Իմայ (անգլ.՝ Imai) /ˈm/, Դելտա Կրուսիս (լատիներեն δ Կրուսիս, կրճատ՝ Դելտա Կրու, δ Կրու), աստղ Հարավային Խաչ համաստեղությունում, որը կազմող չորս պայծառ աստղերից ամենաթույլն է։ Ունի 2.79 տեսանելի աստղային մեծություն, անվանակոչվել է Միջազգային աստղագիտական միության կողմից 2018 թվականի օգոստոսի 10-ին։ Վիթխարի, տաք ու արագ պտտվող աստղ է, որը գտնվում է հսկա աստղ դառնալու գործընթացում և արեգակից ունի մոտավորապես 345 լուսային տարի կամ 106 պարսեկ հեռավորություն։

Իմայ
Հետազոտման տվյալներ
Տեսակաստղ
Հեռավորություն86,0267 ± 7,0772 պկ[1]
Տեսանելի աստղային մեծություն2,752 ± 0,009[2] (V)
ՀամաստեղությունՀարավային Խաչ
Աստղաչափություն
Ճառագայթային արագություն (Rv)22,2 ± 2,6 km/s[3][4][5][…]
Պարալաքս11,6243 ± 0,9563 մավ[1]
Բացարձակ աստղային մեծություն−3,2
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումB2IIIvar[6][7]
Գույնի ցուցանիշ−0,184
ՓոփոխականությունBeta Cephei variable?
Ֆիզիկական տվյալներ
Շառավիղ8 արևային շառավիղ
Լուսավորություն10 000 արեգակնային լուսատվություն
Պտույտ210 km/s[8] և 218 km/s[9]
Ուղեծրի էլեմենտներ
Այլ անվանումներ
SAO 239791, 2MASS J12150870-5844559, GSC 08645-02263, HD 106490, HIP 59747, HR 4656, IRAS 12124-5828, δ Cru, ALS 14966, CD-58 4466, CEL 4076, CPC 20 3748, CPD-58 4189, CSV 6902, FK5 455, GC 16724, GCRV 7332, HIC 59747, JP11 2192, N30 2833, NSV 5510, PLX 2819.1, PLX 2819.10, PPM 340824, ROT 1792, SACS 266, TD1 16155, TYC 8645-2263-1, UBV 11000, UBV M 17943, uvby98 100106490 V, del Cru, uvby98 100106490, WEB 10614 և Gaia DR2 6071060144084204032

Անվանակարգություն Խմբագրել

Աստղի՝ բայերյան անվանակարգությամբ հայտնի անունը δ Crucis (լատին․՝ Delta Crucis) է, պորտուգալերենում երբեմն անվանվում է Pálida («Թույլ աստղ»)[10]։

Imai անունով Դելտա Կրուսիս աստղը հայտնի է մերօրյա Եթովպիայում ապրող մուրսի ցեղի ժողովրդին։ Նրանց համար աստղը որոշակի կարևորություն ունի, քանի որ «երբ այն դադարում է մթնշաղին հայտնվել երեկոյան երկնքում (մոտավորապես օգոստոսի վերջին), Օմո գետը վարարում է և հարթեցնում իր ափերին աճող imai խոտերը, որից հետո նորից հանդարտվում է»։ Մուրսիները մի շարք հարավային աստղեր են օգտագործում իրենց օրացույցում, որպեսզի նշեն Օմո գետի եղանակային վարարումները[11]։ 2016 թվականին Միջազգային աստղագիտական միությունն աշխատանքային խումբ է ստեղծել աստղերի անունների դասակարգման համար (WGSN))[12], որը 2018 թվականի օգոստոսի 10-ին հավանության է արժանացրել Իմայ անունն այս աստղի համար և այն այժմ ընդգրկված է աստղանունների գրանցամատյանում[13]։

