Ժորժ Կյուվիե
Ժորժ Կյուվե (ֆր.՝ Jean Léopold Nicolas Frédéric Cuvier, օգոստոսի 23, 1769, Մոնբելյար, Էլզաս - մայիսի 13, 1832, Փարիզ), ֆրանսիացի կենդանաբան, համեմատական անատոմիայի, հնէաբանության, կենդանիների կարգաբանության ռեֆորմատորներից մեկը։ Փարիզի ԳԱ անդամ (1795) և անընդմեջ քարտուղար (1803), Ֆրանսիայի ակադեմիայի անդամ (1818)։
1788 թվականին ավարտել է Շտուտգարտի Կարոլինյան ակադեմիան։ Փարիզի համալսարանում ստեղծել է բնական գիտությունների ֆակուլտետ, միջնակարգ դպրոցում մտցրել բնական գիտությունների դասավանդումը։ Կ. Բերիի հետ միաժամանակ կենդանաբանության մեջ տվել է տիպ հասկացությունը և ողնաշարավորների տիպում առանձնացրել հետևյալ 4 դասերը. կաթնասուններ, թռչուններ, սողուններ (երկկենցաղները նույնպես) և ձկներ։ Նկարագրել է մեծ թվով բրածո ձևեր, առաջարկել բրածո մնացորդներով որոշել երկրաբանական շերտերի տարիքը և ընդհակառակը։ Կյուվեին իր հետազոտություններում օգտագործել և զարգացրել է համեմատական անատոմիական մեթոդը, առաջ քաշել կատաստրոֆների տեսությունը։ Կյուվեին լրիվ հերքում էր Ժ. Լամարկի և Ժոֆրուա ՍենաԻչերի կենդանի բնության փոփոխականության, կենդանիների միասնականության մասին ուսմունքը։ Կյուվեիի հավաքած փաստական նյութերը և առաջարկած մեթոդները հիմք հանդիսացան կենդանաբանության և հնէաբանության հետագա զարգացման համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 база данных Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Комитет исторических и научных работ — 1834.
- ↑ 4,0 4,1 4,2 Туринская академия наук — 1757.
- ↑ Парижская медицинская академия — 1820.
- ↑ Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.) — Paris: 1908. — P. 118.
- ↑ LIBRIS — 2018.
- ↑ http://www.publicroire.com/blog/un-jour-dans-l-histoire/20-janvier-1709-au-pere-la-chaise#.VBV9ZRYgT6K
- ↑ Список профессоров Коллеж де Франс
- ↑ Rookmaaker K. Mauled by a rhinoceros: the final years of Alfred Duvaucel (1793-1824) in India // Zoosystema / J. Justine — Muséum national d'histoire naturelle, 2019. — Vol. 41, Iss. 1. — P. 259—267. — ISSN 1280-9551; 1638-9387 — doi:10.5252/ZOOSYSTEMA2019V41A14
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 491)։ |