Օվկիանոսագիտություն, հայտնի է նաև որպես ծովի գիտություն և օվկիանոսի գիտություն, օվկիանոսների գիտական ուսումնասիրություն։ Այն պատկանում է երկրի մասին գիտությունների շարքին, որն ընդգրկում է թեմաների լայն շրջանակ, ներառյալ էկոհամակարգի դինամիկան; օվկիանոսային հոսանքներ, ալիքներ և երկրաֆիզիկական ֆլյուիդների դինամիկա; սալերի տեկտոնիկա և ծովի հատակի երկրաբանություն; և տարբեր քիմիական նյութերի և ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը օվկիանոսում։ Այս բազմազան թեմաներն արտացոլում են բազմաթիվ դիսցիպլիններ, որոնք օվկիանոսագետներն օգտագործում են համաշխարհային օվկիանոսի մասին լրացուցիչ գիտելիքներ հավաքելու համար, ներառյալ աստղագիտությունը, կենսաբանությունը, քիմիան, կլիմայագիտությունը, աշխարհագրությունը, երկրաբանությունը, ջրաբանությունը, օդերևութաբանությունը և ֆիզիկան։ Հնէօվկիանոսագիտությունը ուսումնասիրում է օվկիանոսների պատմությունը երկրաբանական անցյալում։ Օվկիանոսագետը մարդ է, ով ուսումնասիրում է օվկիանոսների հետ կապված բազմաթիվ հարցեր, ներառյալ ծովային երկրաբանությունը, ֆիզիկան, քիմիան և կենսաբանությունը։

Պատմություն

խմբագրել
 
Benjamin Franklin's 1770 map of the Gulf Stream

Մարդիկ առաջին անգամ գիտելիքներ են ձեռք բերել ծովերի և օվկիանոսների ալիքների և հոսանքների մասին նախապատմական ժամանակներում։ Մակընթացությունների վերաբերյալ դիտարկումները արձանագրվել են Արիստոտելի և Ստրաբոնի կողմից մ.թ.ա. 384–322 թթ.[1] Օվկիանոսների վաղ հետազոտությունները հիմնականում քարտեզագրության համար էին և հիմնականում սահմանափակվում էին դրանց մակերեսներով և կենդանիներով, թեև կատարվել են նաև խորության որոշման փորձեր։

Պեդրո Նունեսի (1502–1578) աշխատանքը հիշվում է նավիգացիոն համատեքստում՝ լոքսոդրոմային կորի որոշման համար. ամենակարճ հեռավորությւոնը գնդերի մակերևույթի երկու կետերի միջև, որը ներկայացված է երկչափ քարտեզի վրա[2][3]։ Երբ նա հրատարակեց իր «Սֆերայի տրակտատը» (1537), որը ուրիշների ավելի վաղ աշխատությունների թարգմանությունն էր, նա ներառեց մի տրակտատ նավարկության երկրաչափական և աստղագիտական մեթոդների մասին։ Այնտեղ նա հստակ ասում է, որ պորտուգալական նավարկությունը արկածախնդիր նախաձեռնություն չէր[4]։

Ճյուղեր

խմբագրել
 
Oceanographic frontal systems on the Southern Hemisphere
 
The Applied Marine Physics Building at the University of Miami's Rosenstiel School of Marine, Atmospheric, and Earth Science on Virginia Key, in September 2007

Օվկիանոսագիտությունը բաժանվում է հետևյալ 5 ճյուղերի,

Կենսաբանական օվկիանոսագիտություն

խմբագրել

Կենսաբանական օվկիոսագիտությունը ուսումնասիրում է ծովային օրգանիզմների էկոլոգիան և կենսաբանությունը՝ օվկիանոսային միջավայրի ֆիզիկական, քիմիական և երկրաբանական բնորոշիչներով։

Քիմիական օվկիանոսագիտություն

խմբագրել

Քիմիական օվկիանոսագրությունը օվկիանոսի քիմիայի ուսումնասիրությունն է։ Մինչդեռ քիմիական օվկիանոսագրությունը հիմնականում զբաղված է ծովի ջրի հատկությունների և դրա փոփոխությունների ուսումնասիրությամբ և ըմբռնմամբ, օվկիանոսի քիմիան հիմնականում կենտրոնանում է երկրաքիմիական ցիկլերի վրա։ Նշվածը քիմիական օվկիանոսագրության կողմից ուսումնասիրված կենտրոնական թեման է։

Օվկիանոսների թթվայնացում

խմբագրել

Օվկիանոսի թթվայնացումը նկարագրում է օվկիանոսի pH-ի նվազումը, որը պայմանավորված է մարդածին ածխածնի երկօքսիդի մթնոլորտ արտանետումներով[5] : Ծովի ջուրը փոքր-ինչ ալկալային է և ունեցել է նախաարդյունաբերական pH մոտ 8,2։ Բոլորովին վերջերս մարդածին գործողությունները անշեղորեն ավելացրել են մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը. Ավելացված CO2-ի մոտ 30-40%-ը կլանում են օվկիանոսները՝ ձևավորելով ածխաթթու և իջեցնելով pH-ը (այժմ՝ 8,1-ից ցածր[6]) օվկիանոսի թթվայնացման միջոցով[7][8][9]։ Ակնկալվում է, որ pH-ը մինչև 2100 թվականը կհասնի 7,7-ի[10]։

Երկրաբանական օվկիանոսագիտություն

խմբագրել

Երկրաբանական օվկիանոսագիտությունը ուսումնասիրում է օվկիանոսի հատակի երկրաբանությունը, ներառյալ սալերի տեկտոնիկան։ Այն սերտ առնչվում է նաև հնաօվկիանոսագիտության հետ։

Ֆիզիկական օվկիանոսագիտություն

խմբագրել

Ֆիզիկական օվկիանոսագրությունը ուսումնասիրում է օվկիանոսի ֆիզիկական հատկանիշները, ներառյալ ջերմաստիճան-աղիություն հարաբերակցությունը, մակերեսային ալիքները, ներքին ալիքները, մակընթացությունները և տեղատվությունները և հոսանքները։

Հնաօվկիանոսագիտություն

խմբագրել

Հնաօվկիանոսագիտությունը երկրաբանական անցյալում օվկիանոսների պատմության ուսումնասիրությունն է՝ կապված ջրերի շրջանառության, քիմիայի, կենսաբանության, երկրաբանության և նստվածքակուտակման նմուշների ու կենսաբանական արտադրողականության օրինաչափությունների հետ։ Հնաօվկիանոսագիտական ուսումնասիրությունները՝ օգտագործելով շրջակա միջավայրի մոդելները գիտական հանրությանը հնարավորություն են տալիս գնահատել օվկիանոսային գործընթացների դերը գլոբալ կլիմայական փոփոխությւոնների պայմաններում՝ նախկին կլիմայի մոդելավորման միջոցով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «A History Of The Study Of Marine Biology ~ MarineBio Conservation Society» (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 17. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  2. Pedro Nunes Salaciense at the MacTutor History of Mathematics archive (retrieved 13/06/2020)
  3. W.G.L. Randles, "Pedro Nunes and the Discovery of the Loxodromic Curve, or How, in the 16th Century, Navigating with a Globe had Failed to Solve the Difficulties Encountered with the Plane Chart", Revista da Universidade Coimbra, 35 (1989), 119–30.
  4. Pedro Nunes Salaciense, Tratado da Esfera, cap. 'Carta de Marear com o Regimento da Altura' p.2 - https://archive.org/details/tratadodaspherac00sacr/page/n123/mode/2up (retrieved 13/06/2020)
  5. Caldeira, K.; Wickett, M. E. (2003). «Anthropogenic carbon and ocean pH» (PDF). Nature. 425 (6956): OS11C–0385. Bibcode:2001AGUFMOS11C0385C. doi:10.1038/425365a. PMID 14508477. S2CID 4417880. Արխիվացված (PDF) օրիգինալից 2007 թ․ հունիսի 4-ին.
  6. «Ocean Acidity». EPA. 2013 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. Feely, R. A.; և այլք: (2004 թ․ հուլիս). «Impact of Anthropogenic CO2 on the CaCO3 System in the Oceans». Science. 305 (5682): 362–366. Bibcode:2004Sci...305..362F. doi:10.1126/science.1097329. PMID 15256664. S2CID 31054160.
  8. Zeebe, R. E.; Zachos, J. C.; Caldeira, K.; Tyrrell, T. (2008 թ․ հուլիսի 4). «OCEANS: Carbon Emissions and Acidification». Science. 321 (5885): 51–52. doi:10.1126/science.1159124. PMID 18599765. S2CID 206513402.
  9. Gattuso, J.-P.; Hansson, L. (2011 թ․ սեպտեմբերի 15). Ocean Acidification. Oxford University Press. ISBN 978-0-19-959109-1. OCLC 730413873.
  10. «Ocean acidification». Department of Sustainability, Environment, Water, Population & Communities: Australian Antarctic Division. 2007 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օվկիանոսագիտություն» հոդվածին։