Կրող հրթիռ, սարք, որը գործում է ռեակտիվ շարժման սկզբունքով (հրթիռ) և նախատեսված է օգտակար զանգվածի տիեզերք դուրս բերման համար։

«Պրոտոն-Կ» կրող հրթիռի արձակում

Կրող հրթիռները դասակարգվում են աստիճանների քանակով (մեկ, երկու աստիճան և այլն)։ Նրանք նույնպես բաժանվում են մեկ անգամյա կամ բազմակի օգտագործման համար նախատեսված։ Առավել մեծ տարածում են ստացել մեկանգամյա օգտագործման բազմաստիճան հրթիռները։ Մեկանգամյա հրթիռները ավելի պարզ կառուցվածք ունեն և հետևաբար ավելի հուսալի են։ Անհրաժեշտ է նշել, որ մեկ աստիճան ունեցող հրթիռը ուղեծրային արագության հասնելու համար պետք է ունենա մեկնարկային զանգվածի 7-10 % չափով վերջնական զանգված, որը ներկայիս տեխնոլոգիաների պայմաններում դարձնում է նրանց չափազանց ոչ արդյունավետ։ Մի քանի աստիճանների առկայությունը թույլ է տալիս զգալիորեն մեծացնել օգտակար զանգվածի հարաբերությունը հրթիռի մեկնարկային զանգվածին։ Միևնույն ժամանակ բազմաստիճան հրթիռները պահանջում են տարածություններ միջանկյալ աստիճանների ընկնելու համար։

Ամբողջապես բազմակի օգտագործման կրող հրթիռներ առայժմ գոյություն չունեն։ Մասնակիորեն բազմակի օգտագործման համակարգ է ամերիկյան «Սփեյս Շաթլ» (Տիեզերական մաքոք), ինչպես նաև սովետական «Էներգիա-Բուրան» համակարգը։ Այնուամենայնիվ «Սփեյս Շաթլ» ծրագիրը չկարողացավ զգալիորեն նվազեցնել բեռների ուղեծիր դուրս բերման գինը, բացի այդ բազմակի օգտագործման տրանսպորտային համակարգերը աչքի են ընկնում նախամեկնարկային պատրաստության բարդությամբ և ժամանակատարությամբ (նրանց նկատմամբ բարձր հուսալիության և անվտանգության պահանջների պատճառով)։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել