Տեղեկատվության մատչելիության, հասարակության մասնակցության և բնապահպանական հարցերում արդարադատության մասին Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածքային համաձայնագիր, որն ավելի հայտնի է որպես Էսկասու համաձայնագիր (իսպ.՝ Acuerdo de Escazú), միջազգային պայմանագիր, որն ստորագրել են Լատինական Ամերիկայի և Կարիբյան 24 պետություններ՝ շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության, շրջակա միջավայրի արդարադատության և ներկա ու ապագա սերունդների առողջ և կայուն միջավայրի իրավունքների վերաբերյալ[2]։ Համաձայնագրին մասնակցել են Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի 33 երկրներ։ 24 ստորագրող երկրներից այն վավերացվել է տասներկու կողմից՝ Անտիգուա և Բարբուդա, Արգենտինա, Բոլիվիա, Էկվադոր, Գայանա, Մեքսիկա, Նիկարագուա, Պանամա, Սենթ Վինսենթ և Գրենադիններ, Սենթ Քիթս և Նևիս, Սենթ Լյուսիա և Ուրուգվայ[1]։

Էսկասու համաձայնագիր
Տեղեկատվության մատչելիության, հասարակության մասնակցության և բնապահպանական հարցերում արդարադատության մասին Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածքային համաձայնագիր

     Վավերացրած      Ստորագրած      Չստորագրած
Պատրաստվել է մայիսի 5, 2015 – մարտի 4, 2018
Ստորագրվել է
— վայր
սեպտեմբերի 27, 2018[1]
Էսկասու, Կոստա Ռիկա
Ուժի մեջ է մտել ապրիլի 22, 2021[1]
Ստորագրել են 24[1]
Վավերացրել են 12[1]
Լեզուներ անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, կեչուա, իսպաներեն

Համաձայնագիրը ծնունդ է առել ՄԱԿ-ի Կայուն զարգացման վերաբերյալ 2012 թվականի խորհրդաժողովում և միակ պարտադիր պայմանագիրն է, որն ընդունվել է համաժողովի արդյունքում։ Այն կազմվել է 2015 թվականից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում և ընդունվել է 2018 թվականի մարտի 4-ին Էսկասու քաղաքում, Կոստա Ռիկա։ Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 27-ին և ստորագրության համար բաց է մնացել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը[1]։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պահանջվել էր տասնմեկ վավերացում, որը ձեռք է բերվել 2021 թվականի հունվարի 22-ին՝ Մեքսիկայի և Արգենտինայի միանալով[3]։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2021 թվականի ապրիլի 22-ին[1]։

Էսկասու համաձայնագիրը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում առաջին միջազգային պայմանագիրն է, որը վերաբերում է շրջակա միջավայրին, և աշխարհում առաջինն է, որը ներառում է դրույթներ բնապահպանական պաշտպանների վերաբերյալ[2]։ Համաձայնագիրը ամրապնդում է կապերը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պահպանության միջև՝ անդամ պետություններին շրջակա միջավայրի պաշտպանների իրավունքների պահանջներ դնելով։ Այն նպատակ ունի ապահովել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության, բնապահպանական որոշումների կայացման, ինչպես նաև բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ իրավական պաշտպանության և օգտագործման համար հասարակության լիարժեք մատուցումը։ Այն նաև ճանաչում է ներկա և ապագա սերունդների առողջ միջավայրի և կայուն զարգացման իրավունքը[4][5]։

Անդամներ և ստորագրողներ խմբագրել

Անդամ[1] Ստորագրման ամսաթիվ Վավերացման ամսաթիվ
  Անտիգուա և Բարբուդա սեպտեմբերի 27, 2018}} մարտի 4, 2020
  Արգենտինա սեպտեմբերի 27, 2018 հունվարի 22, 2021
  Բելիզ սեպտեմբերի 24, 2020
  Բոլիվիա նոյեմբերի 2, 2018 սեպտեմբերի 26, 2019
  Բրազիլիա սեպտեմբերի 27, 2018
  Կոլումբիա դեկտեմբերի 11, 2019
  Կոստա Ռիկա սեպտեմբերի 27, 2018
  Դոմինիկա սեպտեմբերի 26, 2020
  Էկվադոր սեպտեմբերի 27, 2018 մայիսի 21, 2020
  Գրենադա սեպտեմբերի 26, 2019
  Գվատեմալա սեպտեմբերի 27, 2018
  Գայանա սեպտեմբերի 27, 2018 ապրիլի 18, 2019
  Հայիթի սեպտեմբերի 27, 2018
  Ճամայկա սեպտեմբերի 26, 2019
  Մեքսիկա սեպտեմբերի 27, 2018 հունվարի 22, 2021
  Նիկարագուա սեպտեմբերի 27, 2019 մարտի 9, 2020
  Պանամա սեպտեմբերի 27, 2018 մարտի 10, 2020
  Պարագվայ սեպտեմբերի 28, 2018
  Պերու սեպտեմբերի 27, 2018
  Դոմինիկյան Հանրապետություն սեպտեմբերի 27, 2018
  Սենտ Վինսենթ և Գրենադիններ հուլիսի 12, 2019 սեպտեմբերի 26, 2019
  Սենթ Քիթս և Նևիս սեպտեմբերի 26, 2019 սեպտեմբերի 26, 2019
  Սենտ Լյուսիա սեպտեմբերի 27, 2018 դեկտեմբերի 1, 2020
  Ուրուգվայ սեպտեմբերի 27, 2018 սեպտեմբերի 26, 2019

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Regional Agreement on Access to Information, Public Participation and Justice in Environmental Matters in Latin America and the Caribbean». CEPAL. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  2. 2,0 2,1 «Regional Agreement on Access to Information, Public Participation and Justice in Environmental Matters in Latin America and the Caribbean» (PDF). CEPAL. 2018 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  3. «STATEMENT: Escazú Agreement Moves A Big Step Closer to Making the World Safer for Environmental Defenders». World Resources Institute. 2021 թ․ հունվարի 22. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  4. «The Escazu Agreement». Environmental-rights.org. 2018. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  5. «World's First Treaty Protecting Environmental Defenders Could Soon Be Enacted». Global Citizen. 2020 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.