Թուրքիայի ձայն (թուրքերեն՝ Türkiye'nin Sesi Radyosu), թուրքական պետական ռադիոյի միջազգային ծառայություն, որը հեռարձակվում է կարճալիք համակարգով` Turksat 3A արբանյակով և համացանցով։

Թուրքիայի ձայնը
Изображение логотипа
Տեսակռադիոկայան և միջազգային ռադիոհեռարձակում
Լեզու(ներ)հայերեն
Ստեղծում
Վայր(եր)Անկարա, Ստամբուլ
Հեռարձակում
Սկզբնական եթեր1937 թվական
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Թուրքական առաջին միջազգային ռադիոհեռարձակումը իրականացվել է 1937 թվականի հունվարի 8-ին` Ankara Radio Corporation-ի միջոցով։ Հեռարձակման հիմնական նպատակը հանդիսանում էր` նպաստել Հաթայի կոնֆլիկտի լուծման գործընթացին։ Այն իրականացվում էր արաբերեն և հիմնականում ներկայացվում էր այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Իսմեթ Ինյոնյուի ելույթները։ Թուրքիայից մշտական 24 ժամյա հեռարձակումը սկսվեց միայն 1938 թվականի հոկտեմբերի 28-ից։

Այսօր Թուրքիայի ձայնը ներքին հեռարձակումը իրականացնում է Թուրքիայի պետական ռադիոհեռուստատեսության TRT ալիքի միջոցով։

Ընթացիկ հեռարձակում խմբագրել

Թուրքիայի ձայնի թուրքական ծառայությունը նախատեսված է արտասահմանում բնակվող թուրքերի համար և հիմնականում կենտրոնանում է կրթական, մշակութային, երաժշտական և տեղեկատվական ռադիոհաղորդումների վրա։

Հեռարձակումը սկսվում է մուղամի դաշնամուրային տարբերակով` hicaz-ով։

Բացի թուրքերենից, Թուրքիայի ձայնը հեռարձակվում է 30 լեզուներով` ընդհանուր 58 ժամ տևողությամբ շաբաթվա ընթացքում։ Հաղորդումները հեռարձակվում են հետևյալ լեզուներով` ադրբեջաներեն, ալբաներեն, անգլերեն, արաբերեն, հայերեն[1], բուլղարերեն, բոսնիերեն, հունգարերեն, հունարեն, վրացերեն, իսպաներեն, իտալերեն, ղազախերեն, ղրղզերեն, չինարեն, մակեդոներեն, գերմաներեն, պարսկերեն, ռումիներեն, ռուսերեն, սերբերեն, թաթարերեն, թուրքմեներեն, ուզբեկերեն, ույղուրերեն, ֆրանսերեն, խորվաթերեն, ինչպես նաև դարի, փուշթու և ուրդու լեզուներով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. www.trt.net.tr https://www.trt.net.tr/armenian/. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել