Էնդոկրին հիվանդություններ
Էնդոկրին հիվանդություններ, էնդոկրին (ներզատական) համակարգի խանգարումներ։ Բժշկության այն ճյուղը, որը կապված է էնդոկրին խանգարումների հետ կոչվում է էնդոկրինոլոգիա (ներզատաբանություն)։ Ներզատական գեղձերն են.
- Մակերիկամներ. երկու գեղձեր, տեղակայված երիկամների վրա։ Արտադրում են կորտիզոլ հորմոն։
- Ենթատեսաթումբ. ստորին միջանկյալ ուղեղի մաս, «հրամայում» է հիպոֆիզին, թե երբ արտադրի հորմոններ։
- Ձվարաններ. իգական վերարտադրողական գեղձեր, արտադրում են ձվաբջիջներ և սեռական հորմոններ։
- Ենթաստամոքսային գեղձի կղզյակային բջիջներ. բջիջներ ենթաստամոքսային գեղձում, կարգավորում են ինսուլին ու գլյուկագոն հորմոնների արտադրությունը։
- Հարվահանաձև գեղձ. Պարանոցի չորս մանր գեղձեր, ունեն դերակատարում ոսկրերի զարգացման գործընթացում։
- Էպիֆիզ. տեղակայված է մոտավորապես ուղեղի կենտրոնում, ունի ազդեցություն քնի գործընթացում։
- Հիպոֆիզ. տեղակայված է ուղեղի հիմում՝ ծոցերի հետևում։ Այն հաճախ կոչվում է «վարպետ գեղձ», որովհետև ունի ազդեցություն այլ գեղձերի վրա, մասնավորապես՝ վահանաձև գեղձի։ Հիպոֆիզի խնդիրները կարող են ազդել ոսկրերի աճի, կանանց դաշտանային ցիկլի և կրծքի կաթի արտադրության վրա։
- Ամորձիներ. արական վերարտադրողական գեղձեր, արտադրում են սերմնաբջիջներ և սեռական հորմոններ։
- Ուրցագեղձ. կրծքավանդակի վերին հատվածում տեղակայված գեղձ, նպաստում է օրգանիզմի իմունային համակարգի զարգացմանը կյանքի վաղ փուլում։
- Վահանաձև գեղձ. պարանոցի առաջային հատվածում թիթեռանման գեղձ, կարգավորում է նյութափոխանակությունը[1]։
Էնդոկրին հիվանդություններ | |
---|---|
Գլխավոր ներզատական գեղձերը (ձախից՝ տղամարդ, աջից՝ կին)։ 1. Էպիֆիզ, 2. Հիպոֆիզ, 3. Վահանագեղձ, 4. Ուրցագեղձ, 5. Մակերիկամ, 6. Ենթաստամոքսային գեղձ, 7. Ձվարան, 8. Ամորձի | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Վնասում է | Ներզատական համակարգ |
Բժշկական մասնագիտություն | Ներզատաբանություն |
Endocrine diseases and disorders Վիքիպահեստում |
Ներզատական գեղձերի ֆունկցիայի խանգարումը հանգեցնում է էնդոկրին հիվանդությունների առաջացմանը։
Հիվանդության տեսակներ
խմբագրելԼայն իմաստով՝ էնդոկրին հիվանդությունները կարելի է բաժանել երեք խմբի[2].
- Ներզատիչ գեղձերի թերարտադրություն (հանգեցնում է հորմոնային անբավարարության)
- Ներզատիչ գեղձերի գերարտադրություն (հանգեցնում է հորմոնային ավելցուկի)
- Ներզատիչ գեղձերի ուռուցքներ (բարորակ կամ չարորակ)
Էնդոկրին հիվանդությունները հաճախ դրսևորվում են որպես ամբողջական համալիր, որը ներառում է թերարտադրության և գերարտադրության խառը պատկեր՝ ներզատիչ համակարգում գործող հետադարձ կապի մեխանիզմներով պայմանավորված։ Օրինակ՝ հիպերթիրեոզի շատ ձևեր կապված են թիրոիդ հորմոնի ավելցուկի և թիրեոտրոպ հորմոնի (ԹՏՀ) ցածր մակարդակի հետ[3]։
Հիվանդությունների ցանկ
խմբագրելԳլյուկոզայի հոմեոստազի խանգարումներ
խմբագրել- Դիաբետներ
- Հիպոգլիկեմիա
- Իդիոպաթիկ հիպոգլիկեմիա
- Ինսուլինոմա
- Գլյուկագոնոմա
Վահանաձև գեղձի խանգարումներ
խմբագրել- Խպիպ
- Հիպերթիրեոիդոզ
- Հիպոթիրեոիդոզ
- Թիրեոդիտներ
- Վահանաձև գեղձի քաղցկեղ
- Թիրոիդ հորմոնի հանդեպ ռեզիստենտականություն
Կալցիումի հոմեոստազի խանգարումներ և ոսկրի մետաբոլիկ հիվանդություն
խմբագրել- Հարվհանաձև գեղձի հիվանդություններ
- Առաջնային հիպերպարաթիրեոիդոզ
- Երկրորդային հիպերպարաթիրեոիդոզ
- Երրորդային հիպերպարաթիրեոիդոզ
- Հիպոպարաթիրեոիդոզ
- Կեղծ հիպոպարաթիրեոիդոզ
- Օստեոպորոզ
- Ոսկրերի Պեջետի հիվանդություն
- Ռախիտ
- Ոսկրակակղանք (օստեոմալյացիա)
Հիպոֆիզի հիվանդություններ
խմբագրելՀետին հիպոֆիզ
խմբագրելԱռաջային հիպոֆիզ
խմբագրել- Հիպոպիտուիտարիզմ (կամ պանհիպոպիտուիտարիզմ)
- Հիպոֆիզի ուռուցքներ
- Հիպոֆիզի ադենոմաներ
- Պրոլակտինոմա (կամ հիպերպրոլակտինեմիա)
- Ակրոմեգալիա, գիգանտիզմ, գաճաճություն
- Քուշինգի հիվանդություն
Սեռական հորմոնի հոմեոստազի խանգարումներ
խմբագրել- Սեռական զարգացման խանգարումներ կամ միջսեռային խանգարումներ
- Հերմաֆրոդիտիզմ
- Գոնադների դիսգենեզիա
- Անդրոգենի հանդեպ զգայունության բացակայության համախտանիշ
- Հիպոգոնադիզմ (գոնադոտրոպինի անբավարարություն)
- Ժառանգական խանգարումներ (գենային և քրոմոսոմային)
- Կալլմանի համախտանիշ
- Կլայնֆելտերի համախտանիշ
- Տերների համախտանիշ
- Ձեռքբերովի խանգարումներ
- Ձվարանային անբավարարություն (հայտնի նաև ինչպես վաղաժամ դաշտանադադար)
- Ամորձիների անբավարարություն
- Ժառանգական խանգարումներ (գենային և քրոմոսոմային)
- Սեռական հասունացման խանգարումներ
- Սեռական հասունացման ուշացում
- Վաղաժամ սեռական հասունացում
- Դաշտանային ֆունկցիայի կամ պտղաբերության խանգարումներ
Էնդոկրին գեղձերի այլ ուռուցքներ
խմբագրել- Բազմակի էնդոկրին նեոպլազիա (MEN)
- MEN տիպ 1 (Վերմերի համախտանիշ)
- MEN տիպ 2a (Սիպպլի համախտանիշ)
- MEN տիպ 2b (Գորլինի համախտանիշ)
- Կարցինոիդ համախտանիշ
Տես նաև առանձին օրգաններ
խմբագրել- Աուտոիմուն բազմաէնդոկրին համախտանիշներ
- Ինցիդենտալոմա- էնդոկրին գեղձերի տեսապատկերման ժամանակ հայտնաբերված անսպասելի գոյացություն
Անհետաձգելի իրավիճակներ
խմբագրելԷնդոկրինոլոգիայում անհետաձգելի իրավիճակներ են կետոացիդոզը, հիպոօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակը, հիպոգլիկեմիկ կոման, սուր ադրենոկորտիկալ անբավարարությունը, ֆեոքրոմոցիտոմայի կրիզը, հիպերկալցեմիկ կրիզը, թիրեոտոքսիկ կրիզը, հիպոթիրեոիդիկ կոման և հիպոֆիզի կաթվածը[4]։
