Մարին Վասիլև
Մարին Վասիլև (բուլղար․՝ Марин Василев, օգոստոսի 27, 1867[1], Շումեն, Danube Vilayet, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 14, 1931, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի քանդակագործ, քանդակագործության պրոֆեսոր, ազատագրված Բուլղարիայի քանդակագործության արվեստի հիմնադիրներից[2][3]։
Մարին Վասիլև Марин Василев Сельовлев | |
---|---|
Ի ծնե | Մարին Վասիլև |
Ծնվել է | օգոստոսի 27, 1867[1] |
Ծննդավայր | Շումեն, Danube Vilayet, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 14, 1931 (64 տարեկան) |
Վախճանի վայրը | Սոֆիա, Բուլղարիա |
Ազգություն | բուլղարացի |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Գործունեությունը | քանդակագործ |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՄարին Վասիլևը ծնվել է 1867 թվականին բուլղարական Շումեն քաղաքում։ 1886 թվականին ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտը, 1890 թվականին՝ չեխական Գորժիցե քաղաքի քանդակի դպրոցը։ Բուլղարիա վերառնալով՝ դասավանդել է պետական առևտրային դպրոցում, այնուհետև վերադարձել է արևմուտք։ 1891-1894 թվականներին հաճախել է Մյունիխի գեղարվեստի ակադեմիայի դասընթացներին, որտեղ աշակերտել է պրոֆեսոր Սիրիուս Էբերլեին, 1894-1896 թվականներին՝ Պրահայի արվեստի դպրոցի դասընթացներին պրոֆեսոր Ջոզեֆ Միսալբեկի դասարանում։ 1899 թվականին վերադարձել է Բուլղարիա և դասավանդել Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիայում, 1911 թվականից՝ պրոֆեսոր։ Նրա սաներից են հայտնի բուլղարացի քանդակագործներ Մառա Գեորգիևան, Վասկա Էմանուիլովան, Յանկո Պավլովը, Պյոտր Ռամադանովը, նկարիչ Նիկոլա Պետրովը։
Ստեղծագործություններ
խմբագրելՎասիլևը ստեղծագործել է ֆիգուրատիվ կոմպոզիցիայի և քանդակի բնագավառում[3]։ Ստեղծել է Բուլղարիայի ազգային հերոսների, քաղաքական գործիչների հուշարձաններ։
- Ճարտարապետ Անտոն Կոլարի հուշարձանը, 1900 թվական, գիպս
- Վասիլ Լևսկու հուշարձանը, 1902 թվական, բրոնզ, գրանիտ
- Խրիստո Դանով, 1909-1911 թվականներ, մարմար
- Գեորգի Իզմիրլիև, 1909 թվական, բրոնզ
- Իվան Շիշմանով, 1920 թվական, մարմար
- Ստոյան Զիմով, 1929 թվական, անդեզիտ
- Ջեյմս Բաուչեր, 1923 թվական, մարմար[3]
- Բուլղարիայի ազատագրման համար զոհվածների հուշարձան[2]։
- Մարին Վասիլևի ստեղծագործություները
-
Հերմես, Սոֆիայի բանկ
-
Հատված Սոֆիայի բանկի զարդաքանդակներից
-
Արծիվ Սոֆիայի բանկի մուտքի մոտ