Էյֆելյան աշտարակի 72 անունների ցանկ
Էյֆելյան աշտարակի 72 անունների ցանկ, 18-19-րդ դարերի ֆրանսիացի 72 գիտնականների և ճարտարագետների անունների ցանկ[1]։ Գտնվում է Էյֆելյան աշտարակի առաջին հարկում։ Անունները գրվել են 20-րդ դարի սկզբում աշտարակի առաջին պատշգամբի տակ՝ չորս կողմում, 60 սմ բարձրությամբ տառերով։
Անվանացանկի դիրքը Էյֆելյան աշտարակի վրա |

Գուստավ Էյֆելն օգտագործել է այս «գիտական քայլը» աշտարակի դեմ ընդվզողների պատճառով[2]։ Ցանկում ընդգրկված են նաև այն ճարտարագետների անունները, ովքեր օգնել են կառուցել աշտարակը և նախագծել դրա վերևի հատվածը, որտեղ կառուցվել է լաբորատորիա։
Աշտարակի ներկման աշխատանքներից մեկի ժամանակ անունները անճանաչելի դարձան, ինչի արդյունքում 1986-1987 թվականներին ցուցակը վերականգնվեց։
Անվանացանկ խմբագրել
Հյուսիս-արևմուտք խմբագրել
№ | Մակագրություն | Անձ | Ապրած տարիներ | Մասնագիտություն | Դիմանկար |
---|---|---|---|---|---|
1 | SEGUIN | Մարկ Սեգըն | 1786-1875 | ճարտարագետ | |
2 | LALANDE | Ժերոմ Լալանդ | 1732-1807 | մաթեմատիկոս և աստղագետ | |
3 | TRESCA | Անրի Տրեսկա | 1814-1885 | ճարտարագետ | |
4 | PONCELET | Ժան Վիկտոր Պոնսլե | 1788-1867 | մաթեմատիկոս, ճարտարագետ և ֆիզիկոս | |
5 | BRESSE | Ժակ Բրես | 1822-1883 | մաթեմատիկոս | |
6 | LAGRANGE | Ժոզեֆ Լուի Լագրանժ | 1736-1813 | մաթեմատիկոս, աստղագետ և ֆիզիկոս | |
7 | BELANGER | Ժան-Բատիստ Բելանժե | 1790-1874 | մաթեմատիկոս | |
8 | CUVIER | Ժորժ Կյուվիե | 1769-1832 | բնագետ | |
9 | LAPLACE | Պիեռ Սիմոն Լապլաս | 1749-1827 | մաթեմատիկոս և աստղագետ | |
10 | DULONG | Պիեռ Լուի Դյուլոն | 1785-1838 | ֆիզիկոս և քիմիկոս | |
11 | CHASLES | Միշել Շալ | 1793-1880 | մաթեմատիկոս | |
12 | LAVOISIER | Անտուան Լորան Լավուազիե | 1743-1794 | քիմիկոս | |
13 | AMPERE | Անդրե Մարի Ամպեր | 1775-1836 | մաթեմատիկոս և ֆիզիկոս | |
14 | CHEVREUL | Միշել Էժեն Շևրոյ | 1786-1889 | քիմիկոս | |
15 | FLACHAT | Էժեն Ֆլաշա | 1802-1873 | ճարտարագետ | |
16 | NAVIER | Անրի Նավիե | 1785-1836 | մաթեմատիկոս և ֆիզիկոս | |
17 | LEGENDRE | Ադրիեն-Մարի Լըժանդրը | 1752-1833 | մաթեմատիկոս | |
18 | CHAPTAL | Ժան-Անտուան Շատալ | 1756-1832 | քիմիկոս |
Հարավ-արևմուտք խմբագրել
№ | Մակագրություն | Անձ | Ապրած տարիներ | Մասնագիտություն | Դիմանկար |
---|---|---|---|---|---|
19 | JAMIN | Ժյուլ Ժամըն | 1818-1886 | ֆիզիկոս | |
20 | GAY-LUSSAC | Ժոզեֆ Լուի Գի-Լյուսակ | 1778-1850 | քիմիկոս և ֆիզիկոս | |
21 | FIZEAU | Իպոլիտ Ֆիզո | 1819-1896 | ֆիզիկոս | |
22 | SCHNEIDER | Էժեն Շնայդեր | 1805-1875 | արդյունաբերող | |
23 | LE CHATELIER | Լուի Լը Շատըլիե | 1815-1873 | ճարտարագետ | |
24 | BERTHIER | Պիեռ Բերտիե | 1782-1861 | երկրաբան | |
25 | BARRAL | Ժան-Օգյուստըն Բարալ | 1819-1884 | գյուղատնտես, քիմիկոս, ֆիզիկոս | |
26 | DE DION | Անրի դը Դիոն | 1828-1878 | ճարտարագետ | |
27 | GOUIN | Էռնեստ Գուըն | 1815-1885 | ճարտարագետ, արդյունաբերող | |
28 | JOUSSELIN | Լուի Դիդիե Ժուսլըն | 1776-1858 | ճարտարագետ | |
