HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թութակներ (այլ կիրառումներ)
Թութակներ
Parrot.red.macaw.1.arp.750pix.jpg
Թութակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Թութակներ
Լատիներեն անվանում
Psittaciformes


Թութակներ (լատ.՝ Psittaciformes), թռչունների կարգ։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Ունեն կարճ պարանոց, խոշոր գլուխ, հզոր կտուց։ Վերնակտուցը շարժական ձևով միացած է ճակատոսկրի հետ։ Լեզուն կարճ է, մկանոտ։ Փետուրները գունավորված են վառ կանաչ, կարմիր, կապույտ գույներով, հազվադեպ սև են կամ մոխրագույն։ Գունային երկձևությունը թույլ է արտահայտված։ Ոտքերն ունեն 4-ական մատներ, ամուր եղունգներ։ Առաջին և չորրորդ մատները ետ են ծալված։ Տարածված են արևադարձերում և մերձարևադարձերում։ Բնորոշ են հիմնականում ծառապատ տարածքներին, սակայն կան նաև բաց տարածություններում ապրողներ։

Բազմացում և զարգացումԽմբագրել

Բազմացման շրջանից դուրս լինում են երամներով։ Բնադրում են ծառերի փչակներում, ժայռերի ճեղքերում, տերմիտների բներում, երբեմն՝ գետնին։ Դնում են 1-12 (հաճախ 2-5) սպիտակ ձու։ Թխսում է էգը, կամ արուն (18-30 օր)։ Ձագերը ձվից դուրս են գալիս մերկ, անօգնական և կույր։ Երկու ծնողներն էլ մասնակցում են սերնդի խնամքին։

ՍննդառությունԽմբագրել

Թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն՝ միջատներով։ Օգտակար են, նպաստում են բույսերի փոշոտմանը և սերմերի տարածմանը։ Որոշ թութակներ վնաս են հասցնում այգիներին ու ցանքերին։ Առանձին տեսակներ պահվում են վանդակներում և ընդունակ են որոշ բառեր արտաբերել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 229