Օգյուստեն Լուի Կոշի (ֆր.՝ Augustin Louis Cauchy, օգոստոսի 21, 1789(1789-08-21)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - մայիսի 23, 1857(1857-05-23)[1][5][6][…], Սո[4]), ֆրանսիացի մաթեմատիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1816)։ Մշակել է մաթեմատիկական անալիզի հիմքերը, և մեծ ավանդ ներդրել մաթեմատիկայի զանազան բնագավառներում՝ անալիզի, հանրահաշվի, մաթեմատիկական ֆիզիկայի և բազմաթիվ այլ։ Կոշին առաջինն էր, ով հիմնովին ապացուցեց մաթեմատիկական անալիզի առաջին թեորեմները։ Որպես լուրջ մաթեմատիկոս, Կոշիի աշխատանքը` ծավալվելով մաթեմատիկայի ու մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներում, մեծ հետք է թողել ժամանակակից մաթեմատիկոսների ու գիտնականների վրա։

Օգյուստեն Լուի Կոշի
Augustin Louis Cauchy
Ծնվել էօգոստոսի 21, 1789(1789-08-21)[1][2][3][…]
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էմայիսի 23, 1857(1857-05-23)[1][5][6][…] (67 տարեկան)
Սո[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունմաթեմատիկոս, ճարտարագետ, ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան և Թուրինի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ, երկրաչափություն, մաթեմատիկա, մեխանիկա և առաձգականության տեսություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՃանապարհների և կամուրջների ազգային դպրոց, Անրի IV լիցեյ և Պոլիտեխնիկական դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[7][8]
Եղել է գիտական ղեկավարViktor Bunyakovsky? և Միխայիլ Օստրոգրադսկի[9]
Հայտնի աշակերտներՕգյուստ Կոնտ
Ազդվել էԲերնարդ Բոլցանո[10]
Պարգևներ
Ամուսին(ներ)Aloise de Bure?
ՀայրԼուի Ֆրանսուա Կոշի
ՄայրMarie-Madeleine Desestre?[14]
Ստորագրություն
Изображение автографа
 Augustin Louis Cauchy Վիքիպահեստում

Կոշիի անունով ավելի շատ հասկացություններ ու թեորեմներ են անվանվել, քան ցանկացած ուրիշ մաթեմատիկոսի։ Միայն առաձգականության տեսությունում Կոշիի անվամբ կա տասնվեց հասկացություն ու թեորեմ։ Հեղինակել է հինգ ամբողջական դասագիրք ու մոտ ութ հարյուր հետազոտական հոդված։

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցը (1807) և Կամուրջների ու ճանապարհների դպրոցը (1810)։ 1816–1830-ին դասավանդել է Պոլիտեխնիկական դպրոցում և Կոլեժ դը Ֆրանսում, 1848-ից՝ Փարիզի համալսարանում և Կոլեժ դը Ֆրանսում։ Կոշի աշխատանքները վերաբերում են մաթեմատիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի տարբեր բնագավառներին։ Նրա մաթեմատիկական անալիզի դասընթացները՝ հիմնված սահմանի հասկացության համակարգված օգտագործման վրա, օրինակ են ծառայել հետագա դասընթացների մեծ մասի համար։ Գրանցում Կոշը տվել է ֆունկցիայի անընդհատության գաղափարի սահմանումը, զուգամետ շարքերի տեսության հստակ կառուցումը, ինտեգրալի սահմանումը՝ որպես գումարների սահման ևն։ Զարգացրել է անալիտիկ ֆունկցիաների տեսությունը, տվել անալիտիկ ֆունկցիայի ինտեգրալային տեսքը (տես Կոշիի ինտեգրալ), ֆունկցիայի վերլուծումը աստիճանային շարքի, մշակել է մնացքների տեսությունը։ Դիֆերենցիալ հավասարումների տեսության բնագավառում Կոշին են պատկանում, այսպես կոչված, Կոշիի խնդրի ձևակերպումը, I կարգի մասնակի ածանցյալներով հավասարումների ինտեգրման մեթոդը և լուծման գոյության հիմնական թեորեմները։ Աշխատանքներ ունի նաև առաձգականության տեսության, օպտիկայի, երկրաչափության, թվերի տեսության, հանրահաշվի վերաբերյալ։ Քաղաքական համոզմունքներով ծայրահեղ ռոյալիստ էր, Բուրբոնների կողմնակից։

Ընտանիքը

խմբագրել

Կոշին Լուի Ֆրանսուա Կոշիի (1760-1848) ու Մարի Մադելին Դեսետղի որդին էր։ Ուներ երկու եղբայր` Ալեքանդր Լորեն Կոշին (1792-1857) ու Օյգեն Ֆրանսուա Կոշին (1802-1877), ով նույնպես մի քանի մաթեմատիկական աշխատանքներ է հրապարակել։

Կոշին ամուսնացել է Ալուա դը Բուրի` իր հրատարակչի մոտիկ բարեկամուհու հետ 1818 թվականին։ Նրանք ունենում են երկու դուստր` Մարի Ֆրանսուա Ալիսա ու Մարի Մաթիլդան։

Կոշիի հայրը կորցնում է իր բարձր սպայի պաշտոնը Ֆրանսիական հեղափոխության պատճառով, Օգյուստեն Լուիի ծննդից մի ամիս առաջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստեն Լուի Կոշի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 589