Շեկ մազերը (բնական) նկատվում են միայն բնակչության 1 - 2 %֊ի մոտ։ Մազերի այդ գույնն ավելի հաճախ հանդիպում ենք հյուսիսում կամ արևմտյան Եվրոպայում բնակվող մարդկանց մոտ։

Շիկակարմիր մազերով կին

Կարմրահեր գույնը տատանվում է բորդոյից և «այրված» նարնջագույնից մինչև պղնձի պայծառ երանգները։ Կարմրահեր հասկացությունը (անգլ.՝ redhead) հայտնի է դարձել արևմտյան երկրներում 1510 թվականներից[1]։ Կարմրահերները սովորաբար ունեն բաց մաշկի և աչքերի (մոխրագույն, կապույտ, երկնագույն, կանաչ, երբեմն նաև շագանակագույն) գույն, ինչպես նաև ունեն պեպեններ և զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ[2]։

Կարմիր գույնի մազերը հանդիպում են բավականին հազվադեպ, ինչը պատճառ է հանդիսանում այնպիսի իրադարձությունների համար, ինչպես՝ «Կարմրահերների համաշխարհային հանդիպումը»։ 2009 թվականին նման հանդիպում է կայացել նիդերլանդական Բրեդա քաղաքում։ Կազմակերպիչները սպասել են մոտ 4000 մասնակից 36 պետություններից[3]։

Մի մասը համարում է, որ շիկահեր ազգն ուդմուրտներն են[4]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «redhead, n. and adj.». OED Online. Oxford University Press. June 2011.
  2. Valverde P, Healy E, Jackson I, Rees JL, Thody AJ (1995). «Variants of the melanocyte-stimulating hormone receptor gene are associated with red hair and fair skin in humans». Nature Genetics 11 (3): 328-30. doi:10.1038/ng1195-328. PMID 7581459.
  3. Das Welttreffen der feuerroten Köpfe 5 сентября 2009(գերմ.)
  4. «Удмурты: самые неожиданные факты». Рамблер/новости (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. Kenny, E, et al., "Melanesian Blond Hair Is Caused by an Amino Acid Change in TYRP1", Science, 4 May 2012, Vol. 336 no. 6081 p. 554.

Արտաքին հղումներ խմբագրել