Վեներայի ծնունդը (նկար, Կաբանել)

(Վերահղված է Վեներայի ծնունդը (նկար)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վեներայի ծնունդը (այլ կիրառումներ)

«Վեներայի ծնունդը» (ֆր.՝ La Naissance de Vénus), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիզմի կարկառուն ներկայացուցիչ Ալեքսանդր Կաբանելի (Alexandre Cabanel, 1823-1889) վրձնին պատկանող նկար։ Կտավը ստեղծվել է 1863 թվականին։ Այժմ այս ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Փարիզի Օրսե թանգարանում։ Նկարի չափերն են՝ 130 × 225 սմ [3]:

Վեներայի ծնունդը
տեսակգեղանկար
նկարիչԱլեքսանդր Կաբանել[1]
տարի1863
բարձրություն130 սանտիմետր
լայնություն225 սանտիմետր
ստեղծման երկիր Ֆրանսիա
ուղղությունակադեմիզմ
ժանրնյու[1] և դիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
սեփականատերՖրանսիական պետություն[2]
հիմնական թեմաՎեներա Անադիոմենա
կայք
Ծանոթագրություններ
 The Birth of Venus by Alexandre Cabanel Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Նկարիչ Ալեքսանդր Կաբանելն այս ստեղծագործությունը վրձնել է 1863 թվականին։ Առաջին անգամ այն հասարակության համար ցուցադրվել է Փարիզյան սալոնում նույն թվականին։ Կտավն այստեղ մեծ հաջողություններ արձանագրեց։ «Վեներայի ծնունդը» նկարն անվանեցին այդ սալոնի «ցուցադրության մեխը»[4]։ Ավելին, նրան ոչ պաշտոնական անվանեցին «Վեներայի սալոն», քանի որ բացի սրանից, մի շարք Վեներա աստվածուհիների կտավներ նույնպես ցուցադրվում էին այդտեղ[5][6]։ Հենց սալոնից «Վեներայի ծնունդը» ստեղծագործությունը ձեռք բերեց Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ն իր անձնական հավաքածուի համար[3]։

Այդ ժամանակ ֆրանսիացի գրող Էմիլ Զոլան «Վեներայի ծնունդը» կտավի մասին այսպես է արտահայտվել[3].

  Աստվածուհին, ով ընկղմվել է կաթնային ծովում, հիշեցնում է վեհաշուք կուրտիզանուհու, սակայն ստեղծված ոչ միս ու արյունից՝ դա չափազանց գռեհիկ կլիներ, այլ ստեղծված է սպիտակ և վարդագույն մարցիպանից։
- Էմիլ Զոլա
 

Նկարագիր խմբագրել

Նկարի սյուժեի հիմքում ընկած է դիցաբանական այն պատումը, որը նվիրված է Աֆրոդիտեի (կամ Վեներայի) ծննդյանը։ Վերջինս ծնվել է մերկ վիճակում ծովային փրփուրից։ Դիցաբանական սյուժեի օգտագործումը «Վեներայի ծնունդը» ստեղծագործության մեջ հեղինակին տվեց հնարավորություն, որպեսզի կտավի ստեղծման մեջ կիրառի էրոտիզմի տարրեր՝ չվիրավորելով հասարակության բարոյական սկզբունքները[3]։

1896 թվականին նկարը փոխանցվեց Լուվրին։ 1881 թվականից մինչև 1923 թվականը այն գտնվում էր Փարիզի Լյուքսեմբուրգյան այգու թանգարանում։ Դրանից հետո՝ 1923 թվականից մինչև 1978 թվականը կրկին Լուվրում։ 1978 թվականին նկարը փոխանցվեց Օրսե թանգարանին, որտեղ այն հանգրվանում է ցայսօր[7]։

1875 թվականին Ալեքսանդր Կաբանելը նկարեց «Վեներայի ծնունդը» կտավի փոքրացված տարբերակը (106 × 182,6 սմ ), որն այսօր պահպանվում և ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում[5][6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 JocondeLab — 2014.
  2. http://www.culture.gouv.fr/public/mistral/joconde_fr?ACTION=CHERCHER&FIELD_1=REF&VALUE_1=000PE000257
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Alexandre Cabanel — La Naissance de Vénus / The Birth of Venus» (HTML). Musée d’Orsay. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 30.11.2012-ին.
  4. «Салон». Словарь изобразительного искусства, slovari.yandex.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 01.12.2012-ին.
  5. 5,0 5,1 «The Birth of Venus — Alexandre Cabanel» (HTML). The Metropolitan Museum of Art. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 01.12.2012-ին.
  6. 6,0 6,1 «The Birth of Venus, 1875, Alexandre Cabanel (French, 1823—1889)» (HTML). Heilbrunn Timeline of Art History, The Metropolitan Museum of Art. Վերցված է 06.02.2015-ին.
  7. «Alexandre Cabanel — Naissance de Vénus» (HTML). Musée d’Orsay. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 30.11.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել