Դաշտանադադար(կլիմաքս), կանանց կյանքի շրջան է, երբ դաշտանային ցիկլն ավարտվում է և կնոջ ձվարաններում դադարում է ձվաբջջի առաջացման ֆունկցիան[1][2]։ Կլիմաքսը հիմնականում դիտվում է 49-52 տարեկանում[3]։ Սովորաբար դաշտանադադար ախտորոշվում է, եթե 1 տարվա ընթացքում կնոջ մոտ չի դիտվում դաշտանային ցիկլ[4]։ Դաշտանադադարի պատճառ կարող է հանդիսանալ ձվարանների ներզատիչ ֆունկցիայի խանգարումը[5]։ Արգանդի վիրահատական հեռացումից հետո, կլիմաքս կարելի է համարել վիրահատության կամ հորմոնների քանակի իջեցման պահը[5]։ Արգանդի հեռացումից հետո դաշտանադադարին բնորոշ ախտանիշները հիմնականում ի հայտ են գալիս 45 տարեկանում[6]։

Դաշտանադադարին նախորդող տարիներին կնոջ մոտ դիտվում է անկանոն դաշտան, ինչը նշանակում է, որ դաշտանային ցիկլի տևողությունը նորմայից ավելի երկար է կամ կարճ[7][8]։ Այս շրջանում կանանց մոտ դիտվում են ջերմահորդանքներ, որոնք տևում են մոտ 30 վայրկյան և ուղեկցվում են քրտնարտադրությամբ, դողով և մաշկի կարմրությամբ[7]։ Ջերմահորդանքներն ավարտվում են մեկ կամ երկու տարուց[2]։ Այլ ախտանիշներն են հեշտոցի չորությունը, տրամադրության փոփոխականությունը, հոգնածությունը և քնի խանգարումները[7]։ Ախտանիշների արտահայտվածությունը տարբեր կանանց մոտ փոփոխվում է[2]։ Կա կարծիք, որ կլիմաքսը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, սակայն ուղակի բացահայտված կապ չկա[2]։

Դաշտանադադարը բնական փոփոխություն է[9]։ Ծխախոտի օգտագործումը կարող է հանգեցնել վաղաժամ դաշտանադադարի[4][10]։ Այլ պատճառներից են ձվարանների հեռացումը կամ քիմիոթերապիայի որոշ տեսակները[4]։ Ֆիզիոլոգիայում կլիմաքսը ձվարանային հորմոնների՝ էստրոգենի և պրոգեստերոնի, արտադրության նվազումն է[1]։ Ախտորոշումը կարելի է հաստատել արյան կամ մեզի մեջ հորմոնների քանակի որոշմամբ[11]։ Դաշտանադադարի հակառակ պրոցեսը մենարխեն է, երբ աղջկա մոտ սկսվում է դաշտանային ցիկլը[12]։

Սովորաբար սպեցիֆիկ բուժում չի պահանջվում[13]։ Կարելի է իրականացնել սիմպտոմատիկ բուժում[13]։ Ծխախոտից, ալկոհոլից և կոֆեինից խուսափումը հնարավորություն է տալիս խուսափել ջերմահորդանքներից[13]։ Սառը սենյակում քնելը կարող է լավացնել քնի որակը[13]։ Դեղորայքային թերապիան ներառում է կլոնիդին, գաբապենտին, մենոպաուզալ հորմոնային թերապիա և սերոտոնինի հետզավթման սելեկտիվ ինհիբիտորներ[13][14]։ Ֆիզիկական ակտիվությունը նույնպես կարող է լավացնել քնի որակը[13]։ Մենոպաուզալ հորմոնալ թերապիան հազվադեպ է նշանակվում՝ հաշվի առնելով կողմնակի էֆեկտները[13]։ Այլընտրանքային բժշկության էֆեկտիվությունն ապացուցված չէ[2]։ Կան միայն որոշ ուսումնասիրություններ ֆիտոէստրոգենների մասին[15]։

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել
 
Դաշտանադադարի ախտանիշները

Դաշտանադադարի վաղ շրջանում դաշտանային ցիկլը կանոնավոր է, սակայն գնալով ցիկլերի միջև ժամանակահատվածը երկարում է։ Հորմոնների քանակը նվազում է, իսկ օվուլյացիա դիտվում է ոչ բոլոր ցիկլերի ժամանակ[16]։

Դաշտանադադարի ժամանակ դիտվում է ախտանիշների բազմազանություն։

Հեշտոց և արգանդ

խմբագրել

Նախադաշտանադադարի ժամանակ հնարավոր է անկանոն արյունային արտադրություն (քիչ, շատ, արյան հետքեր)[16]։ Նախադաշտանադադարի ընթացքում հորմոնալ փոփոխությունների արդյունքում կարող է դիտվել արգանդային դիսֆունկցիոնալ արյունահոսություն։ Արյան հետքերը կամ արյունահոսությունը կարող են ուղակիորեն կապված լինել հեշտոցի ատրոֆիայի, բարորակ գոյացության (օրինակ՝ պոլիպ) կամ էնդոմետրիումի ֆունկցիոնալ փոփոխությունների հետ։ Համաձայն մենոպաուզայի և անդրոպաուզայի եվրոպական ասոցիացիայի՝ արյունահոսության և արյան հետքերի հիմնական աղբյուրը էնդոմետրիումն է[17]։

Պոստմենոպաուզայի ժամանակ դիտվող արյունահոսությունը ահազանգող նշան է և այն կարող է հուշել չարորակ նորագոյացության առկայության մասին։

Ախտանիշներ, որոնք դիտվում են դաշտանադադարի ժամանակ և շարունակվում են պոստմենոպաուզայի շրջանում.

  • Ցավոտ սեռական ակտ[16]
  • Հեշտոցի չորություն[16]
  • Ատրոֆիկ վագինիտ՝ վուլվայի, հեշտողի, արգանդի պարանոցի, արտաքին միզուղիների թաղանթների բարակում և էլաստիկության նվազում։

Այլ նշաններ

խմբագրել
 
Դաշտանադադարի ժամանակ ոսկրերի հանքային խտությունը նվազում է

Այլ նշաններից են հոգնածությունը, ցավոտ սեռական ակտը, մեջքի ցավը, կրծքագեղձերի մեծացումը, կրծքերի ցավը, սրտային հրոցը, գլխացավը, գլխապտույտը, մաշկի չորությունը, քաշի ավելացումը, գիշերային քրտնարտադրությունը, ջերմահորդանքները, քնի խանգարումները և միզարձակման կառավարման դժվարությունները[16][18][19][20][21]։

Ազդեցությունը տրամադրության և հիշողության վրա

խմբագրել

Հոգեբանական ախտանիշներն են անհանգստությունը, մոռացկոտությունը, կենտրոնանալու անկարողությունը, դեպրեսիան, դյուրագրգռությունը, տրամադրության փոփոխությունները և սեռական ցանկության անկումը[16][22]։

Մենոպաուզայի հետ կապված կոգնիտիվ խանգարումները երբեմն շփոթում են մեղմ ճանաչողական խանգարման հետ, որը նախորդում է դեմենցիային[23]։ Մոռացկոտությունը բնորոշ է կանանց կեսին և հավանաբար կապված է ուղեղի վրա էստրոգենի ազդեցության նվազման, կամ ջերմահորդանքների ժամանակ ուղեղային արյան հոսքի նվազման հետ[24][25]։

