Ուիլյամ Թոմսոն
Ուիլյամ Թոմսոն, 1-ին Բարոն Կելվին (անգլ.՝ William Thomson, 1st Baron Kelvin, հունիսի 26, 1824[1][2][3][…], Բելֆասթ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - դեկտեմբերի 17, 1907[1][2][3][…], Լարգս, Largs, Այրշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի ֆիզիկոս։ Բացառիկ ընդունակությունների համար 10 տարեկանում ընդունվել է Գլազգոյի համալսարան[15], այնուհետո, 1843 թ․՝ Քեմբրիջի համալսարանը, որն ավարտելուց հետո, 22 տարեկանում, դարձել է Գլազգոյի համալսարանի բնափիլիսոփայության ամբիոնի ղեկավար[16] (1846 - 1899 թթ.), 1904 թ.՝ նաև այդ համալսարանի նախագահը։ 1851 թ. ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1890 - 1895 թթ. եղել է այդ ընկերության նախագահը։ Գիտության մեջ ունեցած իր ակնառու վաստակի համար 1892 թ. Թոմսոնն ստացել է լորդի տիտղոս և կոչվել լորդ Կելվին։
Աշխատանքները
խմբագրելԹոմսոնը մշակել է մեթոդ, որը թույլ տվեց լուծել էլեկտրատեխնիկայի, մագնիսաստիկայի, ջերմահաղորդակցության տեսության մի շարք բարդ խնդիրներ։ Թոմսոնին է պատկանում թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի ձևակերպումներից մեկը, որի հիման վրա ապացուցվել է, որ երկրորդ սեռի հավերժական շարժիչ (մեքենա, որը էներգիան ամբողջությամբ վերածում է աշխատանքի) չի կարող գոյություն ունենալ։
Ջեյմս Պրեսկոտ Ջոուլի հետ բացահայտել է, որ ծակոտկեն միջնորմով իրական գազերի դանդաղ հոսույթի ժամանակ դրանց ջերմաստիճանը փոխվում է, որը գիտության մեջ հայտնի է «Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ» անունով։ Նա ուսումնասիրել է նաև բյուրեղների մագնիսական հատկությունները, բացահայտել ֆեռոմագնիսների տեսակարար ջերմահաղորդականության կախումը դրանց մագնիսացումից (Թոմսոնի էֆեկտ), ստեղծել մի շարք գերզգայուն էլեկտրաչափեր, համապիտանի կողմնացույց և այլ սարքեր։
Միավորների միջազգային համակարգում 1 Կ ջրի եռակի կետի թերմոդինամիկական ջերմաստիճանի 1/273,16 մասն է։ 1 Կ = 1C
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Томсон Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ CONOR.Sl
- ↑ William Lord Kelvin of Largs Thomson — Pour le Mérite for Sciences and Arts order.
- ↑ 9,0 9,1 9,2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://www.smenet.org/Professional-Development/Awards-Competitions/Award-Recipients/John-Fritz-Medal-Award
- ↑ https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
- ↑ 13,0 13,1 (unspecified title) — doi:10.1088/1742-6596/158/1/012004
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ П. Эткинс, Порядок и беспорядок в природе, М, Мир, 1987, ст. 15.
- ↑ П. Эткинс, Порядок и беспорядок в природе, М, Мир, 1987, ст. 16.
Աղբյուրներ
խմբագրել- Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2008, էջ 323
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Թոմսոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 198)։ |