հետ, և այն գետնին է շպրտում: Այս արարքը իսպանացիների համար դառնում է այն առիթը, որի կարիքը նրանք ունեին` ինկերի դեմ պատերազմ սկսելու համար: Նրանք կրակ են բացում և 2 ժամվա ընթացքում սպանվում է ավելի քան 2000 զինվոր: Հետո իսպանացիները բանտարկում են Աթաուալպային Արևի տաճարում:

 
Իսպանացիները գլխատում են Թուփակ Համարոյին,1572 թվական

Աթաուալպան դեռ չէի կարողանում հավատալ, որ իսպանացիները մտադրված են վերահսկողություն սահմանել իր թագավորությունում: Նա կարծում էր, որ եթե նրանց տա իրենց փնտրած ոսկին և արծաթը, նրանք կհեռանան: Իր ազատության դիմաց նա համաձայնում է լցնել մի սենյակ ոսկով և իսպանացիներին կրկնապատիկ չափով արծաթ է խոստանում: Չնայած Պիսառոն շատ ապշած էր առաջարկից, սակայն նա մտադրություն չուներ արձակելու Աթաուալպային, որովհետև նա տեղաբնիկներին ղեկավարելու համար կարիք ուներ իրենց առաջնորդի ազդեցությանը, որպեսզի կարգ ու կանոն պահպանի այդ վայրերում: Սակայն հետո Պիսառոն որոշում է սպանել նրան, քանի որ վախենում էր, որ նա կարող է ազատ արձակվել ինկացի զորավարների կողմից: Պիսառոն ձևական դատ է կազմակերպում և հայտարարում, թե Աթաուալպան մեղավոր է իսպանացիների դեմ խռովություն բարձրացնելու և իր հարազատ եղբորը` Ուասկարին սպանելու համար: Աթաուալպան մահապատժի է ենթարկվում խարույկի վրա այրելու միջոցով: Նա սարսափած էր, քանի որ ինկերը հավատում էին, թե հոգին չի կարող ապրել հաջորդ կյանքում, եթե մարմինը այրվել է: Հոգևորական Վալվերդեն, ով ավելի վաղ Աթաուալպային առաջարկել էր Աստվածաշունչը, կրկին գնում է նրա մոտ` ասելով, որ եթե նա ընդունի քրիստոնեություն, ապա ինքը կհամոզի մյուսներին մեղմացնել պատիժը: Աթաուալպան համոզվում է մկրտվել որպես քրիստոնյա: Նրան տալիս են Խուան Սանտոս Աթաուալպա անունը: Արդյունքում նրան խեղդամահ են անում` այրելու փոխարեն: Աաուալպան մահացել է 1533 թվականի օգոստոսի 29-ին: Աթաուալպային հաջորդել է նրա եղբայրը, խամաճիկ ղեկավար Թուփաք Ուալպան, իսկ հետո մյուս եղբայրը` Մանկո Ինկա Յուպանկոն:

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել

  • The Discovery and Conquest of Peru by William H. Prescott
  • Conquest of the Incas, John Hemming, 1973.
  • The Royal Hunt of the Sun, by Peter Shaffer, 1964.

Արտաքին հղումներԽմբագրել