Դեկոմպենսացված ֆեոքրոմոցիտոմայից կամ հարվահանաձև գեղձի ադենոմայից առաջացող անհետաձգելի իրավիճակները սովորաբար հանգեցնում են անհետաձգելի հեռացման՝ երբ ագրեսիվ բուժումը թույլ չի տալիս կարգավորել հիվանդի վիճակը։ Սակայն վիրաբուժական միջամտության ռիսկերը նշանակալի են, մասնավորապես զարկերակային ճնշման անկայունության և սիրտ-անոթային կոլապսի առաջացման հավանականությունը մասնահատումից հետո (պայմանավորված է կատեխոլամինների և կալցիումի կտրուկ նվազմամբ, որը պետք է կոմպենսացվի աստիճանական նորմալացմամբ)[5][6]։ Անհետաձգելի վիրահատությունը մնում է վիճելի ի տարբերություն համապատասխան շտապ կամ պլանային վիրահատության՝ նշանակալիորեն նորագույն դեղորայքով և ուղեցույցներով հիվանդի վիճակը կայունացնելուց հետո[7][8][9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Endocrine Disorders: Types, Causes, Symptoms, and Treatments». WebMD (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Endocrine Disorders». webmd. Արխիվացված է օրիգինալից 2013-12-22-ին. Վերցված է 2020-01-11-ին.
- ↑ «Diagnosing Hyperthyroidism: Overactivity of the Thyroid Gland». endocrineweb.
- ↑ Savage, M W; P Mah; A Weetman; J Newell-Price (2004 թ․ սեպտեմբերի 1). «Endocrine emergencies». Postgraduate Medical Journal. 80 (947): 506–515. doi:10.1136/pgmj.2003.013474. PMC 1743094. PMID 15356351.
- ↑ Brouwers, FM; Eisenhofer, G; Lenders, JW; Pacak, K (2006 թ․ դեկտեմբեր). «Emergencies caused by pheochromocytoma, neuroblastoma, or ganglioneuroma». Endocrinology and Metabolism Clinics of North America. 35 (4): 699–724, viii. doi:10.1016/j.ecl.2006.09.014. PMID 17127142.(չաշխատող հղում)
- ↑ Tahim, AS; Saunders, J; Sinha, P (2010). «A parathyroid adenoma: benign disease presenting with hyperparathyroid crisis». Case Reports in Medicine. 2010: 1–4. doi:10.1155/2010/596185. PMC 3014839. PMID 21209735.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Newell, KA; Prinz, RA; Pickleman, J; Braithwaite, S; Brooks, M; Karson, TH; Glisson, S (1988 թ․ օգոստոս). «Pheochromocytoma multisystem crisis. A surgical emergency». Archives of Surgery. 123 (8): 956–9. doi:10.1001/archsurg.1988.01400320042007. PMID 2899426.
- ↑ Scholten, A.; Cisco, R. M.; Vriens, M. R.; Cohen, J. K.; Mitmaker, E. J.; Liu, C.; Tyrrell, J. B.; Shen, W. T.; Duh, Q.-Y. (2013 թ․ հունվարի 2). «Pheochromocytoma Crisis Is Not a Surgical Emergency». Journal of Clinical Endocrinology & Metabolism. 98 (2): 581–591. doi:10.1210/jc.2012-3020. PMID 23284003.
- ↑ Phitayakorn, R; McHenry, CR (2008 թ․ հունիս). «Hyperparathyroid crisis: use of bisphosphonates as a bridge to parathyroidectomy». Journal of the American College of Surgeons. 206 (3): 1106–15. doi:10.1016/j.jamcollsurg.2007.11.010. PMID 18501807.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդոկրին հիվանդություններ» հոդվածին։ |