Կարմիր հսկա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարմիր հսկա — K կամ M սպեկտրալ դասի աստղ։ Նաև կյանքի վերջնափուլին հասած աստղերը ունեն սկսած 0,2—0,5 M☉ զանգված[1]։ Այս շրջանում վերջանում է աստղի վառելիքը՝ ջրածին, պակասում է էներգիայի արտադրությունը. աստղը սառչում է և կենտրոնաձիգ ձգողականության ուժի ներգործությամբ սկսում է սեղմվել, ինչի արդյունքում միջուկը սկսում է տաքանալ և տաքացնել աստղի ներքին շերտերը։ Տաքացած գազը սկսում է ընդարձակվել։ Աստղի տրամագիծը այս փուլում կարող է շեշտակի մեծանալ, ինչի արդյունքում աստղը դառնում է կարմիր հսկա։ Բայց դրա արդյունքում աստղի միջուկը դառնում է անկայուն և շատ վտանգավոր։ Էներգիայի սինթեզի համար այլևս ջրածին չկա, և աստղը սկսում է հելիում այրել և առաջացնել ածխածին։ Սրա հետևանքով դուրս է մղվում մեծ քանակով էներգետիկ ալիքներ, որոնք և ճեղքում են նրա արտաքին շերտերը և այն սկսում է կամաց-կամաց ցրվել։ Աստղը մահանում է։ Նրանից մնում է միայն շատ տաք և խիտ միջուկը։ Կարմիր հսկան դառնում է սպիտակ թզուկ կորցնելով զանգվածի սկսած 50%-ը։ Աջ կողմում պատկերված է այդ աստղերից մեկը՝ Բետելգեյզեն։ Այն լինելով կարմիր հսկա՝ շատ անկայուն է։ Այն կարող է ամեն վայրկյան պայթել, բայց կարող է պայթել նաև միլիոն տարի հետո։ Հավանականությունը, որ այս աստղը կպայթի այսօր կամ միլիոն տարի հետո, նույնն է։

Արեգակը կդառնա կարմիր հսկա 5-7 միլիարդ տարի անց և կմեծանա այնքան, որ կկլանի Մերկուրին, Վեներան և հնարավոր է նույնիսկ Երկրին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Батурин В. А., Миронова И. В. «Красный гигант». Глоссарий Астронет. Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2021-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Кононович Э. В., Мороз В. И. Общий курс астрономии. — 2-е, исправленное. — М.: УРСС, 2004. — 544 с. — ISBN 5-354-00866-2
- Сурдин В. Г. Астрономия: век XXI. — 3-е изд. — Фрязино: Век 2, 2015. — 608 с. — ISBN 978-5-85099-193-7
- Karttunen H., Kroger P., Oja H., Poutanen M., Donner K. J. Fundamental Astronomy. — 5th Edition. — Berlin; Heidelberg; Ն. Յ.: Springer, 2007. — 510 p. — ISBN 978-3-540-34143-7
- Salaris M., Cassisi S. Evolution of Stars and Stellar Populations. — Chichester: John Wiley & Sons, 2005. — 388 p. — ISBN 978-0-470-09219-X
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարմիր հսկա կատեգորիայում։ |