Երկարաժամկետ էֆեկտներ

խմբագրել
  • Դաշտանադադարը աթերոսկլերոզի հավանական, բայց վիճարկելի ռիսկի գործոն է[26]։ Միոկարդի սուր ինֆարկտի և սիրտ-անոային հիվանդությունների ռիսկը զգալիորեն բարձրանում է դաշտանադադարից հետո, սակայն այն կարելի է նվազեցնել՝ ղեկավարելով զարկերակային ճնշումը, լիպիդների քանակն արյան մեջ, մարմնի զանգվածի ինդեքսը և վնասակար սովորությունները[27][28]։
  • Դաշտանադադարից հետո բարձրանում է օստեոպենիայի և օստեոպորոզի ռիսկը[29], նվազում է թոքերի ֆունկցիոնալ կարողությունը[30][31]։

Եթե դաշտանադադար դիտվում է 45 տարեկանից շուտ, ապա շատ բարձր է սիրտ-անոթային հիվանդությունների[32], մահվան[33] և թոքերի դիսֆունկցիայի ռիսկը[30]։

Պատճառներ

խմբագրել

Դաշտանադադարը ֆիզիոլոգիական պրոցես է։ Դաշտանադադարի այլ պատճառներն են քիմիոթերապիան, ռադիոթերապիան, ձվարանների հեռացումը, փողերի կապումը, արգանդի հեռացումը, միակողմանի կամ երկկողմանի սալպինգո-օօֆորէկտոմիան[34]։

Մենոպաուզան սովորաբար դիտվում է 49-52 տարեկան հասակում[3]։ Կանանց կեսի մոտ այս շրջանը դիտվում է 47-55 տարեկան հասակում, իսկ 80%-ի մոտ՝ 44-58[35]:

Հազվադեպ ձվարանները դադարում են աշխատել շատ վաղ հասակում։ Այս երևույթը հայտնի է ձվարանների վաղաժամ անբավարարություն անունով և հանդիպում է 40-ից փոքր կանանց 1%-ի մոտ[36]։

Չախտորոշված և չբուժված ցելիակիան վաղաժամ մենոպաուզայի ռիսկի գործոն է։ Ցելիական կարող է ընթանալ առանց ստամոքսաղիքային ախտանիշների և ժամանակին չախտորոշվել։ Ցելիակիայի վաղ ախտորոշումը, բուժումը և առանց գլյուտենի սննդակարգը զգալիորեն նվազեցնում են ռիսկը[37][38]։

Եթե վաղ տարիքում կատարվել է հիստերէկտոմիա, ապա դաշտանադադարը դիտվում է 3.7 տարի ավելի վաղ։ Վաղ մենոպաուզայի ռիսկի գործոններ են նաև ծխելը և ցածր քաշը[39]։

Վաղաժամ ձվարանային անբավարարություն

խմբագրել

Վաղաժամ ձվարանային անբավարարությունը ձվարանների ֆունկցիայի խանգարումն է 40 տարեկանից վաղ հասակում[40][41]։ Ախտորոշումը հաստատվում է, եթե նվազագույնը 3 ամիս արյան մեջ բարձր է ՖԽՀ-ն և ԼՀ-ն[42]։

Պատճառներն են աուտոիմուն հիվանդությունները, վահանագեղձի հիվանդությունները, շաքարային դիաբետը, քիմիոթերապիան, փխրուն X համախտանշը և ռադիոթերապիան[40]։ Այնուամենայնիվ 50-80% դեպքերում պատճառն անհայտ է և որակվում է՝ որպես իդիոպաթիկ[41][42]։

Եթե կնոջ մոտ կան վերարտադրողական համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ (օր.՝ էնդոմետրիոզ, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ, սեռական օրգանների քաղցկեղ), ապա դաշտանադադարը կարող է դիտվել բավականին վաղ տարիքում։

Վաղաժամ մենոպաուզային կարող են նպաստել ծխախոտի օգտագործումը, մարմնի զանգվածի բարձր ինդեքսը, էթնիկ գործոնները, ձվարանների վիրահատական հեռացումը[43]։

Հայտնի է, որ վաղաժամ դաշտանադադարը հաճախ հանդիպում է միաձվանի երկվորյակների մոտ՝ մասնավորապես երկվորյակների 5%-ի մոտ դաշտանադադարը դիտվում է մինչև 40 տարեկանը։ Պատճառները դեռևս անհայտ են։ Երկվորյակների միջև ձվարանային հյուսվածքի փոխպատվաստումը, վերարտադրողականության ֆունկցիայի վերականգնման ուղությամբ, հաջող արդյունքներ է ցույց տվել։

Վիրահատական դաշտանադադար

խմբագրել

Դաշտանադադար կդիտվի նաև երկկողմանի օօֆորէկտոմիայից հետո(ձվարանների հեռացում), այս վիրահատության ժամանակ հաճախ, բայց ոչ միշտ հեռացվում են նաև Ֆալլոպյան փողերը և արգանդը[44]։ Վիրահատական մենոպաուզայից հետո դիտվում է հորմոնների կտրուկ անկում, ինչի արդյունքում մենոպաուզայի ախտանիշները կարող են լինել ավելի արտահայտված[32]։

Եթե հեռացվում է արգանդն առանց հավելումների, ապա դաշտանադադար չի դիտվում, քանի որ ձվարանները շարունակում են կատարել իրենց էնդոկրին ֆունկցիան։ Այնուամենայնիվ, դաշտանադադարը կարող է դիտվել ժամանակից ավելի շուտ՝ կապված ձվարանների արյունամատակարարման խանգարման հետ[32]։

Մեխանիզմ

խմբագրել
 
Հորմոնների նվազման հետ նվազում է ոսկրային զանգվածը

Դաշտանադադարն առավել հաճախ բնական փոփոխություն է, ոչ թե հիվանդություն կամ ախտաբանություն։ Բնական փոփոխության հիմնական պատճառը ձվաբջիջների քանակի նվազումն է։ Ձվաբջիջների քանակի նվազման հետ բարձրանում է լյուտեինացնող հորմոնի(ԼՀ) և ֆոլիկուլ խթանող հորմոնի(ՖԽՀ) արտադրությունը։

Փոփոխությունը կարող է դրսևորվել ախտանիշների տարբեր աստիճանի դրսևորմամբ[45]։ Աստիճանը դասակարգվում է ըստ ՖԽՀ հորմոնի քանակի փոփոխության[46]։

Երիտասարդ կանանց մոտ մենստրուալ ցիկլի ընթացքում ձվարաններն արտադրում են էստրադիոլ, տեստոստերոն և պրոգեստերոն։ Այս հորմոնների արտադրությունը վերահսկվում է հիպոֆիզի կողմից արտադրվող լյուտեյնացնող հորմոնով և ֆոլիկուլ խթանող հորմոնով։ Մենոպաուզայի ընթացքում էստրադիոլի քանակները գնալով պակասում են և դաշտանային ցիկլը դառնում է անկանոն կամ ավելի կարճ[47]։ Երբեմն էստրոգենի քանակը կարող է բարձրանալ ի պատասխան ՖԽՀ-ի, որը բարձրանում է հետադարձ բացասական կապի միջոցով՝ ինհիբինի նվազման պատճառով[48][49][50]։ Ենթադրվում է, որ հիստերէկտոմիայից հետո, նույն մեխանիզմով պարբերաբար խթանվում են ձվարանները, ինչն էլ հանգեցնում է վաղաժամ մենոպաուզայի։

Մենոպաուզայից հետո էստրադիոլի և պրոգեստերոնի արտադրությունը ձվարաններում դադարում է։ Էստրոգենը շարունակում է արտադրվել ճարպային հյուսվածքում, ինչպես նաև քիչ քանակներով այլ հյուսվածքներում(oր.՝ ուղեղ, անոթներ), որտեղ ազդեցությունը միայն տեղային է[51]։ Արյան մեջ շրջանառող էստրադիոլի քանակները զգալի նվազում են, ինչն ազդում է գրեթե բոլոր հյուսվածքների վրա՝ ուղեղից մինչև մաշկ։

Ի տարբերություն էստրադիոլի քանակների կտրուկ անկման, տեստոստերոնի. դիհիդրոէպիանդրոստերոն սուլֆատի և անդրոստենդիոնի քանակները կյանքի ընթացքում նվազում են աստիճանաբար։ Մենոպաուզայից հետո շրջանառող անդրոգենների քանակի կտրուկ նվազում չի դիտվում[52][53]։

Տաք հորդանքները և այլ վազոմոտոր ախտանիշները դիտվում են դաշտանադադարային փոփոխության ժամանակ։ Այս ախտանիշների հավանական պատճառը հորմոնների քանակի փոփոխություններն են, որոնք կարող են հանգեցնել հիպոթալամուսի կարգավորման խանգարման։ Ընդ որում վազոմոտոր ախտանիշները վաղ և ուշ պերիմենոպաուզալ շրջաններում տարբերվում են և հավանաբար զարգանում են տարբեր մեխանիզմներով[47]։

Մենոպաուզայի երկարաժամկետ էֆեկտներն են օստոպորոզը, հեշտոցային ատրոֆիան, մետաբոլիկ պրոֆիլի փոփոխությունը։

Ձվարանների ծերացում

խմբագրել

Հիստերէկտոմիայից հետո ձվարանները պարբերաբար խթանվում են, ինչը հանգեցնում է վաղաժամ դաշտանադադարի։ Էնդոմետրիալ աբլացիայից հետո նկատվում է ձվարանների ծերացման պրոցեսի արագացում։ Դժվար է հաստատապես ասել, որ այս վիրահատությունները հանդիսանում են գլխավոր պատճառ, սակայն ենթադրվում է, որ էնդոմետրիումի կողմից արտադրվում են էնդոկրին գործոններ, որոնք կարգավորում են հորմոնների հետադարձ կապը։ Այս գործոնների բացակայությունը արագացնում է ձվարանների ծերացման գործընթացը։ Արգանդային զարկերակի էմբոլիզացիայի և հիստերէկտոմիայի հետևանքով ձվարանների արյունամատակարարումը խանգարվում է, ինչը նույնպես ռիսկի գործոն է[48][50]։

ԴՆԹ ռեպարացիոն մեխանիզմների խանգարումները նույնպես կարող են հանգեցնել ձվարանների վաղաժամ ծերացման[54]։ Ձվարանների ֆերմենտային համակարգը հեշտությամբ վերականգնում է ԴՆԹ-ի երկշղթա վնասումները։ Այս համակարգը կոչվում է հոմոլոգիական ռեկոմբինացիոն ռեպարացիա և էֆեկտիվ է հատկապես մեյոզի ժամանակ։ ԴՆԹ ռեպարացիայի 4 հիմնական գեների (BRCA1, MRE11, Rad51, and ATM) էքսպրեսիան տարիքին զուգընթաց նվազում է[54]։ Հետևաբար տարիքի հետ նվազում է նաև երկշղթա վնասումները վերականգնելու ունակությունը։

Ախտորոշում

խմբագրել

Դաշտանադադարի երևույթների գնահատման համար կիրառվում են Գրինի կլիմակտերիկ սանդղակը[55], Սերվանտեսի սանդղակը[56] և դաշտանդադարի գնահատման սանդղակը[19]։

Պրեկլիմաքս

խմբագրել

Պրեկլիմաքս տերմինն օգտագործվում է այն ժամանակահատվածի համար, երբ վերարտադրողական հորմոնների քանակը նվազում է և դառնում փոփոխական[44]։ Պրեկլիմաքսը սկսում է ավելի վաղ, քան դաշտանային ցիկլը դառնում է անկանոն[57]։

Պերիկլիմաքս

խմբագրել

Պերիկլիմաքսը նկարագրում է բուն փոփոխության պրոցեսը, կարող է տևել մի քանի տարի, մինչև դաշտանային արյունահոսության վերջին էպիզոդը[1][8][58][59]։ Համաձայն Հյուսիսային Ամերիկայի դաշտանադադարի ասոցիացիայի տվյալների՝ այս ժամանակահատվածը կարող է տևել 4-8 տարի[60]։ Ըստ Դաշտանային ցիկլի և օվուլյացիայի հետազոտման կենտրոնի տվյալների՝ այս ժամանակահատվածը տևում է 6-10 տարի և ավարտվում է վերջին դաշտանային ցիկլից 12 ամիս հետո[61]։

Պերիկլիմաքսի ժամանակ էստրոգենի քանակը 20-30%-ով ավելի բարձր է, քան պրեկլիմաքսի ժամանակ[61]։ էստրոգենի քանակի փոփոխությունները հանգեցնում են մի շարք ֆիզիոլոգիական փոփոխությունների, որոնք առավել արտայատված են պերիկլիմաքսի վերջին 1-2 տարվա ընթացքում[58][62]։ Փոփոխություններն արտահայտվում են հետևյալ ախտանիշներով. ջերմահորդանքներ, տրամադրության փոփոխություն, հեշտոցի չորություն, քնի խանգարումներ, գիշերային քրտնարտադրություն, անմիզապահություն, սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և օստեոպորոզ[61]։

Այս ընթացքում պտղաբերությունը նվազում է, սակայն զրոյական մակարդակի չի հասնում։ Զրոյական մակարդակ դիտվում է վերջին դաշտանային արյունահոսքից 12 ամիս հետո։

Պերիկլիմաքսը սովորաբար սկսում է 40-50 տարեկանում (միջինը 47.5տ)[63][64]։ Կանանց մոտ սովորաբար, բայց ոչ միշտ, պերիկլիմակտերիկ փոփոխությունները սկսվում են գրեթե նույն տարիքում, որում սկսվել են իրենց մոր մոտ[65]։

Որոշ կանայք ունենում են կորստի զգացողություն՝ կապված պստղաբերության ավարտի հետ։ Սովորաբար դաշտանադադարի փոփոխությունները զուգակցվում են այլ սթրեսային վիճակների հետ.

  • Ծնողի մահ, հարազատի կորուստ
  • Դատարկ բույնի ախտանիշ, երբ երեխաները լքում են տունը
  • Թոռների ծնունդ, ինչը «միջին տարիքի» անձանց դասում է «տարեց մարդկանց» կատեգորիային և այլն։

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ կանանց մոտ մելատոնինի արտադրությունը պերիկլիմաքսի ժամանակ բարելավում է վահանագեղձի ֆունկցիան և նվազեցնում է դաշտանադադարի հետ ասոցացված դեպրեսիան[66]։

Պոստկլիմաքս

խմբագրել

Պոստկլիմաքս տերմինը նկարագրում է կանանց, ովքեր չեն ունեցել դաշտանային արյունահոսք առնվազն 12 ամիս, չեն տարել հիստերէկտոմիա, հղի չեն և կրծքով չեն կերակրում[44]։ Արգանդի հեռացումից հետո դաշտանադադար կամ պոստկլիմաքս կարելի է ախտորոշել միայն արյան մեջ ՖԽՀ-ի քանակը որոշելուց հետո։ Հետդաշտանադադարը այն ժամանակահատվածն է, երբ ձվարանները դառնում են ինակտիվ[67]։

Հորմոնների քանակը շարունակում է նվազել նույնիսկ հետդաշտանադադարային ժամանակահատվածում, ինչի արդյունքում կարող են դիտվել ջերմահորդանքներ, որոնք դադարում են դաշտանադադարից մի քանի տարի հետո։

Հետդաշտանադադարի ժամանակ ցանկացած արտադրություն, առավել հաճախ արյունային, կարող է լինել էնդոմետրիումի քաղցկեղի նշան։

Վարում

խմբագրել

Դաշտանադադարը կյանքի բնականոն փուլ է, այն հիվանդություն կամ ախտաբանություն չէ։ Հետևաբար այն չի պահանջում յուրահատուկ բուժում։ Այնուամենայնիվ, եթե դիտվող ֆիզիոլոգիական փոփոխություններն այնքան ուժգին են, որ ազդում են կնոջ կյանքի որակի վրա, ապա կարելի է իրականացնել ամոքիչ թերապիա։

Փոխարինող հորմոնալ բուժում

խմբագրել

Դաշտանադադարի կոնտեքստում փոխարինող հորմոնալ թերապիան վերաբերում է էստրոգենի օգտագործմանը հիստերէկտոմիայից հետո և էստրոգեն+պրոգեստինի օգտագործմանը ինտակտ արգանդի դեպքում[68]։

ՓՀԹ-ն կարող է կիրառվել դաշտանադադարի սիմպտոմները թեթևացնելու համար, օրինակ՝ ջերմահորդանքները[69]։ Մաշկային սպեղանու ձևով օգտագործման դեպքում այն շատ էֆեկտիվ է[70][71]։ Ցավոք դրա օգտագործումը բարձրացնում է թրոբմագոյացման և ինսուլտի ռիսկը[72]։ Խորհուրդ է տրվում օգտագործել կարճ ժամանակով և ցածր դեղաչափերով[72]։ Երկարաժամկետ օգտագործման դրական էֆեկտների մասին հավաստի հետազատություններ դեռևս չկան[70]։

ՓՀԹ-ն նվազեցնում է նաև օստեոպորոզի և ոսկրերի կոտրվածքների առաջացման ռիսկը[73]։ Այնուամենայնիվ, այս եղանակը խորհուրդ է տրվում կիրառել այն դեպքում, երբ մնացած բուժական մեթոդները էֆեկտիվ չեն կամ հակացուցված են[74]։

ՓՀԹ-ն ցանկալի չէ կիրառել սիրտ-անոթային, թրոմբէմբոլիկ և քաղցկեղային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկ ունեցող կանանց մոտ[74]։ Կան մտավախություններ, որ բուժման այս մեթոդը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը[75]։

Հետկլիմաքսային շրջանում հորմոնալ թերապիայի մեջ տեստոստերոնի ավելացումը բարելավում է կանանց սեռական ֆունկցիան, սակայն այն կարող է խթանել մազերի աճը, ակնեի առաջացումը և նվազեցնել արյան մեջ բարձր խտության լիպոպրոտեինների(ԲԽԼՊ) քանակը[76]։ Կողմնակի էֆեկտները դեղաչափ կախյալ են և կարող են կորեկցվել[76]։

Էստրոգենային ընկալիչների ընտրողական խթանիչներ

խմբագրել

Սինթետիկ պրեպարատների խումբ է, որոնք ազդում են, որպես ագոնիստներ կամ անտագոնիստներ, խթանելով էստրոգենային ընկալիչները։ Ամենահաճախը օգտագործվում են Ռալոքսիֆեն և Թամոքսիֆեն պրեպարատները։ Ռալոքսիֆենը ոսկրային և ճարպային հյուսվածքների էստրոգենային ընկալիչների վրա ցուցաբերում է ագոնիստ ազդեցություն, իսկ կրծքագեղձի և էնդոմետրիումի ընկալիչների վրա՝ անտագոնիստ[77]։ Թամոքսիֆենը լայնորեն կիրառվում է կրծքագեղձի հորմոն զգայուն քաղցկեղի բուժման սխեմաներում։ Ռալոքսիֆենի օգտագործումը պոստկլիմակտերիկ շրջանում նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման, իսկ օստեոպորոզով տառապող կանանց մոտ կոտրվածքների առաջացման ռիսկը[78]։

Այլ դեղեր

խմբագրել

Որոշ սերոտոնինի և նորադրենալինի հետզավթման ընտրողական արգելակիչներ կարող են կիրառվել որոշ վազոմոտոր ախտանիշների բուժման համար[14]։ Պարոքսեթինը միակ ոչ հորմոնալ պրեպարատն է, որը կիրառվում է միջին և ծանր աստիճանի վազոմոտոր ախտանիշների համար[79][80]։

Գաբապենտինը կամ Կլոնիդինը կարող են կիրառվել որոշ ախտանիշների մեղմացման համար, բայց հորմոնալ թերապիային չեն գերազանցում[14]։ Գաբապենտինը նվազեցնում է ջերմահորդանքները։ Կողմնակի էֆեկտները դրսևորվում են գլխացավերի և քնկոտության ձևով։ Կլոնիդինը օգտագործվում է վազոմոտոր ախտանիշների մեղմացման համար, կողմնակի էֆեկտներն են փորկապությունը, գլխապտույտը, սրտխառնոցը և քնի խանգարումները[14][81]։

Կոգնիտիվ թերապիա

խմբագրել

Կան կարծիքներ որ վարքագծային կոգնիտիվ թերապիան նվազեցնում է ջերմահորդանքներից բացասական էմոցիաների հոսքը և կանանց տանելիությունը լավանում է[82]։ Ցավոք հավաստի հետազոտություններ չկան, որոնք թույլ կտան կատարել եզրահանգումներ[83]։

Ֆիզիկական ակտիվություն

խմբագրել

Ֆիզիկական վարժությունները բարձրացնում են էնդորֆինի քանակը և նվազեցնում են պոստկլիմաքսի ախտանիշները[84]։ Բարձր մարմնի զանգվածի ինդեքսը(ՄԶԻ) հանդիսանում է վազոմոտոր ախտանիշների առաջացման ռիսկ։ Ցավոք չկան հավաստի տվյալներ, որ քաշի նվազեցումը կբերի ախտանիշների լիարժեք բուժման[85]։ Այնուամենայնիվ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը, բարձրացնում տրամադրությունը, բարելավում արյան շրջանառությունը, նվազեցնում կոտրվածքների առաջացման ռիսկը և բարելավում կոգնիտիվ ֆունկցիաները[86]։ Պոստկլիմակտերիկ տարիքի կանանց խորհուրդ է տրվում զբաղվել հատկապես յոգայով[87]։

Այլընտրանքային բուժում

խմբագրել

Չնայած որոշ մեթոդների տարածվածությանը, այլընտրանքային մեթոդները չունեն ապացուցված ստաբիլ էֆեկտ[88]։

Լայնորեն կիրառվում են սոյայի իզոֆլավոնները, որոնք նվազեցնում են ջերմահորդանքները և հեշտոցի չորությունը[15][89]։ Չնայած կիրառմանը, չկան գիտական տվյալներ նաև ֆիտոէստրոգենների(օր.՝ կումեստերոլ[90]. ֆեմարել[91]) և ոչ-ֆիտոէստրոգենների(օր.՝ սև կոհոշ)[15][92][93]։

