Թիմոթի Լիրի
Թիմոթի Ֆրենսիս Լիրի (անգլ.՝ Timothy Francis Leary, հոկտեմբերի 22, 1920[1][2][3][…], Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - մայիսի 31, 1996[5][1][2][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող, հոգեբան, փսիխոդելային պրեպարատների կիրառման ակտիվ ջատագով, դրանց հետազոտություններին ուղղված փորձարկումների նախաձեռնող անդամ[7][8], հոգեբանական ЭВМ թեստերի ծրագրային ապահովման մշակողը՝ առաջին ինդեքսավորողներից մեկը[9]։
Թիմոթի Լիրի անգլ.՝ Timothy Francis Leary | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | մայիսի 31, 1996[5][1][2][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | հոգեբան, գրող և դերասան |
Լեզու | անգլերեն[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վաշինգտոնի պետական համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Ալաբամայի համալսարան և Սուրբ խաչ քոլեջ |
Աշխատավայր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, կայսերական ընտանիքի հիմնադրամ և Հարվարդի համալսարան[6] |
Ամուսին | Նենա ֆոն Շլեբրուգգե |
Timothy Leary Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Թիմոթի Լիրին ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 22-ին Սփրինգֆիլդում (Մասաչուսեթս)։ Կրթություն է ստացել Ալաբամայի Բերկլիի համալսարանում։ 1960 թվականի գարնանից դասավանդել է Հարվարդի համալսարանում։
ԳործունեությունԽմբագրել
1957 թվականին հրապարակել է միջանձնային հարաբերությունների մասին իր պսիխոդիագնոստիկ մեթոդիկան (անգլ.՝ The Interpersonal Diagnosis of Personality)[10], այսպես կոչված «Լիրիի շրջան» (անգլ.՝ Leary Circle) կամ «Լիրիի թեսթը»[11], որը սահմանվում է որպես «անձի երկչափ ներկայացում, որը կազմակերպված է երկու հիմնական առանցքների շուրջ»[12] և որը մինչ օրս օգտագործվում է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից։
Լիրին իր սկանդալային ճանաչումը ձեռք է բերել փսիխոդելիկների ազդեցությունը մարդու փսիխիկայի և նյարդային համակարգի վրա ուսումնասիրության շնորհիվ, որը վեճերի առիթ է տվել։ Պսիխոդելիկները (և առաջին հերթին ЛСД) օրենքից դուրս են հայտարվել, երբ նրա ուսումնասիրություններն իրենց գագաթնակետին էին հասել[13]։ Լիրին ստիպված է եղել փորձերը դադարեցնել, բայց նա չի պատրաստվել հրաժարվել պսիխոդելիկներից և հանուն հետազոտությունների զոհաբերվել է մասնագիտական կարիերան և ակադեմիական գիտնականի հեղինակությունը։
Լիրիի այս սկանդալային համբավը հանգեցրել է նրա վաստակը լռության մատնելուն հոգեբանության այն ոլորտներում, որոնք հետագայում սկսեցին ասոցիացվել բոլորովին այլ անունների հետ։ Այսպես, նրա անունը պետք է արդարացիորեն լիներ Ռոջերսի, Բախի, Պերլզի, Բերնի և խմբակային թերապիայի այլ պիոներների անունների շարքում։ Կոմունիկացիոն խաղերի տեսության հիմունքները, նույնպես ի սկզբանե մշակել է Լիրին, իսկ այս տեսությունը հայտնի է դարձել Էրիկ Բերնի փոփոխված տարբերակով[14]։
