Էռնստ Հենրիխ Ֆիլիպ Հեկկել (գերմ.՝ Ernst Heinrich Haeckel, փետրվարի 16, 1834(1834-02-16)[1][2][3][…], Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն[4] - օգոստոսի 9, 1919(1919-08-09)[1][2][3][…], Ենա, Free State of Saxe-Weimar-Eisenach, Վայմարյան Հանրապետություն[5][4]), գերմանացի բնագետ և փիլիսոփա։ Պիթեկանտրոպ և էկոլոգիա տերմինների հեղինակը։

Էռնստ Հեկկել
Ernst Haeckel
Ծնվել էփետրվարի 16, 1834(1834-02-16)[1][2][3][…]
Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն[4]
Մահացել էօգոստոսի 9, 1919(1919-08-09)[1][2][3][…] (85 տարեկան)
Ենա, Free State of Saxe-Weimar-Eisenach, Վայմարյան Հանրապետություն[5][4]
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն և  Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունկենսաբան, բժիշկ, կենդանաբան, փիլիսոփա, բնագետ, բնապահպանագետ, թռչնաբան, համալսարանի դասախոս, Ձկնաբան, բուսաբան, ճանապարհորդ հետազոտող, լուսանկարիչ և գրող
Հաստատություն(ներ)Ենայի համալսարան[6]
Գործունեության ոլորտընդհանուր ծագում
Պաշտոն(ներ)rector of the University of Jena? և rector of the University of Jena?
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լոնդոնի կենդանաբանական ասոցիացիա, Լինչեի ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[7], Թուրինի գիտությունների ակադեմիա[4] և Deutscher Monistenbund?
Ալմա մատերՖրիդրիխ-Վիլհելմի համակսարան և HU Berlin[8]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[9]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[10][11] և լատիներեն
Գիտական ղեկավարՅոհաննես Մյուլլեր[8]
Եղել է գիտական ղեկավարՀանս Դրիշ[8], Առնոլդ Լանգ և Otto Schmiedeknecht?
Հայտնի աշակերտներOscar Hertwig?, Նիկոլայ Միկլուխո-Մակլայ և Heinrich Höhr?[12]
Պարգևներ
Ամուսին(ներ)Աննա Սեթի և Ագնես Հուշկե
Երեխա(ներ)Վալտեր Հեկկել և Էլիզաբեթ Հեկկել
ՀայրCarl Haeckel?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Haeckel
 Ernst Haeckel Վիքիպահեստում

Գիտական ուղին

խմբագրել

1852 թ. Բեռլինի և Վիեննայի համալսարաններում բժշկություն և բնագիտություն է ուսումնասիրել։ 1857 թ. բժշկի դիպլոմ է ստացել։ 1861 թ. եղել է դոցենտ, իսկ արդեն 1865–1909 թ. Իոնիայիչ համալսարանի պրոֆեսոր։ Հեկկելի վրա մեծ ազդեցություն են ունեցել դարվինական մտքերը։ 1863 թ. Գերմանիայի գիտական հասարակության նիստի ժամանակ նա հանդես եկավ դարվինիզմի մասին ելույթով, իսկ արդեն 1866 թ. լույս է տեսնում նրա «Օրգանիզմների ընդհանուր ձևը» գիրքը։ Երկու տարի անց լույս է տեսնում «Աշխարհաստեղծման իրական պատմությունը» գիրքը, որտեղ նրանց կողմից էվոլյուցիան այլ կերպ էր արտացոլված, իսկ 1874 թ. Հեկկելը հրապարակեց «Անթրոպոգեն» կամ «Մարդու զարգացման պատմությունը» աշխատությունը, որտեղ քննարկվում էին մարդու զարգացման խնդիրները։ Նրան է պատկանում պատմական անցյալում մարդու և կապիկի միջև կապի գոյության գաղափարը, ինչը հետագայում հաստատվել է պիթեկանտրոպի մնացորդների գտածոների միջոցով։

 
Սաղմերը ըստ Հեկկելի

Հեկկելն ուսումնասիրել է բազմաբջիջների առաջացումը (գաստրեյի տեսություն), (1866 թ.), ձևավորեց օրենք կենսաբանական ծագման մասին, որի համաձայն օրգանիզմի անհատական զարգացման ժամանակ նրա զարգացման էվոլյուցիայի փուլերը վերարտադրվում են, ստեղծեց կենդանական աշխարհի առաջին տոհմածառը։ Գաստրեյի տեսությունը նրան մեծ համբավ բերեց և արժանացավ շատ գիտնականների հավանությանը։ Ներկայումս էվոլյուցիոնիստները գաստրեյի տեսության կողմնակիցների հետ համատեղ ուսումնասիրում են ինչպես ֆագոցիտների լավ հիմնավորված տեսությունը, որն առաջարկել է Մեչնիկովը 1879-1886, ինչպես նաև սինզոոսպորի տեսության և բազմաբջիջների առաջնային ձևերի տեսությունը, որը ստեղծել է Զախվատկինը։

