Ժեկո Սպիրիդոնով

բուլղարացի քանդակագործ, մանկավարժ

Ժեկո Սպիրիդոնով Հաջիվիչև (բրետոներեն՝ Жеко Спиридонов Хадживичев, փետրվարի 27, 1867(1867-02-27), Շումեն, Danube Vilayet, Օսմանյան կայսրություն - հուլիսի 21, 1945(1945-07-21), Ribaritsa, Teteven, Լովեչի մարզ, Բուլղարիա), բուլղար անվանի քանդակագործ, ուսուցիչ, պրոֆեսոր, ռեկտոր, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։

Ժեկո Սպիրիդոնով
բուլղար․՝ Жеко Спиридонов Хадживичев
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1867(1867-02-27)
ԾննդավայրՇումեն, Danube Vilayet, Օսմանյան կայսրություն
Մահացել էհուլիսի 21, 1945(1945-07-21) (78 տարեկան)
Մահվան վայրRibaritsa, Teteven, Լովեչի մարզ, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
 Zheko Spiridonov Վիքիպահեստում

Բորիս Շացի և Մարին Վասիլևի հետ միասին Բուլղարիայի ժամանակակից քանդակագործության երեք հիմնադիրներից մեկն է[1][2]։

Կենսագրություն

խմբագրել

Ժեկո Սպիրիդոնովը ծնվել է 1867 թվականի փետրվարի 27-ին Շումենում։ 1889 թվականին ավարտել է Բոհեմիայի կավագործության դպրոցը։ Երեք տարիների ընթացքում դասավանդել է Սոֆիայի պետական արհեստավորական դպրոցում։

Մինչև 1898 թվականը Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում քանդակագործություն է սովորել։ Ակադեմիան ավարտել է շքանշանով և արժանացել է արծաթե մեդալի։ 1896-1897 թվականներին մասնակցել է Գերմանիայի ցուցահանդեսներին։

1898 թվականին վերադարձել է հայրենիք և սկսել է գեղանկարչություն դասավանդել Սոֆիայի առաջին դասական գիմնազիայում ու Պետական նկարչական դպրոցում (այժմ՝ Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա)։ Ակադեմիայի ռեկտոր (1909-1911, 1924-1926, 1929-1930)։

Նրա աշակերտներից են եղել Իվան Լազարովը, Իվան Ֆունևը, Վլադիմիր Դիմիտրով-Մայստորան։

Մահացել է 1945 թվականի հուլիսի 21-ին Ռիբարիցայում, Լովեչի մարզ՝ 78 տարեկան հասակում[3]։

Ստեղծագործություն

խմբագրել
 
Ալեքո Կոնստանտինովի հուշարձանը Սվիշտովում, 1927 թվական

Ժեկոն բուլղարական քանդակագործության վառ ներկայացուցիչ է։ Իր առաջին ստեղծագործական քայլերն արել է 20-րդ դարի սկզբին։

Մի շարք կիսանդրիների, հուշարձանների և պատմական գործիչների քանդակագործությունների հեղինակ։

Ընտրյալ աշխատանքներ

խմբագրել
 
Խրիստո Բոտևի հուշարձանը Վառնայում

Հիշատակ

խմբագրել
  • Ժեկո Սպիրիդոնովի անունով անվանված է Սոֆիայի փողոցներից մեկը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Елена Пенева, „Трима титани“, информация за изложбата „Първите в новата българска скулптура“, dnes.bg, 12 април 2007 г.
  2. „Изложба на първите български скулптори се откри в НХГ“, сайт на БНР, 23 април 2007 г.
  3. Енциклопедия на изобразителните изкуства в България, том 3, Издателство на БАН, София, 2006 г.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժեկո Սպիրիդոնով» հոդվածին։