Մարի Ֆրանսուա Քսավիե Բիշա (ֆր.՝ Marie François Xavier Bichat, նոյեմբերի 14, 1771(1771-11-14)[1][2][3][…], Տուարետ, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 22, 1802(1802-07-22)[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի բժիշկ, անատոմ, հյուսվածաբան, ֆիզիոլոգ[7]։

Picto infobox med.png
Մարի Բիշա
Pierre-Maximilien Delafontaine - Portrait of Marie François Xavier Bichat.jpg
Ի ծնեֆր.՝ Marie François Xavier Bichat
Ծնվել էնոյեմբերի 14, 1771(1771-11-14)[1][2][3][…]
ԾննդավայրՏուարետ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 22, 1802(1802-07-22)[1][2][4][…] (30 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[5]
Մահվան պատճառՈրովայնային տիֆ[6]
ՔաղաքացիությունFlag of France (1790–1794).svg Առաջին ֆրանսիական հանրապետություն
Մասնագիտությունանատոմ, բժիշկ, ախտաբան, վիրաբույժ և ֆիզիոլոգ
ՈւսուցիչMarc-Antoine Petit? և Pierre-Joseph Desault?
ԱնդամակցությունՓարիզի գիտափիլիսոփայական միություն
Ստորագրություն
Bichat's signature.png
Xavier Bichat Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Մոնպելիեում, Լիոնում և Փարիզում[8]։ 1799 թվականիցից մինչև կյանքի վերջը որպես բժիշկ աշխատել է Փարիզում։ Մ. Բիշան տվել է հյուսվածքների գիտական դասակարգումը, որոնք, ըստ հեղինակի, միավորվելով համակարգերում (մկանային, ոսկրային) առաջացնում են օրգաններ։ Բժշկության մեջ առաջինն է սահմանել «հյուսվածք», «համակարգ» տերմինները։ Բիշան իդեալիստ էր, ընդունում էր «կենսական ուժերի» առկայությունը և անճանաչելիությունը։ Բիշայի անունով է կոչվում 1882 թվականին հիմնադրված Փարիզի Նեյ բուլվարի վրա գտնվող հիվանդանոցը։

Բիշայի ստեղծագործություններըԽմբագրել

  • Traité des membranes en général, et de diverses membranes en particulier
  • Anatomie générale appliquée à la physiologie et à la médecine
  • Recherches physiologiques sur la vie et la mort

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 441