Նիկոլայ Պավլովիչ Իգնատև (հունվարի 17 (29), 1832[1] կամ հունվարի 17, 1832(1832-01-17)[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունիսի 20 (հուլիսի 3), 1908[1], Կրուպոդերինցի, Berditshev County, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս դիվանագետ և պետական գործիչ, կոմս, գեներալ։ Դիվանագիտական ծառայության մեջ է եղել 1856 թվականից (Լոնդոն, Պեկին), 1861-1864 թվականներին՝ Իզմիրի արտգործնախարարության Ասիական դեպարտամենտի տնօրեն, 1864-1877 թվականներին՝ դեսպանորդ, ապա՝ դեսպան Թուրքիայում։

Նիկոլայ Իգնատև
ռուս.՝ Николай Игнатьев
Դիմանկար
Ծնվել էհունվարի 17 (29), 1832[1] կամ հունվարի 17, 1832(1832-01-17)[2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 20 (հուլիսի 3), 1908[1] (76 տարեկան)
Մահվան վայրԿրուպոդերինցի, Berditshev County, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԿրուպոդերինցի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրոնուղղափառություն
ԿրթությունՊաժերի կորպուս
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
ԱմուսինԵկատերինա Իգնատիևա
Ծնողներհայր՝ Պավել Իգնատյև, մայր՝ Մարիա Իգնատիևա
Զբաղեցրած պաշտոններդեսպան, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, նախագահ, Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ և Ռուսական կայսրության ներկայացուցիչը Չինաստանում
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
ԵրեխաներՊավել Իգնատև, Nikolai Ignatev? և Aleksey Ignatyev?
 Nikolay Pavlovich Ignatyev Վիքիպահեստում

1875-1877 թվականներին արևելյան ճգնաժամի ընթացքում խիստ դիրքորոշում է ունեցել թուրքական կառավարության նկատմամբ, որն առանձնապես դրսևորվել է Կ. Պոլսի 1876-1877 թվականների միջազգային կոնֆերանսում՝ ի պաշտպանություն բալկանյան սլավոնների։ Մեծ ազդեցություն է ունեցել սուլթան Աբդուլ Ազիզի վրա, ինչի համար հորջոջվել է «երկրորդ սուլթան»։ Ռուսաստանի շահերին ծառայեցնելու ակնկալությամբ կարևոր դեր է խաղացել Գևորգ Քերեստեջյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելու հարցում և ապարդյուն փորձել նրա միջոցով ազդել Կ. Պոլսի հայ հոգևոր և աշխարհիկ արևմտամետ ղեկավարության վրա։ Եղել է 1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրի նախագծի հեղինակն ու Ռուսաստանի գլխավոր լիազորը նրա ստորագրման ժամանակ։ Պայմանագրի կնքման նախօրեին սերտ հարաբերությունների մեջ է եղել Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարքարանի հետ և անձամբ ձևակերպել 15-րդ կետը՝ հայերի պահանջած «Հայաստանի ինքնավարությունը» փոխարինելով «տեղական պահանջներից բխող բարեփոխումներ» և այլն անորոշ արտահայտություններով։ Եվ, ինչպես հետագայում խոստովանել է իր «Հիշատակարանում», 16-րդ հոդվածը նա գրել է ոչ թե թուրքահայերի, այլ ռուս դիվանագիտության համար. «Հայերի համար շատ նշանակալից էր, որ Օսմանյան կայսրության գոյության օրվանից ի վեր առաջին անգամ հիշատակվում էր նրանց մասին, իսկ Բարձր դուռը հրապարակորեն ճանաչում էր հայ ազգի գոյությունն Ասիական Թուրքիայում» (Гр. Н. П. Игнатьев, "СанСтефано", "Исторический вестник", 1915, с. 59-60)։

Գրականություն խմբագրել

  • Записки графа Н. П. Игнатьева о СанСтефано, П., 1916.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։