Հիպնոզը կարող է նվազեցնել ջերմահորդանքների ծանրությունը։ Կարելի է կատարել ռելաքսիացիա համակցված շնչառական վարժություններով, որոնք նվազեցնում են սթրեսը և նպաստում են մկանների թուլացմանը[94]։

Չկան նաև հավաստի տվյալներ Չինական բժշկության(ասեղնաբուժության) կիրառման էֆեկտիվության մասին[88][95]։ Համաձայն 2016 թվականի հետազոտությունների՝ այն ունի պլացեբո ազդեցություն[96]։

Այլ խնդիրներ

խմբագրել
  • Լյուբրիկատների բացակայությունը դաշտանադադարի և հետդաշտանադադարի ժամանակ ամենատարածված խնդիրներից է։ Հեշտոցի խոնավեցնողները կօգնեն նվազեցնել չորությունը, իսկ լյուբրիկատների օգտագործումը սեռական հարաբերությունը կդարձնի ավելի անցավ։
  • Էստրոգենի պարունակությամբ հեշտոցային քսուքները, որոնք ունեն միայն տեղային ազդեցություն, նվազեցնում են չորությունը և չունեն համակարգային կողմնակի էֆեկտներ։
  • Որոշ դեպքերում ջերմահորդանքները կարելի է կառավարել կենսակերպի միջոցով (օդորակիչի օգտագործում, օդափոխում, սառը ըմպելիքների, սառը թրջոցների կիրառում, խուսափում տաք լոգանքից, տաք ըմպելիքներից և կծու սննդից)։
  • Անհատական կոնսուլտացիաները կամ աջակցության խմբերը կարող են օգնել ավելի հեշտ հաղթահարել դեպրեսիվ շրջանը։
  • Օստեոպորոզի ռիսկը կարելի է հասցնել մինիմալի հրաժարվելով ծխախոտից և ընդունելով վիտամին Դ։ Բժշկի անմիջական հսկողությամբ կարելի է կիրառել նաև բիֆոսֆատային պրեպարատներ[97][98]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Menopause: Overview». Eunice Kennedy Shriver National Institute of Child Health and Human Development. 2013 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Menopause: Overview». PubMedHealth. 2013 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  3. 3,0 3,1 Takahashi TA, Johnson KM (2015 թ․ մայիս). «Menopause». The Medical Clinics of North America. 99 (3): 521–34. doi:10.1016/j.mcna.2015.01.006. PMID 25841598.
  4. 4,0 4,1 4,2 «What is menopause?». Eunice Kennedy Shriver National Institute of Child Health and Human Development. 2013 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  5. 5,0 5,1 Sievert, Lynnette Leidy (2006). Menopause : a biocultural perspective ([Online-Ausg.] ed.). New Brunswick, N.J.: Rutgers University Press. էջ 81. ISBN 9780813538563. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. International position paper on women's health and menopause : a comprehensive approach. DIANE Publishing. 2002. էջ 36. ISBN 9781428905214. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. 7,0 7,1 7,2 «What are the symptoms of menopause?». Eunice Kennedy Shriver National Institute of Child Health and Human Development. 2013 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  8. 8,0 8,1 «What Is Menopause?». National Institute on Aging. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. «What causes menopause?». Eunice Kennedy Shriver National Institute of Child Health and Human Development. 2013 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  10. Warren, volume editors, Claudio N. Soares, Michelle (2009). The menopausal transition : interface between gynecology and psychiatry ([Online-Ausg.] ed.). Basel: Karger. էջ 73. ISBN 978-3805591010. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. «How do health care providers diagnose menopause?». Eunice Kennedy Shriver National Institute of Child Health and Human Development. 2013 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  12. Wood, James. «9». Dynamics of Human Reproduction: Biology, Biometry, Demography. Transaction Publishers. էջ 401. ISBN 9780202365701. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 «What are the treatments for other symptoms of menopause?». Eunice Kennedy Shriver National Institute of Child Health and Human Development. 2013 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Krause MS, Nakajima ST (2015 թ․ մարտ). «Hormonal and nonhormonal treatment of vasomotor symptoms». Obstetrics and Gynecology Clinics of North America. 42 (1): 163–79. doi:10.1016/j.ogc.2014.09.008. PMID 25681847.
  15. 15,0 15,1 15,2 Franco OH, Chowdhury R, Troup J, Voortman T, Kunutsor S, Kavousi M, Oliver-Williams C, Muka T (2016 թ․ հունիս). «Use of Plant-Based Therapies and Menopausal Symptoms: A Systematic Review and Meta-analysis». JAMA. 315 (23): 2554–63. doi:10.1001/jama.2016.8012. PMID 27327802.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Hoffman, Barbara (2012). Williams Gynecology. New York: McGraw-Hill Medical. էջեր 555–56. ISBN 9780071716727.
  17. Dreisler E, Poulsen LG, Antonsen SL, Ceausu I, Depypere H, Erel CT, Lambrinoudaki I, Pérez-López FR, Simoncini T, Tremollieres F, Rees M, Ulrich LG (2013 թ․ հունիս). «EMAS clinical guide: assessment of the endometrium in peri and postmenopausal women». Maturitas. 75 (2): 181–90. doi:10.1016/j.maturitas.2013.03.011. PMID 23619009.
  18. Pérez-López FR, Cuadros JL, Fernández-Alonso AM, Chedraui P, Sánchez-Borrego R, Monterrosa-Castro A (2012 թ․ դեկտեմբեր). «Urinary incontinence, related factors and menopause-related quality of life in mid-aged women assessed with the Cervantes Scale». Maturitas. 73 (4): 369–72. doi:10.1016/j.maturitas.2012.09.004. PMID 23041251.
  19. 19,0 19,1 Chedraui P, Pérez-López FR, Mendoza M, Leimberg ML, Martínez MA, Vallarino V, Hidalgo L (2010 թ․ հունվար). «Factors related to increased daytime sleepiness during the menopausal transition as evaluated by the Epworth sleepiness scale». Maturitas. 65 (1): 75–80. doi:10.1016/j.maturitas.2009.11.003. PMID 19945237.
  20. Arakane M, Castillo C, Rosero MF, Peñafiel R, Pérez-López FR, Chedraui P (2011 թ․ հունիս). «Factors relating to insomnia during the menopausal transition as evaluated by the Insomnia Severity Index». Maturitas. 69 (2): 157–61. doi:10.1016/j.maturitas.2011.02.015. PMID 21444163.
  21. Monterrosa-Castro A, Marrugo-Flórez M, Romero-Pérez I, Chedraui P, Fernández-Alonso AM, Pérez-López FR (2013 թ․ ապրիլ). «Prevalence of insomnia and related factors in a large mid-aged female Colombian sample». Maturitas. 74 (4): 346–51. doi:10.1016/j.maturitas.2013.01.009. PMID 23391501.
  22. Llaneza P, García-Portilla MP, Llaneza-Suárez D, Armott B, Pérez-López FR (2012 թ․ փետրվար). «Depressive disorders and the menopause transition». Maturitas. 71 (2): 120–30. doi:10.1016/j.maturitas.2011.11.017. PMID 22196311.
