Թութակով կինը (նկար, Կուրբե)

«Թութակով կինը» (ֆր.՝ La Femme au perroquet, անգլ.՝ Woman with a Parrot), կերպարվեստում ռեալիզմի հիմնադիրներից Գյուստավ Կուրբեի (Gustave Courbet, 1819-1877) վրձնին պատկանող ստեղծագործություններից։ Հեղինակը նկարը ստեղծել է 1866 թվականին։ Կտավը ներկա դրությամբ պահպանվում և ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։ Նկարիչ չափերն են՝ 129,5 × 195,6 սմ [3][4]:

Թութակով կինը
տեսակգեղանկար
նկարիչԳյուստավ Կուրբե
տարի1866
բարձրություն129,5 սանտիմետր[1]
լայնություն195,6 սանտիմետր[1]
ուղղությունռեալիզմ և ակադեմիզմ
ժանրնյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[2]
սեփականատերՄետրոպոլիտեն թանգարան
մակագրություն66 Gustave.Courbet
կայք
Ծանոթագրություններ
 Woman with a Parrot (Courbet) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ոգեշնչված Ալեքսանդր Կաբանելի «Վեներայի ծնունդը» կտավից, որը հասարակության համար ցուցադրվել է 1863 թվականին Փարիզի գեղարվեստական սալոնում, Կուրբեն ցանկացավ կրկնել այդ ստեղծագործությունը՝ նկարելով հոլանի կնոջ մարմին[4]։ Այդ գաղափարը նրա մոտ չհաջողվեց, քանի որ 1864 թվականին նրա «Վեներան և Պսիքեն» կտավը ժյուրիի անդամների կողմից մերժվեց[5]։ Երկու տարի անց Գյուստավ Կուրբեն ներկայացրեց լրիվ նոր նկար՝ «Թութակով կինը», որը դիմագրավեց հույժ խիստ ժյուրիի ընտրությունը։ Այսպիսով, 1866 թվականին այս ստեղծագործությունը ցուցադրվեց հասարակության համար Փարիզյան սալոնում[4]։

1870 թվականի գարնանը նկարիչը վաճառեց կտավը 15 000 ֆրանկով Ժյուլ Բորդեին (Jules Bordet): 1898 թվականի ապրիլին նկարը 20 000 ֆրանկով գնեց հայտնի հավաքորդ Պոլ Դյուրան Ռյուելը (Paul Durand-Ruel): Վերջինս արագորեն վերավաճառեց «Թութակով կինը» 15 000 դոլարով նյույորքցի արդյունաբերող և հավաքորդ Հենրի Օսբորն Հավեմայերին (Henry Osborne Havemeyer) ու նրա կնոջը՝ Լուիզինա Հավեմայերին (Louisine Havemeyer): Հավեմայերի մահվանից հետո, 1907 թվականին նկարը մնաց կնոջ մոտ, իսկ նրա մահվանից հետո՝ 1929 թվականին, թողած կտակի համաձայն, այն փոխանցվեց Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուին[3]։

Նկարագիր խմբագրել

«Թութակով կինը» նկարում պատկերված է մահճակալին պառկած մորեմերկ մի կին՝ հերարձակ վիճակում։ Վերջինս պառկած է մեջքի վրա։ Ձախ ձեռքը վեր է բարձրացված, որի վրա կանգնել է թևատարած թութակը։ Մահճակալից աջ դրված է թութակի համար նախատեսնված թառը։

Նկարի հայտնվելուց հետո քննադատները մերկ կնոջ նկարը որակեցին որպես նորամուծություն («իսկական, կենդանի ֆրանսուհի»)՝ ի տարբերություն շատ անգամ նկարված եվաների և վեներաների, որոնք վրձնել են այլ ակադեմիստ նկարիչներ[6]։

Կան ենթադրություններ, որ «Թութակով կինը» կտավի բնորդուհին իռլանդուհի Ջոաննա Հիֆերմանն է, ով բազմիցս կեցվածք է ընդունել Կուրբեի համար, այդ թվում և Կուրբեի ամենահայտնի ստեղծագործություններից մեկի՝ «Հիասքանչ իռլանդուհին» (կամ «Ջոյի դիմանկարը», 1866)[7] համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.metmuseum.org/art/collection/search/436002
  2. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  3. 3,0 3,1 «Woman with a Parrot, Gustave Courbet» (HTML). The Metropolitan Museum of Art. Վերցված է 05.12.2013-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Woman with a Parrot, 1866, Gustave Courbet (French, 1819—1877)» (HTML). Heilbrunn Timeline of Art History, The Metropolitan Museum of Art. Վերցված է 05.12.2013-ին.
  5. Peter Schjeldahl (30 июля 2007). «Painting by numbers: Gustave Courbet and the making of a master» (HTML). The New Yorker — www.newyorker.com. Վերցված է 06.12.2013-ին.
  6. Kathryn Calley Galitz. «Art History Spot: Gustave Courbet (1819—1877)». www.arthistoryspot.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 08.12.2013-ին.
  7. Ita Marguet (март 2013). «Johanna 'Jo' Hiffernan: Art and Beauty» (HTML). divainternational.ch. Վերցված է 06.12.2013-ին.

Արտաքին հղումներ խմբագրել