Ժան Բատիստ Դյումա
Ժան Բատիստ Անդրե Դյումա (ֆր.՝ Jean Baptiste Andre Dumas, հուլիսի 14, 1800[1][2][3], Ալես[4][5][6][…] - ապրիլի 11, 1884[4][7][8][…], Կանն[4][9][10][…]), ֆրանսիացի քիմիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1832), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1840), Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթանդամ (1845), Բեռլինի ԳԱ անդամ (1880)։
Առաջարկել է գոլորշիների խտությունը, ինչպես նաև օրգանական միացություններում ազոտի քանակությունը որոշելու եղանակ։ Ձևակերպել է օրգանական միացություններում ջրածինը քլորով տեղակալելու էմպիրիկ կանոնները (1834)։ Նրա կարծիքով քիմիական միացություններում ամեն մի տարր կարելի է տեղակալել մի այլ տարրով։ Ֆրանսիացի քիմիկոս Ս․ Պելիգոյի հետ ցույց է տվել, որ ճարպերը էսթերներ են։ Հաստատել է մրջնաթթվի հոմոլոգիական շարքի գոյությունը։ Ուսումնասիրել է արյան քիմիական բաղադրությունը և սննդի ազդեցությունը կենդանիների կաթի բաղադրության վրա։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.senat.fr/senateur-2nd-empire/dumas_jean_baptiste0273e2.html
- ↑ 2,0 2,1 Jean-Baptiste Dumas (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 Jean Baptiste Dumas (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Dumas, Jean Baptiste André // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 8.
- ↑ 5,0 5,1 5,2 Дюма (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1841. — Т. 17. — С. 392.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/00033798500200101
- ↑ 7,0 7,1 7,2 Jean Baptiste André Dumas — 2009.
- ↑ 8,0 8,1 8,2 Jean-Baptiste André Dumas
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.astro.com/astro-databank/Dumas,_Jean-Baptiste
- ↑ 10,0 10,1 10,2 http://www.euchems.eu/publications/100-distinguished-european-chemists/19th-century/dumas-jean-baptiste-andre.html
- ↑ http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/00033798500200111
- ↑ www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 104.
- ↑ Académie des sciences (France), Centre national de la recherche scientifique (France) Comptes Rendus Hebdomadaires des Séances de l'Académie des Sciences (ֆր.) — Paris: Gauthier-Villars, 1836. — ISSN 0001-4036; 2419-6304
- ↑ https://www.toureiffel.paris/fr/le-monument/tour-eiffel-et-sciences
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 425)։ |