  23. Panay, Nick; Briggs, Paula; Kovacs, Gab (2015 թ․ օգոստոսի 20). «Memory and Mood in the Menopause». Managing the Menopause: 21st Century Solutions. Cambridge University Press. ISBN 9781316352717.
  24. Birkhaeuser, Martin; Genazzani, Andrea R. (2018 թ․ հունվարի 30). Pre-Menopause, Menopause and Beyond: Volume 5: Frontiers in Gynecological Endocrinology. Springer. էջեր 38–39. ISBN 9783319635408.
  25. Papadakis, Maxine A.; McPhee, Stephen J.; Rabow, Michael W. (2017 թ․ սեպտեմբերի 11). Current Medical Diagnosis and Treatment 2018, 57th Edition. McGraw Hill Professional. էջ 1212. ISBN 9781259861499.
  26. Mitchell RS, Kumar V, Abbas AK, Fausto N (2007). Robbins Basic Pathology: With Student Consult Online Access (8th ed.). Philadelphia: Saunders. էջ 344. ISBN 978-1-4160-2973-1.
  27. Souza HC, Tezini GC (2013 թ․ սեպտեմբեր). «Autonomic Cardiovascular Damage during Post-menopause: the Role of Physical Training». Aging and Disease. 4 (6): 320–8. doi:10.14336/AD.2013.0400320. PMC 3843649. PMID 24307965.
  28. ESHRE Capri Workshop Group (2011). «Perimenopausal risk factors and future health». Human Reproduction Update. 17 (5): 706–17. doi:10.1093/humupd/dmr020. PMID 21565809.
  29. Finkelstein JS, Brockwell SE, Mehta V, Greendale GA, Sowers MR, Ettinger B, Lo JC, Johnston JM, Cauley JA, Danielson ME, Neer RM (2008 թ․ մարտ). «Bone mineral density changes during the menopause transition in a multiethnic cohort of women». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 93 (3): 861–8. doi:10.1210/jc.2007-1876. PMC 2266953. PMID 18160467.
  30. 30,0 30,1 Amaral AF, Strachan DP, Gómez Real F, Burney PG, Jarvis DL (2016 թ․ նոյեմբեր). «Lower lung function associates with cessation of menstruation: UK Biobank data» (PDF). The European Respiratory Journal. 48 (5): 1288–1297. doi:10.1183/13993003.00412-2016. PMID 27660514.
  31. Triebner K, Matulonga B, Johannessen A, Suske S, Benediktsdóttir B, Demoly P, Dharmage SC, Franklin KA, Garcia-Aymerich J, Gullón Blanco JA, Heinrich J, Holm M, Jarvis D, Jõgi R, Lindberg E, Moratalla Rovira JM, Muniozguren Agirre N, Pin I, Probst-Hensch N, Puggini L, Raherison C, Sánchez-Ramos JL, Schlünssen V, Sunyer J, Svanes C, Hustad S, Leynaert B, Gómez Real F (2017 թ․ ապրիլ). «Menopause Is Associated with Accelerated Lung Function Decline». American Journal of Respiratory and Critical Care Medicine. 195 (8): 1058–1065. doi:10.1164/rccm.201605-0968OC. hdl:10044/1/43123. PMID 27907454.
  32. 32,0 32,1 32,2 «Early or premature menopause». Womenshealth.gov. 2017 թ․ հուլիսի 12. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  33. Muka T, Oliver-Williams C, Kunutsor S, Laven JS, Fauser BC, Chowdhury R, Kavousi M, Franco OH (2016 թ․ հոկտեմբեր). «Association of Age at Onset of Menopause and Time Since Onset of Menopause With Cardiovascular Outcomes, Intermediate Vascular Traits, and All-Cause Mortality: A Systematic Review and Meta-analysis». JAMA Cardiology. 1 (7): 767–776. doi:10.1001/jamacardio.2016.2415. hdl:1983/2604a547-3aec-42d7-b297-85c2954eab89. PMID 27627190.
  34. «Gynaecologic Problems: Menopausal Problems». Health on the Net Foundation. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  35. Morabia, A; Costanza, MC (1998 թ․ դեկտեմբերի 15). «International variability in ages at menarche, first livebirth, and menopause. World Health Organization Collaborative Study of Neoplasia and Steroid Contraceptives». American Journal of Epidemiology. 148 (12): 1195–205. doi:10.1093/oxfordjournals.aje.a009609. PMID 9867266.
  36. Podfigurna-Stopa A, Czyzyk A, Grymowicz M, Smolarczyk R, Katulski K, Czajkowski K, Meczekalski B (2016 թ․ սեպտեմբեր). «Premature ovarian insufficiency: the context of long-term effects». Journal of Endocrinological Investigation. 39 (9): 983–90. doi:10.1007/s40618-016-0467-z. PMC 4987394. PMID 27091671.
  37. Tersigni C, Castellani R, de Waure C, Fattorossi A, De Spirito M, Gasbarrini A, Scambia G, Di Simone N (2014). «Celiac disease and reproductive disorders: meta-analysis of epidemiologic associations and potential pathogenic mechanisms». Human Reproduction Update. 20 (4): 582–93. doi:10.1093/humupd/dmu007. PMID 24619876.
  38. Lasa JS, Zubiaurre I, Soifer LO (2014). «Risk of infertility in patients with celiac disease: a meta-analysis of observational studies». Arquivos de Gastroenterologia. 51 (2): 144–50. doi:10.1590/S0004-28032014000200014. PMID 25003268.
  39. Healthline (2014 թ․ հուլիսի 2). «What causes early menopause». Healthline. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  40. 40,0 40,1 Fenton AJ (2015). «Premature ovarian insufficiency: Pathogenesis and management». Journal of Mid-Life Health (Review). 6 (4): 147–53. doi:10.4103/0976-7800.172292. PMC 4743275. PMID 26903753.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  41. 41,0 41,1 Laissue P (2015 թ․ օգոստոս). «Aetiological coding sequence variants in non-syndromic premature ovarian failure: From genetic linkage analysis to next generation sequencing». Molecular and Cellular Endocrinology (Review). 411: 243–57. doi:10.1016/j.mce.2015.05.005. PMID 25960166.
  42. 42,0 42,1 Kalantaridou SN, Davis SR, Nelson LM. Endocrinology Metabolism Clinics of North America, December 1998; 27(4) 989–1006.
  43. Bucher, et al. 1930
  44. 44,0 44,1 44,2 Harlow SD, Gass M, Hall JE, Lobo R, Maki P, Rebar RW, Sherman S, Sluss PM, de Villiers TJ (2012 թ․ ապրիլ). «Executive summary of the Stages of Reproductive Aging Workshop + 10: addressing the unfinished agenda of staging reproductive aging». Fertility and Sterility. 97 (4): 843–51. doi:10.1016/j.fertnstert.2012.01.128. PMC 3340904. PMID 22341880.
  45. Cohen LS, Soares CN, Vitonis AF, Otto MW, Harlow BL (2006 թ․ ապրիլ). «Risk for new onset of depression during the menopausal transition: the Harvard study of moods and cycles». Archives of General Psychiatry. The Harvard Study of Moods and Cycles. 63 (4): 385–90. doi:10.1001/archpsyc.63.4.385. PMID 16585467.
  46. Soules MR, Sherman S, Parrott E, Rebar R, Santoro N, Utian W, Woods N (2001 թ․ դեկտեմբեր). «Executive summary: Stages of Reproductive Aging Workshop (STRAW)». Climacteric. 4 (4): 267–72. doi:10.1080/cmt.4.4.267.272. PMID 11770182.