Հատկանիշներ Խմբագրել

Դեկրուքսն ունի սպեկտրային դասակարգման B2 IV ցուցիչը[14], որով այն դասվում է ենթահսկա աստղերի շարքին և գտնվում է գլխավոր հաջորդականությունից դուրս գալու ու կարմիր հսկայի ձևափոխվելու գործընթացում, որից հետո հեռավոր ապագայում դառնալու է սպիտակ թզուկ։ Ներկայումս փայլում է արեգակի լուսատվությունից մոտավորապես 10,000 անգամ ավելի պայծառ, արտաքին մթնոլորտի էֆեկտիվ ջերմաստիճանը կազմում է 22,570 Կ[15], որի պատճառով ստանում է կապտասպիտակավուն երանգ[16]։ Հավակնում է դառնալ Բետա Ցեֆեյի փոփոխական աստղ[17], պտտվում է շատ արագ՝ 210 km s−1 արագությամբ[18]։

Հանդիսանում է Կարիճ-Կենտավրոս աստղասփյուռի Կենտավրոս-Հարավային Խաչ ցածրադիր ենթախմբի անդամ․ աստղասփյուռը զանգվածեղ աստղերի միացություն է, որոնք ունեն նույն ծագումն ու շարժը տիեզերքում[19]։ Սա արեգակին ամենամոտ գտնվող աստղասփյուռն է, որի վերոնշյալ ենթախումբն ունի 16–20 միլիոն տարվա պատմություն[20]։

Մշակույթում Խմբագրել

Չինարենում 十字架 (Շի Զի Ջիա, որը նշանակում է «խաչ») բառը վերաբերում է δ Կրուսիսից, Ակրուքսից, Գակրուքսից ու Միմոզայից բաղկացած աստերիզմին[21]։ Հետևաբար, δ Կրուսիսն ինքը հայտնի է որպես 十字架四 (Շի ԶԻ Ջիա Սի, այսինքն՝ «Խաչի չորրորդ աստղ», անգլ.՝ the Fourth Star of Cross)[22]։

Կենտրոնական Ավստրալիայում բանկվող արանդա և լուրիջա աբորիգենների ցեղերն այս աստղից, Գակրուքսից, Կենտավրոսի գամմայից (Մուլիֆանից) ու Կենտավրոսի դելտայից (Մա Ուեյից) բաղկացած քառանկյուն դասավորությունն անվանել են Iritjinga, «Արծիվ-բազե»[23]։

δ Կրուսիսը պատկերված է Ավստրալիայի դրոշի, Նոր Զելանդիայի դրոշի ու Պապուա Նոր Գվինեայի դրոշի վրա, որպես Հարավային Խաչը կազմող հինգ աստղերից մեկը։ 26 այլ աստղերի թվում, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մեկ նահանգ, պատկերված է նաև Բրազիլիայի դրոշի վրա և ներկայացնում է Մինաս Ժերայս նահանգը[24]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Gaia Data Release 2 / Data Processing and Analysis Consortium, European Space Agency — 2018.
  2. Bastian U. The Tycho-2 catalogue of the 2.5 million brightest stars // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2000. — Vol. 355. — P. 27–30. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846
  3. Gontcharov G. A. Pulkovo Compilation of Radial Velocities for 35 495 Hipparcos stars in a common system // Ast. Lett. / R. SunyaevNauka, Springer Science+Business Media, 2006. — Vol. 32, Iss. 11. — P. 759–771. — ISSN 1063-7737; 1562-6873; 0320-0108; 0360-0327doi:10.1134/S1063773706110065arXiv:1606.08053
  4. Duflot M., Figon P., Meyssonnier N. Vitesses radiales. Catalogue WEB: Wilson Evans Batten. Radial velocities: The Wilson-Evans-Batten catalogue — 1995. — Vol. 114. — P. 269–280.
  5. Evans D. S. The revision of the general catalogue of radial velocities // Proceedings of the International Astronomical UnionCambridge University Press, 1979. — Vol. 30. — P. 57–62. — ISSN 1743-9221; 1743-9213
  6. Buscombe W. Spectral classification of Southern fundamental stars — 1962. — Vol. 4. — P. 1.
  7. Morris P. M. The Scorpio-Centaurus association. II. Spectral types and luminosities of 220 O, B and A stars // Mon. Not. R. Astron. Soc. / D. FlowerOUP, 1961. — Vol. 122. — P. 325–334. — ISSN 0035-8711; 1365-2966doi:10.1093/MNRAS/122.4.325
  8. Bernacca P. L., Perinotto M. A catalogue of stellar rotational velocities: I. Main sequence single stars. II. Main sequence spectroscopic binaries and eclipsing systems. — 1970. — Vol. 239. — P. 1.
  9. Uesugi A., Fukuda I. Catalogue of rotational velocities of the stars — 1970. — Vol. 189.
  10. da Silva Oliveira, R., "Crux Australis: o Cruzeiro do Sul" Archived 2013-12-06 at the Wayback Machine., Artigos: Planetario Movel Inflavel AsterDomus.
  11. «IAU Working Group on Star Names (WGSN)» (Press release)։ IAU.org 
  12. «IAU Working Group on Star Names (WGSN)»։ Վերցված է 17 September 2018 
  13. «IAU Catalog of Star Names»։ International Astronomical Union։ Վերցված է 2018-09-17 
  14. Houk, Nancy; Cowley, A. P. (1978), Catalogue of two-dimensional spectral types for the HD stars: Declinations -90 to -53, 1, Ann Arbor: Dept. of Astronomy, University of Michigan 
  15. de Geus, E. J.; de Zeeuw, P. T.; Lub, J. (June 1989), «Physical parameters of stars in the Scorpio-Centaurus OB association», Astronomy and Astrophysics 216 (1–2): 44–61 
  16. «The Colour of Stars», Australia Telescope, Outreach and Education (Commonwealth Scientific and Industrial Research Organisation), December 21, 2004, արխիվացված օրիգինալից 2012-03-10-ին, https://www.webcitation.org/6630AbtJZ?url=http://outreach.atnf.csiro.au/education/senior/astrophysics/photometry_colour.html, վերցված է 2012-01-16 
  17. Telting, J. H. և այլք։ (June 2006), «A high-resolution spectroscopy survey of β Cephei pulsations in bright stars», Astronomy and Astrophysics 452 (3): 945–953, doi:10.1051/0004-6361:20054730 
  18. Bernacca P. L., Perinotto M. (1970)։ «A catalogue of stellar rotational velocities»։ Contributi Osservatorio Astronomico di Padova in Asiago 239 (1): 1։ Bibcode:1970CoAsi.239....1B 
  19. de Geus, E. J.; de Zeeuw, P. T.; Lub, J. (June 1989), «Physical parameters of stars in the Scorpio-Centaurus OB association», Astronomy and Astrophysics 216 (1–2): 44–61 
  20. Jilinski, E. և այլք։ (March 2006), «Radial velocity measurements of B stars in the Scorpius-Centaurus association», Astronomy and Astrophysics 448 (3): 1001–1006, doi:10.1051/0004-6361:20041614 
  21. 中國星座神話, written by 陳久金. Published by 台灣書房出版有限公司, 2005, 978-986-7332-25-7.
  22. AEEA (Activities of Exhibition and Education in Astronomy) 天文教育資訊網 2006 年 7 月 29 日
  23. Raymond Haynes, Roslynn D. Haynes, David Malin, Richard McGee (1996)։ Explorers of the Southern Sky: A History of Australian Astronomy։ Cambridge University Press։ էջ 8։ ISBN 978-0-521-36575-8 
  24. «Astronomy of the Brazilian Flag»։ FOTW Flags Of The World website 


Արտաքին հղումներ Խմբագրել