29 | BROCA | Պոլ Բրոկա | 1824-1880 | վիրաբույժ և մարդաբան | |
30 | BECQUEREL | Անրի Բեքերել | 1852-1908 | ֆիզիկոս | |
31 | CORIOLIS | Գյուստավ Կորիոլիս | 1792-1843 | մաթեմատիկոս և ֆիզիկոս | |
32 | CAIL | Ժան Ֆրանսուա Կել | 1804-1871 | արդյունաբերող | |
33 | TRIGER | Ժակ Տրիժե | 1801-1867 | ճարտարագետ | |
34 | GIFFARD | Անրի Ժիֆար | 1825-1882 | ճարտարագետ | |
35 | PERRIER | Ֆրանսուա Պերիե | 1835-1888 | աշխարհագրագետ և մաթեմատիկոս | |
36 | STURM | Շառլ Շտուրմ | 1803-1855 | մաթեմատիկոս |
Հարավ-արևելք խմբագրել
№ | Մակագրություն | Անձ | Ապրած տարիներ | Մասնագիտություն | Դիմանկար |
---|---|---|---|---|---|
37 | CAUCHY | Օգյուստեն Լուի Կոշի | 1789-1857 | մաթեմատիկոս | |
38 | BELGRAND | Էժեն Բելգրան | 1810-1878 | ճարտարագետ | |
39 | REGNAULT | Անրի Վիկտոր Ռենո | 1810-1878 | քիմիկոս և ֆիզիկոս | |
40 | FRESNEL | Օգյուստեն Ֆրենել | 1788-1827 | ֆիզիկոս և ճարտարագետ | |
41 | DE PRONY | Գասպար դե Պրոնի | 1755-1839 | ճարտարագետ | |
42 | VICAT | Լուի Վիկա | 1786-1861 | ճարտարագետ | |
43 | EBELMEN | Ժակ-Ժոզեֆ Էբելման | 1814-1852 | քիմիկոս | |
44 | COULOMB | Շառլ Օգյուստեն Կուլոն | 1736-1806 | ֆիզիկոս | |
45 | POINSOT | Լուի Պուանսո | 1777-1859 | մաթեմատիկոս | |
46 | FOUCAULT | Լեոն Ֆուկո | 1819-1868 | ֆիզիկոս | |
47 | DELAUNAY | Շառլ-Էժեն Դելոնե | 1816-1872 | մաթեմատիկոս և աստղագետ | |
48 | MORIN | Արթուր-Ժյուլ Մորեն | 1795-1880 | մաթեմատիկոս և ֆիզիկոս | |
49 | HAUY | Ռենե-Ժյուստ Գայուի | 1743-1822 | հանքաբան | |
50 | COMBES | Շառլ Կոմբ | 1801-1872 | ճարտարագետ | |
51 | THENARD | Լուի Ժակ Տենար | 1777-1857 | քիմիկոս | |
52 | ARAGO | Ֆրանսուա Արագո | 1786-1853 | ֆիզիկոս | |
53 | POISSON | Սիմեոն Պուասոն | 1781-1840 | մաթեմատիկոս և ֆիզիկոս | |
54 | MONGE | Գասպար Մոնժ | 1746-1818 | մաթեմատիկոս և ֆիզիկոս |
Հյուսիս-արևելք խմբագրել
№ | Մակագրություն | Անձ | Ապրած տարիներ | Մասնագիտություն | Դիմանկար |
---|---|---|---|---|---|
55 | PETIET | Ժյուլ Պետիե | 1813-1871 | ճարտարագետ | |
56 | DAGUERRE | Լուի Դագեր | 1787-1851 | ֆիզիկոս և նկարիչ | |
57 | WURTZ | Շառլ Ադոլֆ Վյուրց | 1817-1884 | քիմիկոս | |
58 | LE VERRIER | Ուրբեն Լե Վերյե | 1811-1877 | մաթեմատիկոս և աստղագետ | |
59 | PERDONNET | Ալբեր Օգյուստ Պերդոնե | 1801-1867 | ճարտարագետ | |
60 | DELAMBRE | Ժան-Բատիստ-Ժոզեֆ Դելամբր | 1749-1822 | աստղագետ | |
61 | MALUS | Լուի Էտիեն Մալյուս | 1755-1812 | ֆիզիկոս և ճարտարագետ | |
62 | BREGUET | Աբրահամ-Լուի Բրեգե | 1747-1823 | գյուտարար | |
63 | POLONCEAU | Կամիլ Պոլոնսո | 1813-1859 | ճարտարագետ | |
64 | DUMAS | Ժան Բատիստ Դյումա | 1800-1884 | քիմիկոս | |
65 | CLAPEYRON | Բենուա Պոլ Էմիլ Կլապեյրոն | 1799-1864 | ֆիզիկոս | |
66 | BORDA | Ժան-Շառլ դե Բորդա | 1733-1799 | մաթեմատիկոս | |
67 | FOURIER | Ժոզեֆ Ֆուրիե | 1768-1830 | մաթեմատիկոս և ֆիզիկոս | |
68 | BICHAT | Մարի Բիշա | 1771-1802 | անատոմ, ֆիզիոլոգ | |
69 | SAUVAGE | Ֆրանսուա Կլեման Սովաժ | 1814-1872 | ճարտարագետ | |
70 | PELOUZE | Թեոֆիլ-Ժյուլ Պելուզ | 1807-1867 | քիմիկոս | |
71 | CARNOT | Լազար Նիկոլա Կառնո[3] | 1753-1823 | մաթեմատիկոս | |
72 | LAME | Գաբրիել Լամե | 1795-1870 | մաթեմատիկոս և ֆիզիկոս |
Քննադատություն խմբագրել
Անվանացանկի բովանդակությունը բազմիցս ենթարկվել է քննադատությունների, քանի որ նրանում հիմնականում ընդգրկված են ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչներ, իսկ կենսաբաններն ու բժիշկներն ընդամենը հինգն են։ Չկա նաև ոչ մի կնոջ անուն։ Մասնավորապես, ֆեմինիստական համայնքը պահանջեց ցանկում ներառել ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս Սոֆի Ժերմենին, ում տեսությունը օգտագործվել է աշտարակի կառուցման ժամանակ[4]։ Սակայն այդ բողոքը հաջողության չունեցավ։ 1913 թվականին Ջոն Ժամը առաջ քաշեց այն միտքը, որ Ժերմեն ցանկում չի ներառվել, քանի որ կին է[5]։
Տարածքի սակավության պատճառով ցանկում նշված են միայն ազգանուններ, ինչն առաջ է բերում լրացուցիչ մեկնաբանությունների կարիք։ Անձնանունների դասավորության ոչ մի (այբբենական, ժամանակագրական կամ այլ) սկզբունք չկա։
Աշտարակի անվանացանկում ընդգրկված է 14 հիդրավլիկ ճարտարագետ և գիտնական։ Էյֆելը ճանաչում էր այդ ոլորտի առաջատար մասնագետների մեծ մասին։
Ցանկում ընդգրկված չէ Հենրի Դարսին, ում աշխատությունների մի մասը լայն ճանաչում չի ունեցել մինչև 20-րդ դարը։ Բացակայում են նաև Անտոն Չեզին, ով այդ ժամանակ շատ հայտնի չէր, Ժոզեֆ Վալենտին Բուսինեսը, ով իր կարիերայի ուղու սկզբում էր գտնվում[6], և մաթեմատիկոս Էվարիստ Գալուան։
Գրականություն խմբագրել
- Barral Georges (1892)։ Le Panthéon scientifique de la tour Eiffel: histoire des origines de la construction de la Tour։ Savine Reprinted as Barral Georges (2013)։ Le Panthéon scientifique de la tour Eiffel: histoire des origines de la construction de la Tour։ Hachette Livre։ ISBN 2-01-285936-4
Արտաքին հղումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «The 72 Scientists»։ La Tour Eiffel։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 15, 2008-ին։ Վերցված է հունվարի 31, 2008
- ↑ Harriss Joseph (2004)։ The Tallest Tower: Eiffel And The Belle Epoque։ Unlimited Publishing LLC։ էջ 80։ ISBN 978-1-58832-104-6
- ↑ Չշփոթել որդու՝ Սադի Կառնոյի հետ.
- ↑ Gray Mary (1978)։ «Sophie Germain (1776-1831)»։ in Louise S. Grinstein and Paul Campbell։ Women of Mathematics: A Bibliographic Sourcebook։ Greenwood։ էջեր 47–55։ ISBN 978-0-313-24849-8
- ↑ Mozen, H. J. (pseud.) (1913). Women in Science: With an Introductory Chapter on Women's Long Struggle for Things of the Mind. D. Appleton. pp. 154–157.
- ↑ Chanson Hubert (ապրիլի 13, 2009)։ «Hydraulic Engineering Legends Listed on the Eiffel Tower»։ in Jerry R. Rogers։ Great Rivers History: Proceedings and Invited Papers for the EWRI Congress and Great Rivers History Symposium։ American Society of Civil Engineers։ էջեր 1–7։ ISBN 978-0-7844-1032-5։ doi:10.1061/41032(344)1