  47. 47,0 47,1 Prior JC (1998 թ․ օգոստոս). «Perimenopause: the complex endocrinology of the menopausal transition». Endocrine Reviews. 19 (4): 397–428. doi:10.1210/edrv.19.4.0341. PMID 9715373.
  48. 48,0 48,1 Nahás E, Pontes A, Traiman P, NahásNeto J, Dalben I, De Luca L (2003 թ․ ապրիլ). «Inhibin B and ovarian function after total abdominal hysterectomy in women of reproductive age». Gynecological Endocrinology. 17 (2): 125–31. doi:10.1080/713603218. PMID 12737673.
  49. Burger HG (1994 թ․ հունվար). «Diagnostic role of follicle-stimulating hormone (FSH) measurements during the menopausal transition--an analysis of FSH, oestradiol and inhibin». European Journal of Endocrinology. 130 (1): 38–42. doi:10.1530/eje.0.1300038. PMID 8124478.
  50. 50,0 50,1 Petri Nahás EA, Pontes A, Nahas-Neto J, Borges VT, Dias R, Traiman P (2005 թ․ փետրվար). «Effect of total abdominal hysterectomy on ovarian blood supply in women of reproductive age». Journal of Ultrasound in Medicine. 24 (2): 169–74. doi:10.7863/jum.2005.24.2.169. PMID 15661947.
  51. Simpson ER, Davis SR (2001 թ․ նոյեմբեր). «Minireview: aromatase and the regulation of estrogen biosynthesis--some new perspectives». Endocrinology. 142 (11): 4589–94. doi:10.1210/en.142.11.4589. PMID 11606422.
  52. Fogle RH, Stanczyk FZ, Zhang X, Paulson RJ (2007 թ․ օգոստոս). «Ovarian androgen production in postmenopausal women». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 92 (8): 3040–3. doi:10.1210/jc.2007-0581. PMID 17519304.
  53. Davison SL, Bell R, Donath S, Montalto JG, Davis SR (2005 թ․ հուլիս). «Androgen levels in adult females: changes with age, menopause, and oophorectomy». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 90 (7): 3847–53. doi:10.1210/jc.2005-0212. PMID 15827095.
  54. 54,0 54,1 Titus S, Li F, Stobezki R, Akula K, Unsal E, Jeong K, Dickler M, Robson M, Moy F, Goswami S, Oktay K (2013 թ․ փետրվար). «Impairment of BRCA1-related DNA double-strand break repair leads to ovarian aging in mice and humans». Science Translational Medicine. 5 (172): 172ra21. doi:10.1126/scitranslmed.3004925. PMC 5130338. PMID 23408054.
  55. Greene JG (1998 թ․ մայիս). «Constructing a standard climacteric scale». Maturitas. 29 (1): 25–31. doi:10.1016/s0378-5122(98)00025-5. PMID 9643514.
  56. Monterrosa-Castro A, Romero-Pérez I, Marrugo-Flórez M, Fernández-Alonso AM, Chedraui P, Pérez-López FR (2012 թ․ օգոստոս). «Quality of life in a large cohort of mid-aged Colombian women assessed using the Cervantes Scale». Menopause. 19 (8): 924–30. doi:10.1097/gme.0b013e318247908d. PMID 22549166.
  57. Schneider HP, Naftolin F (2005). Climacteric medicine where do we go?. London: Taylor & Francis. էջ 28. ISBN 9780203024966.
  58. 58,0 58,1 «What Is Perimenopause?». WebMD. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  59. «Perimenopause - Symptoms and causes». Mayo Clinic. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  60. «Menopause 101». A primer for the perimenopausal. The North American Menopause Society. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
  61. 61,0 61,1 61,2 Prior J. «Perimenopause». Centre for Menstrual Cycle and Ovulation Research (CeMCOR). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  62. Chichester M, Ciranni P (August–September 2011). «Approaching menopause (but not there yet!): caring for women in midlife». Nursing for Women's Health. 15 (4): 320–4. doi:10.1111/j.1751-486X.2011.01652.x. PMID 21884497.
  63. Hurst, Bradley S. (2011). Disorders of menstruation. Chichester, West Sussex: Wiley-Blackwell. ISBN 9781444391817.
  64. McNamara M, Batur P, DeSapri KT (2015 թ․ փետրվար). «In the clinic. Perimenopause». Annals of Internal Medicine. 162 (3): ITC1–15. doi:10.7326/AITC201502030. PMID 25643316.
  65. Kessenich C. «Inevitable Menopause». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
  66. Bellipanni G, DI Marzo F, Blasi F, Di Marzo A (2005 թ․ դեկտեմբեր). «Effects of melatonin in perimenopausal and menopausal women: our personal experience». Annals of the New York Academy of Sciences. 1057 (1): 393–402. Bibcode:2005NYASA1057..393B. doi:10.1196/annals.1356.030. PMID 16399909.
  67. Հետդաշտանադադար - Մեդեքս
  68. The Woman's Health Program Monash University, Oestrogen and Progestin as Hormone Therapy Արխիվացված 11 Հուլիս 2012 Wayback Machine
  69. &Na (2010 թ․ մարտ). «Estrogen and progestogen use in postmenopausal women: 2010 position statement of The North American Menopause Society». Menopause. 17 (2): 242–55. doi:10.1097/gme.0b013e3181d0f6b9. PMID 20154637.
  70. 70,0 70,1 North American Menopause Society (2012 թ․ մարտ). «The 2012 hormone therapy position statement of: The North American Menopause Society». Menopause. 19 (3): 257–71. doi:10.1097/GME.0000000000000921. PMC 3443956. PMID 22367731.
  71. Sarri G, Pedder H, Dias S, Guo Y, Lumsden MA (2017 թ․ սեպտեմբեր). «Vasomotor symptoms resulting from natural menopause: a systematic review and network meta-analysis of treatment effects from the National Institute for Health and Care Excellence guideline on menopause» (PDF). BJOG. 124 (10): 1514–1523. doi:10.1111/1471-0528.14619. PMID 28276200.
  72. 72,0 72,1 Boardman HM, Hartley L, Eisinga A, Main C, Roqué i Figuls M, Bonfill Cosp X, Gabriel Sanchez R, Knight B (2015 թ․ մարտ). «Hormone therapy for preventing cardiovascular disease in post-menopausal women». The Cochrane Database of Systematic Reviews (3): CD002229. doi:10.1002/14651858.CD002229.pub4. PMID 25754617.
  73. de Villiers TJ, Stevenson JC (2012 թ․ հունիս). «The WHI: the effect of hormone replacement therapy on fracture prevention». Climacteric. 15 (3): 263–6. doi:10.3109/13697137.2012.659975. PMID 22612613.
  74. 74,0 74,1 Marjoribanks J, Farquhar C, Roberts H, Lethaby A, Lee J (2017 թ․ հունվար). «Long-term hormone therapy for perimenopausal and postmenopausal women». The Cochrane Database of Systematic Reviews. 1: CD004143. doi:10.1002/14651858.CD004143.pub5. PMC 6465148. PMID 28093732.
  75. Chlebowski RT, Anderson GL (2015 թ․ ապրիլ). «Menopausal hormone therapy and breast cancer mortality: clinical implications». Therapeutic Advances in Drug Safety. 6 (2): 45–56. doi:10.1177/2042098614568300. PMC 4406918. PMID 25922653.
