Իլյա Գինցբուրգ

ռուս քանդակագործ

Իլյա Յակովլևիչ Գինցբուրգ (ռուս.՝ Илья́ Я́ковлевич Ги́нцбург, իսկական անուն ազգանունը՝ Էլիաշ Գինզբուրգ ռուս.՝ Элиаш Гинзбург) (մայիսի 15 (27), 1859, Գրոդնո, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - հունվարի 31, 1939(1939-01-31), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քանդակագործ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, գեղարվեստական արվեստանոցի պրոֆեսոր (1918)։

Իլյա Գինցբուրգ
Ծնվել էմայիսի 15 (27), 1859
ԾննդավայրԳրոդնո, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 31, 1939(1939-01-31) (79 տարեկան)
Վախճանի վայրըԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
 Ilya Guinzbourg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իլյա Գինցբուրգըտ ծնվել է 1859 թվականին Գրոդնոյում (այժմ՝ Բելառուսի Հանրապետություն)։ Մանկությունն անցել է Վիլնոյում, որտեղ նրա վրա ուշադրություն է դարձրել քանդակագործ Մարկ Անտոկոլսկին։ 1870 թվականից նա սովորել է Մարկ Անտոկոլսկու Սանկտ Պետերբուրգի արվեստանոցում, ուղեկցել է նրան Իտալիա կատարած ուղևորությունների ընթացքում։ Վերադառնալուց հետո ընդունվել է ռեալական ուսումնարան, այնուհետև (1878) Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժինը, որտեղ սովորել է Ալեքսանդր ֆոն Բոկի, Նիկոլայ Լավերեցկու և Իվան Պոդոզերովի մոտ։ 1886 թվականին «Երեմիա մարգարեի ողբը Երուսաղեմի ավերակների վրա» աշխատանքի համար ստացել է փոքր ոսկե մեդալ և դասական նկարչի աստիճանի կոչում։ 1918 թվականից Պետրոգրադի պետական ազատ արվեստի քանդակագործական արվեստանոցի պրոֆեսոր ղեկավարն էր։ 1921-1923 թվականներին եղել է Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցի քանդակագործական ֆակուլտետի դեկանը։

Մահ խմբագրել

Իլյա Գինցբուրգը մահացել է 1939 թվականի հունվարի 31-ին Լենինգրադում։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրո-Նևսկի մայրավանքի արվեստի վարպետների գերեզմանատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

Նա ստեղծել է Նիկոլայ Գոգոլի (Սորոչինցի), Իվան Այվազովսկու (Թեոդոսիա), Ալեքսանդր Պուշկինի (Եկատերինոսլավ) հուշարձանները։ Վլադիմիր Ստասովի շիրմաքարի հեղինակն է (Սանկտ Պետեբուրգի քաղաքային քանդակի թանգարան)։ Խորհրդային տարիներին Լենինգրադում ստեղծել է Գեորգի Պլեխանովի (Տեխնոլոգիական ինստիտուտի շենքի դիմաց Մատվեյ Խարլամովի համահեղինակությամբ) և Դմիտրի Մենդելեևի հուշարձանները։

Գինցբուրգը հայտնի է որպես փոքր կերտարվեստի վարպետ (Իվան Շիշկինի, Վասիլի Վերեշչագինի, Իլյա Ռեպինի, Վասիլի Սուրիկովի , Լև Տոլստոյի, Դմիտրի Մենդելեևի[1] և այլոց արձանները)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гипсовый отливок статуэтки находится в музее-усадьбе И. Е. Репина «Пенаты».

Արտաքին հղումներ խմբագրել