Ինքնադրսևորման և անձնական աճի նորարարական գաղափարները, որոնցով ներծծված են Լիրիի վաղ շրջանի աշխատանքները, համընկնում են հումանիստական հոգեբանության ճանաչված առաջնորդների՝ Մասլոուի, Ռոջերսի, Շառլոտա Բյուլերի նորարարությունների հետ։ Դրանց թվին պետք է դասել նաև Լիրիին։ Հավանաբար դա կապված է այն բանի հետ, որ Լիրին միայն նախանշում էր բազմաթիվ հեռանկարային միտումներ, իսկ հետո առանց ֆրոյդյան ինքնաբզկտման «քմծիծաղով» նայում էր, թե ուրիշներն ինչպես են դրանք վերցնում և մշակում։
Լիրին մեծ ժողովրդականություն է վայելել հիպիական շարժման ծաղկման շրջանում։ Ժամանակի ընթացքում մամուլում նրան անվանել են «ЛСД-գուրու»։ Լիրին ակտիվորեն պրոպագանդել է պսիխոդելիկները, հանդես եկել դասախոսություններով և գրել մարդկային գիտակցության սահմանների ընդլայնմանը նվիրված մի շարք գրքեր։
1972 թվականի ձերբակալությունԽմբագրել
1965 թվականից Լիրին սկսել է օրենքի հետ խնդիրներ ունենալ․ նրան բազմիցս կալանավորել են թմրանյութ պահելու մեղադրանքով[15], մինչև 1969 թվականին ԱՄՆ գերագույն դատարանը բժիշկ Թիմոթի Լիրիին մեղավոր է ճանաչել մարիխուանայի հարկի գործով։ Իր անմեղության ճանաչման օրը Լիրին հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի ընտրություններին իր մասնակցության մասին՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով Ռոնալդ Ռեյգանին։ Լիրիի նախընտրական քարոզարշավնն անցկացվել է «Հավաքվեք և երեկույթ կազմակերպենք» (անգլ․ Come together, join the party) կարգախոսի ներքո։ Իր հայտնի «Հավաքվենք միասին» («Come Together») երգը Ջոն Լենոնը գրել է հատուկ Լիրիի համար՝ հիմքում դնելով նրա նախընտրական կարգախոսը[16]։
1970 թվականի դրությամբ Թիմոթի Լիրին մարիխուանա պահելու համար դատապարտվել է ընդհանուր առմամաբ 38 տարի ազատազրկման։ Նրա կարծիքով դատապարտման այս ժամկետին նպաստել են նյարդավիրաբուժության և նյարդային համակարգի վերաիմաստավորման մասին իր գաղափարները։ Բանտարկելու վայրը որոշելու համար Լիրին պետք է անցներ տարբեր հոգեբանական մասնագիտական թեսթեր, որոնցից շատերը, այդ թվում «Լիրիի թեստը», հենց ինքն էր կազմել, հետևաբար նա հեշտությամբ ստեղծել է մարդու կերպար, որը լավագույնս համապատասխանում էր այգեպանի աշխատանքին[17]։ Դրա շնորհիվ նրան տեղափոխել են մեղմ ռեժիմի բանտում, որտեղ նա կատարել է տարածքների բարեկարգման և մաքրման աշխատանքներ, ինչից էլ օգտվելով՝ 1970 թվականի սեպտեմբերին Լիրին փախել է բանտից։
Հավերժ սիրո եղբայրությունը (The Brotherhood of Eternal Love) ամերիկյան հիպպիների կազմակերպությունը, որի ակունքներում կանգնածներից մեկն էլ Լիրին էր, «Օթերևութաբաններ» (Weathermen) տեռորիստական ձախ արմատական կազմակերպությանը վճարել է Լիրիին և նրա կնոջը ԱՄՆ-ից Ալժիր տեղափոխելու համար[18], որտեղ նրանց իրենց խնամակալության տակ են վերցրել «Սև հովազներ» սևամորթների ամերիկյան կուսակցության ղեկավարները՝ Էլդրիջ Քլիվերի գլխավորությամբ։ Սակայն Լիրին հայտարարել է, որ Քլիվերը ցանկացել է իրեն պատանդ վերցնել[19]։
1970 թվականին Լիրին կնոջ հետ տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ հանդիպում է ունեցել ЛСД «հայր» անունը ստացած Ալբերտ Հոֆմանի հետ, սակայն այնտեղ ապաստան չստանալով՝ ստիպված է եղել փախչել Աֆղանստան։