  76. 76,0 76,1 Somboonporn W, Davis S, Seif MW, Bell R (2005 թ․ հոկտեմբեր). «Testosterone for peri- and postmenopausal women». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD004509. doi:10.1002/14651858.CD004509.pub2. PMID 16235365.
  77. Davis SR, Dinatale I, Rivera-Woll L, Davison S (2005 թ․ մայիս). «Postmenopausal hormone therapy: from monkey glands to transdermal patches». The Journal of Endocrinology. 185 (2): 207–22. doi:10.1677/joe.1.05847. PMID 15845914.
  78. Bevers TB (2007 թ․ սեպտեմբեր). «The STAR trial: evidence for raloxifene as a breast cancer risk reduction agent for postmenopausal women». Journal of the National Comprehensive Cancer Network. 5 (8): 719–24. PMID 17927929.
  79. Hill, D. Ashley; Crider, Mark; Hill, Susan R. (2016 թ․ դեկտեմբերի 1). «Hormone Therapy and Other Treatments for Symptoms of Menopause». American Family Physician. 94 (11): 884–889. ISSN 1532-0650. PMID 27929271.
  80. Orleans RJ, Li L, Kim MJ, Guo J, Sobhan M, Soule L, Joffe HV (2014 թ․ մայիս). «FDA approval of paroxetine for menopausal hot flushes». The New England Journal of Medicine. 370 (19): 1777–9. doi:10.1056/NEJMp1402080. PMID 24806158.
  81. Potter, Beth; Schrager, Sarina; Dalby, Jessica; Torell, Emily; Hampton, Adrienne (2018). «Menopause». Primary Care: Clinics in Office Practice. Women’s Health. 45 (4): 625–641. doi:10.1016/j.pop.2018.08.001. ISSN 0095-4543. PMID 30401346.
  82. van Driel, CM; Stuursma, A; Schroevers, MJ; Mourits, MJ; de Bock, GH (2018 թ․ մարտի 15). «Mindfulness, cognitive behavioural and behaviour-based therapy for natural and treatment-induced menopausal symptoms: a systematic review and meta-analysis». BJOG : An International Journal of Obstetrics and Gynaecology. 126 (3): 330–339. doi:10.1111/1471-0528.15153. PMC 6585818. PMID 29542222.
  83. Goldstein, KM; Shepherd-Banigan, M; Coeytaux, RR; McDuffie, JR; Adam, S; Befus, D; Goode, AP; Kosinski, AS; Masilamani, V; Williams JW, Jr (2017 թ․ ապրիլ). «Use of mindfulness, meditation and relaxation to treat vasomotor symptoms». Climacteric : The Journal of the International Menopause Society. 20 (2): 178–182. doi:10.1080/13697137.2017.1283685. PMID 28286985.
  84. Hickey, Martha; Szabo, Rebecca A; Hunter, Myra S (2017 թ․ նոյեմբերի 23). «Non-hormonal treatments for menopausal symptoms». BMJ. 359: j5101. doi:10.1136/bmj.j5101. ISSN 0959-8138. PMID 29170264.
  85. Moore, Thea R.; Franks, Rachel B.; Fox, Carol (2017 թ․ մայիս). «Review of Efficacy of Complementary and Alternative Medicine Treatments for Menopausal Symptoms». Journal of Midwifery & Women's Health. 62 (3): 286–297. doi:10.1111/jmwh.12628. PMID 28561959.
  86. Grindler, Natalia M.; Santoro, Nanette F. (2015). «Menopause and exercise». Menopause (անգլերեն). 22 (12): 1351–1358. doi:10.1097/GME.0000000000000536. ISSN 1072-3714. PMID 26382311.
  87. Lauche, Romy; Peng, Wenbo; Cramer, Holger (2018). «Yoga for menopausal symptoms—A systematic review and meta-analysis». Maturitas (English). 109: 13–25. doi:10.1016/j.maturitas.2017.12.005. ISSN 0378-5122. PMID 29452777.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  88. 88,0 88,1 Nedrow A, Miller J, Walker M, Nygren P, Huffman LH, Nelson HD (2006 թ․ հուլիս). «Complementary and alternative therapies for the management of menopause-related symptoms: a systematic evidence review». Archives of Internal Medicine. 166 (14): 1453–65. doi:10.1001/archinte.166.14.1453. PMID 16864755.
  89. Bolaños R, Del Castillo A, Francia J (2010). «Soy isoflavones versus placebo in the treatment of climacteric vasomotor symptoms: systematic review and meta-analysis». Menopause. 17 (3): 660–6. doi:10.1097/gme.0b013e3181cb4fb5. PMID 20464785.
  90. Lethaby A, Marjoribanks J, Kronenberg F, Roberts H, Eden J, Brown J (2013 թ․ դեկտեմբեր). «Phytoestrogens for menopausal vasomotor symptoms». The Cochrane Database of Systematic Reviews. 12 (12): CD001395. doi:10.1002/14651858.CD001395.pub4. PMID 24323914.
  91. EFSA Femarelle® and bone mineral density Արխիվացված 30 Հունվար 2012 Wayback Machine Scientific substantiation of a health claim related to "Femarelle®" and "induces bone formation and increases bone mineral density reducing the risk for osteoporosis and other bone disorders" pursuant to Article 14 of the Regulation (EC) No 1924/20061 Scientific Opinion of the Panel on Dietetic Products, Nutrition and Allergies. The EFSA Journal (2008) 785, pp. 1–10]
  92. Clement YN, Onakpoya I, Hung SK, Ernst E (2011 թ․ մարտ). «Effects of herbal and dietary supplements on cognition in menopause: a systematic review». Maturitas. 68 (3): 256–63. doi:10.1016/j.maturitas.2010.12.005. PMID 21237589.
  93. Leach MJ, Moore V (2012 թ․ սեպտեմբեր). «Black cohosh (Cimicifuga spp.) for menopausal symptoms». The Cochrane Database of Systematic Reviews. 9 (9): CD007244. doi:10.1002/14651858.CD007244.pub2. PMC 6599854. PMID 22972105.
  94. Johnson, Alisa; Roberts, Lynae; Elkins, Gary (2019). «Complementary and Alternative Medicine for Menopause». Journal of Evidence-Based Integrative Medicine. 24: 2515690X1982938. doi:10.1177/2515690X19829380. ISSN 2515-690X. PMC 6419242. PMID 30868921.
  95. Dodin S, Blanchet C, Marc I, Ernst E, Wu T, Vaillancourt C, Paquette J, Maunsell E (2013 թ․ հուլիս). «Acupuncture for menopausal hot flushes». The Cochrane Database of Systematic Reviews. 7 (7): CD007410. doi:10.1002/14651858.CD007410.pub2. PMC 6544807. PMID 23897589.
  96. Zhu X, Liew Y, Liu ZL (2016 թ․ մարտ). «Chinese herbal medicine for menopausal symptoms». The Cochrane Database of Systematic Reviews. 3: CD009023. doi:10.1002/14651858.CD009023.pub2. PMC 4951187. PMID 26976671.
  97. Wells GA, Cranney A, Peterson J, Boucher M, Shea B, Robinson V, Coyle D, Tugwell P (2008 թ․ հունվար). «Alendronate for the primary and secondary prevention of osteoporotic fractures in postmenopausal women». The Cochrane Database of Systematic Reviews (1): CD001155. doi:10.1002/14651858.CD001155.pub2. PMID 18253985.
  98. «Concerns over new 'menopause delay' procedure». BBC News. 2020 թ․ հունվարի 28.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