Պարսեկ

աստղագիտության մեջ օգտագործվող երկարության չափման միավոր

Պարսեկ (հայերեն հապավումը՝ պկ; միջազգայինը՝ pc), աստղագիտության մեջ տարածված հեռավորության չափման միավոր. Անվանումը առաջ է եկել «անկյունային վայրկյանի պարալաքս» արտահայտության անգլերեն տարբերակի (parallax of one second) հապավումից և նշանակում է հեռավորությունը մինչև այն մարմինը, որի տարեկան եռանկյունաչափական պարալաքսը հավասար է մեկ անկյունային վայրկյանի։

Պարսեկ

Համաձայն այլ համարժեք սահմանման, պարսեկն այնպիսի հեռավորություն է, որից երկրի ուղեծրի միջին շառավիղը (որը հավասար է 1 ա. մ.-ի), տեսողության ճառագայթին ուղղահայաց դիտելիս, երևում է մեկ անկյունային վայրկյան աստիճանի տակ (1″).

1 պկ = ա. մ. ≈ 206 265 ա. մ. = 3.08568 * 1016 մ = 3.2616 լուսային տարի։

Օգտագործվում են այսպիսի ածանցված մեծություններ՝ կիլոպարսեկ, մեգապարսեկ, գիգապարսեկ։

Որոշ հեռավորություններ պարսեկով

խմբագրել
  • 1 աստղագիտական միավորը (ա. մ.) կազմում է 4,85 * 10−6 պարսեկ;
  • 2011 թվականի մարտի 7-ի դրությամբ, «Վոյաջեր-1» սարքը գտնվում է 0.000564 պկ (17,4 միլիարդ կմ, կամ 116 ա. մ.) հեռավորության վրա Արեգակից[1], և հեռանում է 17,5 միկրոպարսեկ մեկ տարում (3,6 ա. մ./տարի);
  • Օորտի ամպի տրամագիծը կազմում է մոտ 0,62 պկ;
  • Արեգակից մինչև մոտակա աստղ (Կենտավրոսի Պրոքսիմա) հեռավորությունը կազմում է մոտ 1,3 պարսեկ;
  • Արեգակից մինչև մեր գալակտիկայի կենտրոնը մոտ 8 կպկ է;
  • Մեր գալակտիկայի տրամագիծը կազմում է մոտ 30 կպկ;
  • Մինչև Անդրոմեդայի միգամածություն հեռավորությունը 0,77 Մպկ է;
  • Մինչև մոտակա գալակտիկաների մեծ կույտը, Կույսի կույտը, կազմում է 18 Մպկ;
  • Դիտարկվող տիեզերքի հորիզոնը մոտ 4 Գպկ է (եթե հաշվարկենք այն հեռավորությունը, որը անցել է Երկրին հասած լույսը) կամ մոտ 14 Գպկ (եթե գնահատենք այս մարմինների այժմյան — հաշվի առնելով Տիեզերքի ընդաձակումը — հեռավորությունը մեզանից)[2];
  • 10 պկ հեռավորությունը լույսը հաղթահարում է 32 տարի 7 ամիս և 6 օր ժամանակում։ 1 պկ-ը՝ 3,26 տարում (համեմատելու համար — Արեգակից մինչև Երկիր լույսի ճառագայթը հասնում է մոտ 8,31 րոպեում)։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Voyager - News» (անգլերեն). НАСА/JPL. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  2. Charles H. Lineweaver and Tamara M. Davis (March 2005). «Misconceptions about the Big Bang». Scientific American Magazine. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 5-ին. (անգլ.)