1972 թվականին հենց օդանավակայանում, ԱՄՆ Թմրանյութերի դեմ պայքարի դաշնային բյուրոյի անդամները, ձերբակալել են Լիրիին[20], վերադարձրել ԱՄՆ և բանտարկել, որտեղից արդեն օրինական հիմունքներով դուրս է եկել 1976 թվականին[21]։
Այն ժամանակվա լրատվամիջոցները և Թիմոթի Լիրիի մասին գրված հոդվածների որոշ հեղինակները նրա վաղաժամկետ ազատումը կապում էին դաշնային բյուրոյի հետ համագործակցության և իր փախուստը կազմակերպած ընկերների դեմ ցուցմունք տալու հետ[22][23]։
Ըստ ընկերներին ուղղված Թիմոթի Լիրիի բաց նամակի[24]՝ Լիրին երբեք չի թաքցրել ֆեդերալ բյուրոյի գործակալների հետ ունեցած զրույցների փաստը, որի մասին գրել է նաև ինքնակենսագրության մեջ, և ոչ մեկին իրական վնաս չի պատճառել։ Նա փախուստ կազմակերպող ընկերներին նախապես զգուշացրել է իր համագործակցության մասին։ Ի վերջո, նա ցուցմունք է տվել միայն նրանց դեմ, ովքեր վաղուց ընդհատակում են եղել կամ ում մեղքն անհնար էր ապացուցել։ Դա դուր չի եկել հատուկ ծառայություններին և նրան թողել են կալանքի տակ։ Սակայն նամակի հեղինակների պնդմամբ, նրա հետագա ազատումը կապված է եղել ոչ թե հետաքննության հետ համագործակցության, այլ Նիքսոնի անկման, ուոթերգեյթյան սկանդալի, ռադիկալ խմբերի հետ աշխատելիս ֆեդերալ բյուրոյի իր լիազորությունների չարաշահման և Կալիֆոռնիայի նահանգապետ Ռոնալդ Ռեյգանին Ջերի Բրաունի հետ փոխելու հետ[25]։
1980-ական թվականներին Լիրին տարվել է համակարգիչներով և նույնիսկ մի շարք ծրագրեր է ստեղծել։ 1989 թվականին որպես խորհրդատու մասնակցել է ամերիկյան սարսափ ֆիլմի՝ «Էլեկտրաշոկ» թրիլերի նկարահանման աշխատանքներին։
ՄահԽմբագրել
Թիմոթի Լիրին մահացել է 1996 թվականի մայիսի 31-ին, շագանակագեղձի քաղցկեղից։ Մահամերձի խնդրանքով տեսագրվել է նրա մահանալու ընթացքը։ Մահվանից առաջ Լիրիի արտաբերած վերջին արտահայտությունը եղել է՝ «ինչո՞ւ ոչ»[26]։
1997 թվականի ապրիլի 21-ին «Պեգաս» թևավոր կրող հրթիռով Լիրիի աճյունից 7 գրամ ուղարկվել է Երկրի ուղեծիր, որտեղ այն մնացել է 6 տարի, մինչև այրվել է մթնոլորտում[27]։
Թիմոթի Լիրին կրիոնիկայի վաղեմի կողմնակից է եղել․ նա չէր հավատում, որ ապագայում հարություն է առնելու, բայց հավատում էր, որ կրիոնիկան կարևոր հնարավորություններ ունի, չնայած կարծում էր, որ այն ունի միայն «մեկ շանս հազարից»[28]: Նա պայմանագիր էր կնքել կրիոնիկայի խոշոր մատակարարներից երկուսի հետ[29][30], բայց մահվանից քիչ առաջ փոխել էր միտքը և հրաժարվել է կրիոկոնսերվացվել[31]։
ԱրժևորումԽմբագրել
Լիրիի կենսագիրները նշում են, որ իր պայծառ ու հագեցած կյանքում նա կարողացել է միավորել հազարավոր կյանքեր, ներկայանալ բազմաթիվ կերպարներով։
Հայտնի է դարձել «Իրատես» (The Realist) ամսագրին տված հարցազրույցում Լիրիի արտահայտությունը․
Յուրաքանչյուրն ստանում է այնպիսի Թիմոթի Լիրի, որին արժանի է։ |
Լիրիի հայացքները կիսել է անգլիացի գրող Օլդոս Հաքսլին, որը նույպես գիտակցության ընդլայնման տեսության կողմնակիցն էր։ Նրա ստեղծագործությունն ազդել է բազմաթիվ հայտնի մարդկանց հայացքների ձևավորման վրա, այդ թվում նաև Ռոբերտ Ուիլսոնի և Ռոբերտ Թուրմանի։ Ամերիկյան «Tool պոգ–ռոք» հայտնի խումբը իր համերգային ելույթներում՝ «Երրորդ աչք» («Third Eye») երգի կատարումից առաջ օգտագործել է Լիրիի ելույթի հետևյալ խոսքերով ձայնագրությունը․ «Ինքներդ մտածեք, կասկածեք հեղինակության վրա» («Think for yourself, question authority»)։