Շարունակելով իր կենդանաբանական հետազոտությունները լաբորատորիայում և գիտարշավը դեպի Մադեյրա կղզի, Ցեյլոն, Եգիպտոս և Ալժիր, Հեկկելը հրապարակում է մենագրություններ ռադիոլյարիաների, ստորջրյա ապրող մեդուզաների, սիֆոնոֆորերի, խորը ջրերում ապրող ձկնակեր ձկների մասին, ինչպես նաև հրապարակում է իր վերջին համակարգված աշխատությունը՝ «Սիստեմատիկ ֆիլոգենիա» («Systematische Philogenie)։

 
Էռնստ Հեկկել

Կեդանաբանական հետազոտությունների համար նա ուղևորություններ է կազմակերպում դեպի Գելգոլանդ և Նիցցա, աշխատել է Նեապոլում և Մեսսինում։ Շրջագայել է Լիսաբոնում` Մադեյրա, Տեներիֆե, Ջիբրալթար, Նորվեգիա, Սիրիա, Եգիպտոս, Կորսիկա, Սարդինիա, Ցեյլոն։ Հեկկելը գերմանացի առաջին կենդանաբաններից մեկն է, որը համառորեն պաշտպանում էր Դարվինի տեսությունը։ Այս տեսությունից և սաղմնաբանության տվյալներից ելնելով, Հեկկելը փորձեց տալ կենդանական աշխարհի ռացիոնալ կառուցվածքը, որը հիմնված է կենդանիների ֆիլոգենի (այսինքն՝ կենդանիների մեկը մյուսից առաջացումը) վրա։ Հեկկելն ֆիլոգենի առաջացման համար առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում զարգացման պատմությանը կամ օնտոգենեզին։ Հեկկելի տեսության համար հիմք է հանդիսացել օրգանիզմների սաղմնային զարգացման փուլը, որը բնորոշ էր շատ կենդանիների, և Հեկկելը դա անվանեց գաստրուլա։ Հեկկելը ենթադրում էր, որ այս փուլը մեդուզայի, այսինքն բազմաբջիջների նախահոր կրկնությունն է։ Այդ ենթադրվող նախահորը Հեկկելն անվանեց գաստրեյ և փորձեց բացատրել, թե ինչ ձևով են նրանից առաջացել կենդանիների տարբեր տիպերը։ Հեկկելի շատ ընդհանրացումներ և տեսակետներ ճշգրիտ գիտություններում անսահմանափակ էին։ Եվ հենց դրա համար էլ նրանցից շատերը սխալ էին (օրինակ գաստրեյի տեսությունը), բայց, համենայն դեպս, փորձելով լույս աշխարհ բերել բար ու խճճված ձևերի մի ամբողջ զանգված, Հեկկելը կենսաբանությանը մեծ ծառայություն մատուցեց և աշխույժ աշխատանք տարավ այդ ուղղությամբ՝ առաջ բերելով առաջնային կարևորություն ունեցող մի շարք հարցեր։ Բացի այդ, նրա մատուցած ծառայությունների շարքին են դասվում հրաշալի մասնագիտական ուսումնասիրություններ։

Հեկկելը ներկայացրել է բուսական աշխարհի ծագումնաբանությունը սկսելով ամենապարզ ձևերից՝ նախաէակներից մինչև բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ամենազարգացած և ամբողջական ձևերն են։

Մրցանակներ

խմբագրել

Հեկկելի մի շարք աշխատանքների քննադատությունը

խմբագրել

Լայն ճանաչում ունեն Հեկկելի նկարները, որոնք նա օգտագործել է շատ աշխատանքների մեջ, այդ թվում նաև Anthropogenie oder Entwickelungsgeschichte des Menschen (1874, Engelmann, Leipzig) մեջ։ Այս նկարներները բացատրում են կենսագենետիկական օրենքը, որը ձևակերպվել է Մյուլլերի կողմից 1864 թ., այնուհետև վերաձևակերպվել է Հեկկելի կողմից 1866 թ. «Օնտոգենեզը ֆիլոգենեզի եզրակացությունն է» կանոնի տեսքով։ Այս նկարներում պատկերված են 8 տեսակ ողնաշարավոր կենդանիների սաղմերը` զարգացման վաղ փուլերում։ Այս օրինակը հաստատում է այն թեզը, որ սաղմի զարգացումը դրա նախնիների զարգացման փուլերի կրկնությունն է։ 1997 թ. Անատոմիա և սաղմնաբանություն ամսագրում մի հոդված էր հրատարակվել, որում հետազոտողների մի խումբ, մանրամասն ուսումնասիրելով Հեկկելի նկարները, և համեմատելով դրանք նույն կենդանիների միևնույն զարգացման փուլում գտնվող սաղմերի լուսանկարների հետ, եկան այն եզրակացության, որ Հեկկելի նկարները շատ կարևոր մանրուքներ չեն ներառում։ Հեկկելի նկարներն անվանեցին կեղծ, և այս հոդվածի հիման վրա կեղծ անվանեցին նաև «Science» ամսագրում։