Մարտին Պաժն (ֆր.՝ Martin Page) իր «Նրա մանկության ճպուռը»[32] գրքի 97-98 էջերի սկզբում այսպես է հիշատակում Թիմոթի Լիրի մասին․
Աշնան սկզբին ЛСД հիպպիական հայր Թիմոթի Լիրին ռեպորտաժից իմանալով, որ նա խնդրել է սառեցնել իր գլուխը մահվանից հետո, և ամենուր ուղարկել իր արյան սրվակները՝ հուսալով, որ մի օր հարություն կառնի կամ կկլոնավորվի, Զորան լուռ կատաղության մեջ էր, քանի որ ցնցված էր նրա հիմարությամբ և անձի պաշտամունքի մոլուցքով։ Նա [Զորան], կարծես լայնամասշտաբ ռազմական գործողություն մշակող գեներալ լիներ, նա կախել էր քարտեզ, որի վրա դրոշներով նշում էր այն վայրերը, որտեղ պահվում էր Լիրիի արյունը[33]։ |
Լիրիի մոխիրը բաժանվել է նաև ընկերներին և ընտանիքի անդամներին: 2015 թվականին Սյուզան Սարանդոնը Լիրիի մոխիրների մի մասը բերել է Burning Man փառատոն, որը տեղի է ունենում Նեվադա նահանգում, փառատոնի ընթացքում կառուցված Բլեք Ռոք Սիթի ժամանակավոր թեմատիկ քաղաքում։ Նա մոխիրը դրել է այնտեղ որպես գեղարվեստական ինստալյացիա: Մոխիրն այրվել է սարքավորումների հետ միասին, 2015 թվականի սեպտեմբերի 6-ին[34]։
ՖիլմաշարԽմբագրել
Ֆիլմ | Տարի | Անուն | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|---|
Վավերագրական | 1996 թվական | Թիմոթի Լիրին մահացած | Timothy Leary’s dead | |
Վավերագրական | 1997 թվական | Թիմոթի Լիրիի վերջին ճանապարհորդությունը | Timothy Leary’s Last Trip | |
Գեղարվեստական | 1981 թվական | Չիլի և Չոնգի լավ երազները | Cheech & Chong’s Nice Dreams | ինքն իր դերում |
Գեղարվեստական | 1989 թվական | Դեդեկտիվ գործակալություն՝ «Լուսնային լույս», «Լուսնային խավարում» սերիա | հարսանիքի քահանան | |
Գեղարվեստական | 1989 թվական | Հանկարծակի զարթոնք | ինքն իր դերում | |
Գեղարվեստական | 1989 թվական | Էլեկտրաշոկ | հեռուտահաղորդավար | |
Գեղարվեստական | 1991 թվական | Թեդ և Վեներա | դատավոր Ուլյամ Կոնվերս | |
Գեղարվեստական | 1992 թվական | Գերուժ | սերիա «The Luddite Crusade» | ոստիկանության կոմիսար Պֆիստեր |
Գեղարվեստական | 1992 թվական | Ճանապարհային երազանքներ | Սալվադոր | |
Գեղարվեստական | 1992 թվական | Խլամ | ինքն իր դերում | |
Գեղարվեստական | 1994 թվական | Բրիսկո Կաունտ կրտսերի արկածները | սերիա «Stagecoach» | դոկտոր Միլո |
ՊատկերասրահԽմբագրել
Ալեն Գինզբերգ, Թիմոթի Լիրի
Ջոն Ս․ Լիլի, 1991 թվականինԶգոնություն հակապատերազմական ակցիա PeaceWorks այգում․ ակտիվիստ Մակ Փիկ և Թիմոթի Լիրի, Սիեթլ, 1990 թվականի օգոստոսի 26 Թիմոթի Լիրին դասախոսությունների շրջագայության ընթացքում
Նյու Յորքի պետական համալսարան
Բուֆֆալո 1969 թվական
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118826247 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.nytimes.com/2019/04/04/obituaries/ralph-metzner-dead.html
- ↑ «Timothy Leary»։ psychology.fas.harvard.edu (անգլերեն)։ Վերցված է 2020-08-31
- ↑ «Timothy Leary»։ Biography (en-us)։ Վերցված է 2020-08-31
- ↑ Тимоти Лири։ «Семь языков бога.»։ Литмир - электронная библиотека (ռուսերեն)։ Վերցված է 2020-09-01
- ↑ Leary Timothy (1957)։ Interpersonal diagnosis of personality: a functional theory and methodology
- ↑ Leary, Timothy, 1920-1996. (2004, ©1957)։ Interpersonal diagnosis of personality : a functional theory and methodology for personality evaluation։ Eugene, OR: Resource Publications։ ISBN 1-59244-776-7։ OCLC 57757860
- ↑ Larsen, Randy J. (2008)։ Personality psychology : domains of knowledge about human nature (Third edition ed.)։ Boston: McGraw Hill։ ISBN 0-07-353190-1։ OCLC 71223447
- ↑ «“Legend of a Mind”Timothy Leary & LSD» (en-US)։ Վերցված է 2020-08-31
- ↑ Mansnerus Laura (1996-06-01)։ «Timothy Leary, Pied Piper Of Psychedelic 60's, Dies at 75» (en-US)։ Վերցված է 2020-08-31
- ↑ «Leary Arrested On Drug Charge»։ web.archive.org։ 2017-12-15։ Վերցված է 2020-08-31
- ↑ critic Robert Fontenot Robert Fontenot Jr is an entertainment, Rock Journalist Focusing on Classic, roll, Fontenot published nationally for more than 25 years our editorial process Robert։ «The Beatles Songs: "Come Together"»։ LiveAbout (անգլերեն)։ Վերցված է 2020-08-31
- ↑ «RE/Search Publications -- Pranks! -- Timothy Leary»։ web.archive.org։ 2005-03-28։ Վերցված է 2020-08-31
- ↑ «Brian Flanagan» (անգլերեն)։ 2020-06-22։ Վերցված է 2020-08-31
- ↑ «International Standard Book Number» (անգլերեն)։ 2020-08-28։ Վերցված է 2020-08-31
- ↑ Sante Review by Luc (2006-06-25)։ «The Nutty Professor» (en-US)։ Վերցված է 2020-08-31
- ↑ Sante Review by Luc (2006-06-25)։ «The Nutty Professor» (en-US)։ Վերցված է 2020-08-31
- ↑ «Тимоти Лири :: Статьи»։ leary.ru։ Վերցված է 2020-08-31
- ↑ «BBC News»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2020-08-31
- ↑ «Timothy Leary»։ leary.ru։ Վերցված է 2020-08-31
- ↑ «Timothy Leary»։ leary.ru։ Վերցված է 2020-08-31
- ↑ «Me»։ web.archive.org։ 2016-03-23։ Վերցված է 2020-08-31
- ↑ Simons Marlise (1997-04-22)։ «A Final Turn-On Lifts Timothy Leary Off» (en-US)։ Վերցված է 2020-08-31
- ↑ Darwin Mike (September 1988)։ «Dr. Leary Joins Up...»։ Alcor Life Extension Foundation։ Արխիվացված է օրիգինալից May 20, 2010-ին։ Վերցված է August 24, 2009
- ↑ Coleman Kate (2009-02-18)։ «Acid Trips and Frozen Heads at San Francisco’s Trippiest Party» (անգլերեն)։ Վերցված է 2020-08-31
- ↑ Mansnerus Laura (1995-11-26)։ «Conversations/Timothy Leary;At Death's Door, the Message Is Tune In, Turn On, Drop In» (en-US)։ Վերցված է 2020-08-31
- ↑ Coleman Kate (2009-02-18)։ «Acid Trips and Frozen Heads at San Francisco’s Trippiest Party» (անգլերեն)։ Վերցված է 2020-08-31
- ↑ Page Martin։ «La Libellule de ses huit ans»։ Վերցված է 2020-09-03 (ֆր.)
- ↑ Page, Martin, 1975-, Паж, Мартен. (2010)։ Стрекоза её детства։ Moskva: AST։ ISBN 978-5-17-065858-9։ OCLC 656562904 (ռուս.)
- ↑ Kimble Lindsay (September 7, 2015)։ Susan Sarandon Takes the Ashes of Timothy Leary to Burning Man։ People։ Արխիվացված է օրիգինալից September 10, 2015-ին։ Վերցված է September 10, 2015
ՄատենագրությունԽմբագրել
Աշխատանքներ անգլերեն լեզվովԽմբագրել
- The Interpersonal Diagnosis of Personality. — 1957.
- The Psychedelic Experience: A Manual Based on the Tibetan Book of the Dead. — 1964.
- The Psychedelic Reader. — 1965.
- Psychedelic Prayers from the Tao Te Ching. — 1967.
- High Priest. — 1968.
- Politics of Ecstasy. — 1968.
- Jail Notes. — 1971.
- Confessions of a Hope Fiend. — 1973.
- Neurologic. — 1973.
- What Does WoMan Want? — 1976.
- Exo-Psychology. — 1977.
- Intelligence Agents. — 1979.
- The Game of Life. — 1979.
- Changing My Mind — Among Others. — 1982.
- Flashbacks. — 1983.
- Surfing the Conscious Nets. − 1995.
- Chaos & Cyberculture. — 1995.
Ռուսալեզու թարգմանություններԽմբագրել
- Переводы книги «The Psychedelic Experience: A Manual Based on the Tibetan Book of the Dead»:
- «Лири Т., Метцнер Р., Олперт Р. Психоделический опыт. Руководство на основе Тибетской книги мертвых [RTF]»։ www.twirpx.com (ռուսերեն)։ Վերցված է 2020-09-01пер. с англ. Г. А. Лубочкова. — Львов: Инициатива; К.: Ника-Центр, 2003. — 244 с. — (Серия «Новейшая психология»; вып. 4). — ISBN 966-521-203-6.
- Лири Т., Мецнер Р., Альперт Р. Практика приема психоделиков. Руководство, основанное на Тибетской Книге Мертвых.
- «История будущего - Лири Тимоти»։ www.e-reading-lib.com։ Վերցված է 2020-09-01 Киев: Янус Букс, 2000.(Это частичный перевод книги «The Game of Life».)
- Тимоти Лири։ «Семь языков бога.»։ Литмир - электронная библиотека (ռուսերեն)։ Վերցված է 2020-09-01(Это частичный перевод книги «Chaos & Cyberculture».)
- «Лири Т., Стюарт М. и др. Технологии изменения сознания в деструктивных культах [DOC]»։ www.twirpx.com (ռուսերեն)։ Վերցված է 2020-09-01 Пер. с англ. / под ред. И. Митрофановой. — Санкт-Петербург: Экслибрис, 2002. — 224 с. — ISBN 5901620356.
Տես ՆաևԽմբագրել
- Լիրիի թեստ (անգլ.՝ Interpersonal circumplex)
- Ճանաչողական ազատություն
- Հոգեբանության ուրվագծեր
- Իրականության թունելը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թիմոթի Լիրի կատեգորիայում։ |