2003 թ. Biol Philos ամսագրում հրապարակվել է մի հոդված, որում Ռիչարդսոնի «Անատոմիա և սաղմնաբանություն» աշխատությունը բնութագրվել է որպես նկարների վրա հիմնված, խառնաշփոթության մեջ գցող աշխատություն (անգլ.՝ founded on highly misleading photography)։ Josiah Batten աշխատությունում արվել է Հեկկելի մեջբերումը, որտեղ վերջինս նշում է այն փաստը, որ լուսանկարների և սխեմաների մեծ մասը պարունակում են սխալներ։

Բույսեր, որոնք կոչվել են Հեկկելի անունով

խմբագրել

Մատենագրություն

խմբագրել
  1. «Die Radiolarien» (1862)
  2. «Beiträge z. Naturgeschichte d. Hydromedusen» (1865)
  3. «Generelle Morphologie d. Organismen» (2 изд., 1866) (այս գրքում Հեկկելի առաջադրած հայեցակարգերի համար նայել Մեչնիկովի «Տեսակների փոփոխման տեսության վրա հիմնված օրգանական ձևերի տեսություն» աշխատությունը» (1869)
  4. «Natürliche Schöpfungsgeschichte» (Б., 1868, 7 изд., 1879
  5. «Studien über Moneren und andere Protisten» (1870)
  6. «Ueber dem Entstehung und dem Stammbaum d. Menschengeschlechts» (4 изд., 1881)
  7. «Entwicklungsgeschichte der Siphonophoren» (Утрехт, 1869)
  8. «Ueber Arbeithsteilung in Natur und Menschenleben» (Á., 1869)
  9. «Das Leben in d. grössten Meerestiefen» (Б., 1870)
  10. «Gastraea theorie» («Jenaische naturw. Zeitschrift», 1874)
  11. «Anthropogenie» (3 изд., 1877)
  12. «Ziele und Wege der heutigen Entwickelungsgeschichte» (1875)
  13. «Arabische Korallen» (1876)
  14. «Die Perigenesis d. Plastidule» (1876—1877)
  15. «Die heutige Entwickelungslehre im Verhältniss zur Gesammtwissenschaft» (Штутгарт, 1877)
  16. «Das Protistenreich etc. d. niedersten Lebewesen» (1878; в русск. перев. «Царство протистов», СПб., 1881);
  17. «Gesammelte populäre Vorträge etc.» (1878—1879)
  18. «Das System der Medusen» (1880—1881)
  19. «Ursprung und Entwickelung der tierischen Gewebe» (1884)
  20. «Indische Reisebriefe» (2 изд. 1884, перев. на русский язык в «Заграничном Вестнике»)
  21. «Die Radiolarien» (1887—1888)
  22. «Report on the Radiolaria collected by H. M. Challenger» («Report Challenger», vol. 18, part. 40, 1888)։ «Report on the Deap-Sea Keratosa» (там же, Zoology, vol. 32, part. 82, 1888)
  23. «System der Siphonophoren auf phylogenetischer Grundlage entworfen» («Jenaische Zeitschr.», т. 22, 1888)
  24. «Report on the Siphonophora collected by H. M. Challenger» («Report Chall.», vol. 28, part. 77, 1888).

Փիլիսոփայական հայացքներ

խմբագրել

1891 թ. հետո Հեկկելն ամբողջովին գնում է դեպի էվոլյուցիոն տեսությունների փիլիսոփայական ասպեկտների զարգացմանը։ Նա դառնում «էմոնիզմի» գիտա-փիլիսոփայական տեսության (որը նրա կարծիքով ի հայտ էր եկել կրոնին փոխարինելու համար) վառ պաշտպան և հիմնադրում է «Մոնիստների լիգան»։ Պատկերազարդ նկարներ «Kunstformen der Natur» (1904

Հեկկելի հայացքներն արտացոլվում են «Աշխարհի հրաշալիքները» («WeltrPthsel», 1899, ռուսերեն է թարգմանվել 1937 թ.) և «Կյանքի հրաշքը» գրքերում («Lebenswunder», 1914)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ernst Haeckel (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ernst Heinrich HaeckelOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Фокин С. И., Завойская Н. Е. Владимир Тимофеевич Шевяков (1859–1930): изучение простейших Неаполитанского залива. История длиною в жизнь. Часть I. В Российской империи, Wladimir Timopheyevitch Schewiakoff (1859–1930): Investigation of Protists of the Gulf of Naples. A Life Long Story. Part I. In the Russian Empire (ռուս.) // Историко-биологические исследования — 2016. — Т. 8, вып. 1. — С. 66—93. — ISSN 2076-8176; 2500-1221
  7. Notable Names Database — 2002.
  8. 8,0 8,1 8,2 Mathematics Genealogy Project — 1997.
  9. Deutsche Nationalbibliothek Record #118544381 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  10. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  11. CONOR.Sl
  12. https://de.paperblog.com/schlesak-meine-vita-im-klassenbuch-2002-383908/
  13. https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=216486814&single=true
  14. https://www.linnean.org/the-society/medals-awards-prizes-grants/the-darwin-wallace-medal
  15. Premio Bressa (իտալ.)Accademia delle Scienze di Torino.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Հեկկել» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Հեկկել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 343